Վեդի քաղաքի գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

(Վեդի քաղաքի գրադարան)
Vedi Library, kids3.jpg
Երկիր Հայաստան
Տեսակ գրադարան
Հիմնվել է 1935, նոյեմբերի 29
Տեղադրություն Վեդի, Պուշկինի 14-1
Հավաքածուներ
Չափ 57999
Այլ տվյալներ
Տնօրեն Նինա Հարությունյան
Vedi City Library Վիքիպահեստում

Վեդի քաղաքի գրադարան, գտնվում է Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Հիմնադրվել է 1935 թվականի նոյեմբերի 29-ին[1]։ Գրադարանը կրում է հայ ականավոր բանաստեղծ, գրող, գրականագետ Պարույր Սևակի անունը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրման պահին գրադարանը եղել է խրճիթ ընթերացարան և ունեցել է 300 կտոր ոչ հայերեն գրականություն։ Ետպատերազմյան տարիներին գրադարանը տեղավորված է եղել մեկ սենյակում, ունեցել է երեք պահարան, երեք սեղան և մեկ նստարան։ Գրականությունը կազմել է 821 կտոր, որից 314-ը եղել է ադրբեջաներեն, 293-ը՝ հայերեն, 144-ը՝ ռուսերեն։
1950 թվականին գրադարանն ունեցել է 104 ընթերցող, 972 գրքատածք։
1974 թվականին Արարատի տարածաշրջանի բոլոր գրադարանները միավորվել են, և ստեղծվել է Արարատի գրադարանների կենտրոնացված համակարգ, որի կենտրոնն է դարձել Վեդու կենտրոնական գրադարանը։
1997 թվականի ապրիլից՝ գրադարանների կենտրոնացված համակարգի դադարումից հետո, գրադարանն անցել է Վեդու քաղաքապետարանի ենթակայության ներքո։
Գրքային ֆոնդը 57999 միավոր է, ընթերցողների քանակը՝ 3457, գրքատածքը՝ 56785, հաճախումները՝ 24330։ Գրադարանն ունի ընթերցասրահ, աբոնեմենտի, մանկական բաժիններ։ Գրադարանը հյուրընկալել է Պարույր Սևակին, Հովհաննես Շիրազին, Նաիրի Զարյանին, Սիլվա Կապուտիկյանին, Սերո Խանզադյանին, Սարմենին, Ռազմիկ Դավոյանին, Պերճ Զեյթունցյանին և այլոց։

Գրականության քանակը 2009-2013 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբոնեմենտ
Տարեթիվ Քանակ
2009 57298
2010 57308
2011 57434
2012 57650
2013 57999

Ընթերցողների թիվը 2009-2013 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթերցասրահ
Տարեթիվ Քանակ
2009 3543
2010 3567
2011 3580
2012 3565
2013 3457

Գրքատածքը 2009-2013 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական բաժին
Տարեթիվ Քանակ
2009 60435
2010 58709
2011 59145
2012 57291
2013 56785

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1935-1949 թթ.` Ազնիվ Ումրիկյան
  • 1949-1997 թթ.` ՀՀ վաստակավոր գրադարանավարուհի Սեդա Հարությունյան[3]
  • 1997 թվականից՝ Նինա Հարությունյան

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականից գրադարանը գտնվում է Վեդի քաղաքի Պուշկինի 14-1 հասցեում, հեռախոս՝ (0234) 2-33-90։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սովետական Արվեստ, 1970, #9 
  2. «Նորից քեզ հետ», Է. Ա. Մեհրաբյան, «Պարբերական», Երևան-1990 
  3. Կուլտուր-լուսավորական աշխատանք, 1965, #2