Վերա Գոլովինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա Գոլովինա
Ծնվել էմայիսի 17, 1902(1902-05-17)
ԾննդավայրԿարաչև, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1988
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի

Վերա Լեոնիդովնա Գոլովինա (ռուս.՝ Вера Леонидовна Головина́, մայիսի 17, 1902(1902-05-17), Կարաչև, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1988, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի։ Սերել է ազնվական ցեղից, ծնվել է սպայի ընտանիքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Գոլովինան ծնվել է 1902 թվականի մայիսի 17-ին Կարաչև քաղաքում։ 1920 թվականին ընդունվել է Ե. Վախթանգովի ղեկավարած թատերական ստուդիա՝ դառնալով Վախթանգովի աշակերտը, իսկ նրա մահից հետո պաշտպանում էր ստուդիայի անկախությունը Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնից, և վերջ ի վերջո 1926 թվականին թատերախումբը ստացավ թատրոնի կարգավիճակ։ Սակայն Վախթանգովի անվան թատրոնում ղեկավարության հետ խնդիրներն այդքանով չավարտվեցին։ Մի քանի տարի թատրոնը ղեկավարում էր գեղարվեստական խորհուրդը, սակայն այն չէր կարող այդպես երկար գոյատևել։ Գլխավոր ռեժիսորի պաշտոնի համար երկու հիմնական թեկնածու կար՝ Բորիս Զախավան և Ռուբեն Սիմոնովը։ Երկուսն էլ տաղանդավոր էին, հետաքրքիր ներկայացումներ էին բեմադրում և ձգտում էին պահպանել իրենց ուսուցչի՝ Եվգենի Վախթանգովի ավանդույթները։ Նրանցից յուրաքանչյուրը որպես ռեժիսոր իր նախընտրած դերասաններն ուներ։ Վերա Գոլովինան Բորիս Զախավայի կողմից էր։ 1939 թվականին կառավարության որոշումով Ե. Վախթանգովի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր նշանակվեց Ռուբեն Սիմոնովը[1]։ Այդուհանդերձ, Զախավան շարունակեց աշխատել թատրոնում։ Այս երկպառակության արձագանքները դեռ երկար շարունակվեցին։ Երկու վարպետը ոչ միշտ էին կարողանում համաձայնության գալ՝ նույնիսկ քսան տարի անց՝ 1958 թվականին։ Այս բարդ հարաբերությունների հետևանքով Վերա Գոլովինան՝ որպես Բ. Զախավայի կողմնակից, 1958 թվականին հեռացվեց թատրոնից[2]։

Թատերական բեմ Գոլովինան այլևս դուրս չեկավ։ Նկարահանվեց մի քանի ֆիլմերում՝ ոչ մեծ դերերում և դրվագներում։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեդալ «Աշխատանքային արիության համար» (դեկտեմբերի 16, 1946)[3]

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հեղինակ Ռեժիսոր Ներկայացում Դեր
1921 Անտոն Չեխովի ստեղծագործությունների հիման վրա Եվգենի Վախթանգով Անտոն Չեխովի երեկո («Հարսանիք») պարերեկույթի դաշնակահարուհի
1924 Դմիտրի Լենսկի Ռուբեն Սիմոնով Լև Գուրիչ Սինիչկինը կամ գյուղացի դեբյուտողը Լիզա / դերասանուհի Վարյա
1925 Լիդիա Սեյֆուլինա Ալեքսեյ Պոպով Վիրինեա այծիկ / Ֆյոկլա
1926 Միխայիլ Բուլգակով Ալեքսեյ Պոպով Զոյկինի բնակարանը մռայլ կին, Մանյուշկա և առաջին տիկին
1927 Լեոնիդ Լեոնով Բորիս Զախավա Գորշուկները Աննա Բրիկինա
1928 Սերգեյ Մստիսլավսկի Ռուբեն Սիմոնով На крови Դաշա
1929 Յուրի Օլեշա Ալեքսեյ Պոպով Զգացմունքների դավադրություն Լիզանկա
1933 Լև Սլավին Ռուբեն Սիմոնով Ինտերվենցիա Ուեթ Արմանդ
1934 Վալենտին Կատաև Օսիպ ԲասովԻոսիֆ Ռապոպորտ Ծաղիկների ճանապարհը Պոլյա
1935 Նիկոլայ Պոգոդին Բորիս Զախավա Արիստոկրատներ Ֆեֆյոլա
1937 Ալեքսանդր Օստրովսկի Իոսիֆ Ռապոպորտ Անմեղ մեղավորներ Աննուշկա / Գալչիխա
1940 Վլադիմիր Սոլովյով Նիկոլայ Օխլոպկով Ֆելդմարշալ Կուտուզով կալվածատիրուհի

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
1971 Հանրապետության հարստություն էքսկուրսավար
1971 Սպասելու ժամանակ չունենք Օռլովի մայր
1973-1983 Հավերժ կանչ երաժշտամոլ, տարհանված
1974 Թող նա մնա մեզ հետ
1975 Սա մենք չենք անցել քիմիայի ուսուցչուհի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Сайт театра Вахтангова. История». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.
  2. Вера Головина. Сайт Вахтанговского театра(չաշխատող հղում)
  3. «Указ Президиума Верховного Совета СССР от 16 декабря 1946 года «О награждении орденами и медалями работников Государственного театра имени Евг. Вахтангова»» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.