Jump to content

Վերջին մենամարտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերջին մենամարտը
անգլ.՝ The Last Duel
Երկիր
ԺանրՊատմական դրամա թրիլլեր
Թեմաասպետություն[1], բռնաբարություն[1], trial by combat?[1], enmity?[1], women in the Middle Ages?[1] և Carrouges–Le Gris duel?
ՀիմքԷրիկ Ջագերի «Վերջին մենամարտը․ Միջնադարյան Ֆրանսիայում ճակատամարտով փորձության իրական պատմությունը»
Թվական2020
ՊրեմիերաԴեկտեմբերի 25, 2020 (2020-12-25)
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորՌիդլի Սքոթ
Պրոդյուսեր
  • Ջենիֆեր Ֆոքս
  • Ռիդլի Սքոթ
  • Քևին Ջ․ Ուոլշ
  • Նիկոլ Հոլոֆքեներ
Սցենարի հեղինակ
Դերակատարներ
ՕպերատորԴարիուշ Վոլսկի
ԵրաժշտությունԳարի Գրեգսոն-Ուիլյամս[2]
ՄոնտաժՔլեր Սիմփսոն
Պատմվածքի վայրՆորմանդիա[1], Փարիզ[1], Լիմոժ[1], Արժանտան[1], Բելեմ[1], Carrouges?[1] և Շոտլանդիա[1]
Նկարահանման վայր
Կինոընկերություն
  • Pearl Street Films
  • Scott Free Productions
Տևողություն152 րոպե
Բյուջե100 000 000 $
Շահույթ30 055 233 $
Տեղայնացնող20th Century Studios
IMDbID 4244994
ԿինոՊոիսկID 1289738

«Վերջին մենամարտը» (անգլ.՝ The Last Duel), ռեժիսոր Ռիդլի Սքոթի սպասվելիք պատմական դրամա թրիլլեր ֆիլմ։ Այն հիմնված է Էրիկ Ջագերի «Վերջին մենամարտը․ Միջնադարյան Ֆրանսիայում ճակատամարտով փորձության իրական պատմությունը» գրքի վրա, իսկ սցենարի հեղինակներն են Բեն Աֆլեքը, Մեթ Դեյմոնը և Նիկոլ Հոլոֆքեները։ Դեյմոնը, Ադամ Դրայվերի և Ջոդի Քոմերը կատարում են ֆիլմի գլխավոր դերը, իսկ Աֆլեքը՝ երկրորդ պլանի։

14-րդ դարի Ֆրանսիայում լավագույն ընկերներ Ժան դե Կարրուզին և Ժակ Լե Գրիին, կարգադրել են կռվել մինչև մահն այն բանից հետո, երբ Կարրուզը Լե Գրիին մեղադրել է իր կնոջը բռնաբարելու մեջ։

Դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մեթ Դեյմոն՝ Ժան դե Կարրուզի
  • Ադամ Դրայվեր՝ Ժակ Լե Գրի
  • Ջոդի Քոմեր՝ Մարգերիտ դե Կարրուզի
  • Բեն Աֆլեք՝ Թագավոր Կառլ VI
  • Հարիեթ Ուոլթեր՝ Նիկոլ դե Բուխար
  • Նաթանիել Փարքեր՝ Սըր Ռոբերտ Դ'Տիբուվիլ
  • Սեմ Հեզելդայն՝ Թոմին դու Բուա
  • Մայքլ ՄաքԷլհաթոն՝ Բեռնար Լատուր

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծի մասին առաջին անգամ հայտարարվել է 2015 թվականի հուլիսին։ Նախատեսվել է, որ Ֆրենսիս Լոուրենսը դառնալու է ֆիլմի ռեժիսորը, իսկ Շոն Գրանտը՝ սցենարիստը։ Սակայն դրա հետագա զարգացման մասին չի հայտարարվել, և ֆիլմի արտադրությունը վերջիվերջո դադարեցվել է[3]։ Այսպես շարունակվել է մինչև 2019 թվականի հուլիս, երբ հայտարարվել է, որ Ռիդլի Սքոթը պլանավորում է նկարահանել ֆիլմը, որի դերակատարներն են լինելու Բեն Աֆլեքը և Մեթ Դեյմոնը, իսկ սցենարիստը՝ Նիկոլ Հոլոֆքեները[4]։ Քանի որ ֆիլմի իրավունքներն Walt Disney Studios-ին էին պատկանում, Disney-ի և Fox-ի միաձուլման արդյունքում հայտնի չէր, թե արդյոք ընկերությունն արտադրելու է ֆիլմը դրա թեմատիկայի պատճառով, սակայն Deadline Hollywood-ը գրել է, որ «յուրաքանչյուր ստուդիա քաղաքում սպասում է իր ժամին», եթե Disney-ը վաճառի ֆիլմի իրավունքները[5]։ Սեպտեմբերին Ջոդի Քոմերը բանակցությունների մեջ է մտել դերասանական կազմին միանալու համար[6]։ Նրա մասնակցությունը հաստատվել է հաջորդ ամիս, իսկ Ադամ Դրայվերը բանակցություններ է սկսել ֆիլմում նկարահանվելու համար այն ժամանակ, երբ Աֆլեքը որոշել է այլ՝ երկրորդ պլանի դեր կատարել[7]։ Դրայվերի մասնակցությունը հաստատվել է նոյեմբերին, ինչպես նաև ֆիլմի թողարկման ամսաթիվը և այն, որ Դիսնեյը տեղայնացնալու է ֆիլմը[8]։ 2020 թվականի փետրվարին Հարիեթ Ուոլթերը միացել է դերասանական կազմին[9]։

