Վզնոտավոր էյրենիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վզնոտավոր Էյրենիս
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Օձեր
Ընտանիք Լորտուներ
Ցեղ Էյրենիսներ
Տեսակ Վզնոտավոր Էյրենիս
Լատիներեն անվանում
Eirenis collaris
Boettger, 1892
Արեալ
պատկեր

Վզնոտավոր էյրենիս (լատին․՝ Eirenis collaris), լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի էյրենիսներ ցեղի օձ։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (9,6-32 սմ), պոչը 45 անգամ կարճ է։ Էգերը խոշոր են արուներից։ Մարմինը համեմատաբար հաստ է, գլուխը՝ տափակ, մարմնից տարանջատված՝ ծածկված խոշոր վահանիկներով։ Աչքերը մանր են, ծիածանաթաղանթը՝ գրեթե սև, բիբը՝ կլոր։ Մեջքային թեփուկները հարթ են, փայլուն։ Մեջքային մակերեսը բաց գորշ է՝ դեղնավուն, վարդագույն կամ նարնջագույն երանգներով, երիտասարդների մեջքին երբեմն առկա են մանր սև կետիկներ։ Ծոծրակային վահանիկների վրա հաճախ լինում են սև բծեր, աչքերի առջևի եզրերի միջև անցնում է M-անման մուգ գիծ։ Պարանոցի վրա կա շատ լայն, մուգ, վզնոցանման զոլ։ Որովայնային մակերեսը դեղնավուն է՝ վարդագույն երանգով, երիտասարդներինը՝ մոխրագույն։

Սննդառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվում է մանր անողնաշարավորներով, հնարավոր է նաև մանր մողեսներով։ Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբը՝ հողի չսառցակալող շերտերում (1 մետրից խոր)։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգավորումը՝ ապրիլից հունիսի կեսերը։ Հուլիսի երկրորդ կեսին էգը դնում է 4-8 ձու։ Ձվերը երկարավուն են (17-19 մմ x 5-7 մմ)։ Ձագերը ծնվում են սեպտեմբերի վերջից հոկտեմբերի վերջը։ Խնամվում և բազմացվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է գիտահետազոտական նպատակներով։ Մարդու և կենդանիների համար կծածն անվնաս է։

Տարածվածությունը և արեալները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի ու Տավուշի մարզերի նախալեռներում, Երևանի շրջակայքում։

Կենսակերպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է կիսաանապատային, թփուտային ու նոսրանտառային բուսականությամբ, քարքարոտ, կավահողային չոր կենսավայրերում, երբեմն՝ նաև մշակովի տարածքների հարևանությամբ։ Վարում է գլխավորապես փորող կենսակերպ։ Գարնանն ու ամռան սկզբին, երբ հողը բավական խոնավ է, հանդիպում է քարերի և այլ թաքստոցների տակ, կենդանիների բներում ու հողի փխրուն շերտերում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։