Օսիպ Բասով
| Ծնվել է | փետրվարի 14 (26), 1892 |
|---|---|
| Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | հոկտեմբերի 10, 1934 (42 տարեկան) |
| Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
| Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան և թատերական ռեժիսոր |
| Պարգևներ և մրցանակներ | |
Օսիպ Նիկոլաևիչ Բասով (ռուս.՝ Осип Николаевич Басов, փետրվարի 14 (26), 1892, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 10, 1934, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային դրամատիկական դերասան, ռեժիսոր և թատերական մանկավարժ։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1933)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսիպ Բասովը ծնվել է 1892 թվականի փետրվարի 14-ին։ 1918 թվականին ընդունվել է Մամոնովի ստուդիա[1]։ Հաջորդ տարի հեռացել է այնտեղից և ընդունվել մեկ այլ թատերական խումբ, որը ղեկավարում էր Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դերասան, Ստանիսլավսկու աշակերտ Եվգենի Վախթանգովը։
1919-1922 թվականներին ուսանել է ստուդիայում՝ Ե․ Վախթանգովի ղեկավարությամբ։ Օսիպ Բասովը կանգնած է Մոսկվայի Ե․ Վախթանգովի անվան թատրոնի ստեղծման և զարգացման հիմքում։
Ավելի ուշ, երբ ստուդիան դարձավ թատրոն, դարձել է առաջատար դերասաններից մեկը և սկսել է ինքը ներկայացումներ բեմադրել։ Որպես Վախթանգովի աշակերտ՝ միշտ աշխատել է նույն ոճաբանությամբ՝ կրելով և իր աշակերտներին փոխանցելով իր ուսուցչի թատերական մշակումների և գեղագիտության հիմնական դրույթները։
Բացի թատրոնում իր հիմնական աշխատանքից, ներկայացումներ է բեմադրել Մոսկվայի մանկական թատրոնում և Գորկու երկրամասի 3-րդ կոլխոզային թատրոնում։ 1934 թվականին ղեկավարել է Մոսկվայի ժամանակակից թատրոնը[1]։
Օսիպ Բասովը մահացել է 1934 թվականի հոկտեմբերի 10-ին Մոսկվայում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հեղինակ | Ռեժիսոր | Ներկայացում | Դեր |
|---|---|---|---|---|
| 1921 | Մորիս Մետերլինկ | Եվգենի Վախթանգով | Սուրբ Անտոնիոսի հրաշքը | Գյուստավ |
| 1921 | Անտոն Չեխովի ստեղծագործությունների
հիման վրա |
Եվգենի Վախթանգով | Ա․ Չեխովի երեկոն | Կապիտան Ռևունով-Կարաուլով |
| 1922 | Կառլո Գոցցի | Եվգենի Վախթանգով | Արքայադուստր Տուրանդոտ | Ալտոում |
| 1924 | Նիկոլայ Գոգոլ | Յուրի Զավադսկի | Ամուսնություն | Պոդկոլեսին |
| 1924 | Դմիտրի Լենսկի | Ռուբեն Սիմոնով | Լև Գուրիչ Սինիչկին | իշխան Վետրինսկի |
| 1925 | Լիդիա Սեյֆուլինա | Ալեքսեյ Պոպով | Վիրինեա | Ֆեդոտ |
| 1926 | Վիկտոր Հյուգո | Ռուբեն Սիմոնով | Մարիոն դե Լորմ | Լյուդովիկոս XIII |
| 1930 | Ֆրիդրիխ Շիլլեր | Օսիպ Բասով, | Սեր և խարդախություն | Միլլեր |
| 1932 | Մաքսիմ Գորկի | Բորիս Զախավա | Եգոր Բուլիչովը և ուրիշներ | Դոստիգաև |
| 1933 | Մաքսիմ Գորկի | Բորիս Զախավա | Դոստիգաևը և ուրիշներ | Դոստիգաև |
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հեղինակ | Ներկայացում | Համատեղությամբ |
|---|---|---|---|
| 1930 | Ֆրիդրիխ Շիլլեր | Սեր և խարդախություն | Պավել Անտոկոլսկի, |
| 1930 | Նիկոլայ Պոգոդին | Տեմպ | Կոնստանտին Միրոնով, |
| 1934 | Վալենտին Կատաև | Ծաղիկների ճանապարհ | Իոսիֆ Ռապոպորտ |
| 1924 | Լև Գուրիչ Սինիչկին | ||
| 1932 | Եգոր Բուլիչովը և ուրիշներ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Փետրվարի 26 ծնունդներ
- 1892 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 10 մահեր
- 1934 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Խորհրդային դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Ռեժիսորներ այբբենական կարգով
- Խորհրդային կինոռեժիսորներ
- 20-րդ դարի ռեժիսորներ
- Մանկավարժներ այբբենական կարգով
- Խորհրդային թատերական մանկավարժներ
- Ռուս թատերական մանկավարժներ
- Ե․ Վախթանգովի անվան թատրոնի անձինք
- Թատերական ռեժիսորներ այբբենական կարգով