Նկարահանումները սկսել են 2020 թվականի փետրվարի 14-ին Ֆրանսիայի Դորդոն դեպարտամենտում[10][11][12] և շարունակվել 2020 թվականի մարտին Ֆրանսիայի Բուրգունդիա շրջանում գտնվող Բերզե-Լե-Շատել միջնադարյան դղյակում (նկարահանող խմբի 300 անդամներից և մասսովկայի 100 մարդկանցից բաղկացած թիմի հետ)[13][14]։

Նկարահանումները պետք է անկացվեին Միթում, Դուբլինում, Ուիքլոյում և Քեյր դղյակում (Իռլանդիա) 2020 թվականի մարտի 23-ից մինչև մարտի 30-ը[15]։

Սակայն 2020 թվականի մարտի 13-ին Դիսնեյը հայտարարել է, որ ստուդիան ստիպված է անորոշ ժամանակով հետաձգել նկարահանումները՝ COVID-19 համավարակի պատճառով դերասանական կազմի և նկարահանող խմբի համար մտավախությունների պատճառով[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 The Last Duel — 2021.
  2. ↑ https://filmmusicreporter.com/2020/12/15/harry-gregson-williams-to-score-ridley-scotts-the-last-duel/
  3. ↑ Fleming Jr., Mike (2015 թ․ հուլիսի 10). «Studio 8 Sets Shaun Grant To Adapt 'The Last Duel' For 'Hunger Games' Helmer Francis Lawrence». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  4. ↑ Kroll, Justin (2019 թ․ հուլիսի 22). «Ridley Scott, Matt Damon, Ben Affleck and Nicole Holofcener Team on 'The Last Duel'». Variety. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  5. ↑ Fleming Jr., Mike (2019 թ․ հուլիսի 22). «Ridley Scott, Matt Damon, Ben Affleck & Nicole Holofcener Huddle On 14th Century Tale 'The Last Duel'». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  6. ↑ Jodie Comer in Talks to Join Matt Damon, Ben Affleck in 'The Last Duel'
  7. ↑ Adam Driver in Talks to Join Matt Damon in Ridley Scott’s ‘Last Duel’ (EXCLUSIVE)
  8. ↑ D'Alessandro, Anthony (2019 թ․ նոյեմբերի 15). «Disney Dates A Ton Of Pics Into 2023 & Juggles Fox Releases With Ridley Scott's 'The Last Duel' To Open Christmas 2020, 'The King's Man' Next Fall – Update». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  9. ↑ Harriet Walter Joins Ridley Scott’s ‘The Last Duel’ Opposite Matt Damon & Jodie Comer
  10. ↑ Recherche doublures pour Matt Damon, Adam Driver et Jodie Comer pour un tournage en Dordogne (fr)
  11. ↑ #casting doublures Matt Damon, Adam Driver et Jodie Comer pour film de Ridley Scott
  12. ↑ Discrétion de mise à Sarlat autour du dernier Ridley Scott (fr)
  13. ↑ «#Macon #casting femmes et hommes 16/80 ans pour tournage film avec Matt Damon et Adam Driver Macon - castings figurants : Casting cinéma, Casting chant, casting télé». Figurants.com (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  14. ↑ «Le JSL > "The Last Duel" by Damien VALETTE (23 January 2020)». www.lejsl.com (ֆրանսերեն).
  15. ↑ Hollywood legends coming to Meath for major movie shoot
  16. ↑ Disney Halts Production on Films Including ‘The Last Duel’ – Variety

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]