Վաջիհա Սամեդովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վեջիհե Սամեդովաից)
Վաջիհա Սամեդովա
(ադրբ.՝ Vəcihə Səmədova)
Ծնվել էնոյեմբերի 24, 1924(1924-11-24)
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհոկտեմբերի 24, 1965(1965-10-24) (40 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԱդրբեջանի նկարչության դպրոցը, Մոսկվայի Նկարչության Ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
ԺանրԴիմապատկեր
Պարգևներ
Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱմուսինLatif Fayzullayev?
ԶավակներNicat Feyzullayev?

Վաջիհա Ալի կըզը Սամեդովա (ադրբ.՝ Vəcihə Əli qızı Səmədova, նոյեմբերի 24, 1924(1924-11-24), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 24, 1965(1965-10-24), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի նկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչներից մեկը, ադրբեջանցի խորհրդային նկարիչ, Արվեստի վաստակավոր գործիչ[1][2];

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաջիհա Սամեդովան ծնվել է 1924 թվականի նոյեմբերի 24-ին Բաքվում։ 1939-1944 թվականներին սովորել է Ադրբեջանի Ազիմ Ազիմզադեի անվան Նկարչության պետական տեխնիկումում։ Այնուհետև սովորել է Մոսկվայի Նկարչության Ինստիտուտում։ Ավարտելուց հետո նա վերադարձավ հայրենիք։ Վաջիհա Սամեդովան նաև աշխատել է որպես մանկավարժ արվեստի քոլեջում, որտեղ նախկինում սովորել է։ Վաջիհա Սամեդովայի աշխատանքները ցուցադրվել են նաև Վիեննայում, Կահիրեում, Բեյրութում, Վարշավայում, Բեռլինում, Բուդապեշտում, Սոֆիայում և այլ քաղաքներում կազմակերպված արտասահմանյան ցուցահանդեսներում։

Սամեդովան մահացավ 1965 թվականի հոկտեմբերի 24-ին Բաքվում երկարատև հիվանդությունից[3]։

1966 թվականի վերջին Բաքվում ՝Ադրբեջանի նկարիչների միության արվեստի սրահում, բացվեց նկարչի աշխատանքների ցուցահանդես։ Ցուցահանդեսում հավաքվել են Սամեդովայի շուրջ 200 աշխատանքներ[4].

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fərəcova Z.Təsviri sənətin kraliçası
  2. Сәмәдова Вәҹиһә Əли гызы // Азербайджанская советская энциклопедия / Под ред. Дж. Кулиева. — 1984. — Т. VIII.
  3. Габибов Н., Наджафов М. Искусство Советского Азербайджана. — М.: Искусство, 1960. — С. 199.
  4. Расим Эфенди. Ваджия Самедова // Искусство. — 1967.