Վարդգես Հովսեփյան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Վարդգես Սեդրակի Հովսեփյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 20, 1937 (87 տարեկան) |
Ծննդավայր | գյուղ Սպանդարյան, Սյունիքի մարզ |
Ազգություն | հայ |
Վարդգես Սեդրակի Հովսեփյան (1937, հունիսի 20, գյուղ Սպանդարյան, Սյունիքի մարզ)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1937 թ. Սիսիանի շրջանի Սպանդարյան գյուղում։ Սովորել է տեղի յոթնամյա, ապա Անգեղակոթի միջնակարգ դպրոցում։
- 1959 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը «հաշվողական մաթեմատիկա և հաշվողական տեխնիկա ու ծրագրավորում» մասնագիտությամբ։
- 1960-1997 թթ. աշխատել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) «Ավտոմատիկա» գիտա-հետազոտական ինստիտուտում։ Զբաղվել է ղեկավարման ավտոմատ համակարգերի մշակմամբ ու ներդրմամբ արդյունաբերության տարբեր ճյուղերում։
- Նրա անմիջական մասնակցությամբ ու ղեկավարությամբ դեռևս 1963 թ. Նովոմոսկովսկի քիմիական կոմբինատում ներդրվել է ազոտական թթվի ստացման տեխնոլոգիական պրոցեսների փակ ցիկլով ղեկավարման ավտոմատ համակարգը, որը մշակված էր Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի կողմից ստեղծված «Մասիս» ղեկավարող հաշվիչ մեքենայի բազայի վրա։
- Զբաղեցրել է «Հաշվողական տեխնիկա», «Կիրառական մաթեմատիկա», «ԷՀՄ-ի ծրագրային ապահովում» բաժինների վարիչի, ինստիտուտի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալի, տնօրենի, ապա «Արդավտոմատիկա» ԳԱՄ-ի գլխավոր տնօրենի պաշտոններ։
- 1961-1997 թթ. համատեղությամբ աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղում որպես դասախոս, ավագ դասախոս, դոցենտ, պրոֆեսոր, ամբիոնի վարիչ։
- 1969 թ.մինչև 1997 թ. համատեղությամբ, այնուհետև լրիվ դրույքով աշխատում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում որպես «Ինֆորմատիկայի ու տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների ու մոդելավորման» ամբիոնի դոցենտ։
- 1992-95 թ.թ. մասնակցել է նավթի բաշխման Ամերիկյան USAID ծրագրին, որպես կորդինատոր։
- Սովորել է Մոսկվայի քիմիակամ մեքենաշինության ինստիտուտի ասպիրանտուրայում, Մոսկվայի «մաթեմատիկական մեթոդները քիմիայում», ձեռնարկությունների տնօրենների պաշտոնում ռեզերվի պատրաստման ղեկավար աշխատողների և առաջատար մասնագետների որակավորման բարձրացման դասընթացներում, Ինֆորմատիկայի և Հաշվողական տեխնիկայի գծով հատուկ դասընթացներում Մոսկվայի Լոմոնոսովի անվան Պետական համալսարանում, “Siemens” ֆիրմայի կողմից կազմակերպված հատուկ դասընթացներում «մենեջմենթ և մարքետինգ» թեմաներով, Մոսկվա։
- Գիտա-տեխնիկական գործուղումով եղել է՝ 1977 թ. մարտ, 1978 թ. հոկտեմբեր, 1980 թ. հունիս-հուլիս, 1981 թ. հուլիս ամիսներին Բուլղարիայի ժողովրդական Հանրապետությունում, իսկ 1978 թ. ապրիլ-հուլիս ամիսներին Կուբայի Հանրապետությունում, որտեղ զբաղվել է պղնձի ու նիկելի ստացման տեխնոլոգիական պրոցեսների կառավարման ավտոմատ և ավտոմատացված քոմփյութերային համակարգերի նախագծմամբ, մշակմամբ ու ներդրմամբ։
Գիտա-տեխնիկական շրջագայությամբ 1984 թ. եղել Իսպանիայում և մասնակցել Բարսելոնայի միջազգային գիտա-տեխնիկական ցուցահանդեսին։
Հեղինակ է ավելի քան 90 գիտական և 24 հրապարակախոսական հոդվածների, մեկ գյուտի։ Հրատարակել է ԲՈՒՀ-երի ուսանողների համար նախատեսված 6 գրքեր, ուսումնական ու ուսումնա-մեթոդական ձեռնարկներ ինֆորմատիկայի, կիրառական մաթեմատիկայի և հաշվողական տեխնիկայի բնագավառներում, ինչպես նաև բաժակաճառերի և «Մտորումներ և հիշողություններ տարբեր ժամանակների ու տրամադրության» գրքույկների։
Պաշտպանել է թեկնածուական թեզ 05.13.07 մասնագիտությամբ «Տեխնոլոգիական պրոցեսների մաթեմատիկական նկարագրման ու օպտիմալ ղեկավարման ալգորիթմների մշակում(հանքային պարարտանյութերի ու թթուների արտադրության օրինակի վրա)» թեմայով ու ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, ունի դոցենտի, վաստակավոր դասախոսի և ավագ գիտական աշխատողի գիտական կոչումներ։
Պարգևատրված է «Պատվո նշան» շքանշանով և «սարքաշինության գերազանցիկ» մեդալով։
Գրքեր, ձեռնարկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է ավելի քան 90 գիտական հոդվածների ու զեկուցումների և հետևյալ գրքերի ու ուսումնական ձեռնարկների[1]՝
- Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի հիմունքներ. Ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա և ԷՀՄ-ի ծրագրային ապահովվածություն (դասախոսություններ) ՀՍՍՀ Ժողովրդական կրթության նախարարություն, Հանրապետական ուսումնա-մեթոդական կաբինետ, Երևան, 1989 թ.
- Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկայի հիմունքներ (ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար, հաստատված ՀՀ Կ և Գ նախարարության կողմից, Հրաման N 761-Ա/ք, 10.12.2004 թ.) «Ապագա», Երևան, 2005 թ.
- MS Windows XP, MS Word, MS Excel, MS Access Ծրագրային համակարգերը (համառոտ նկարագրություն) (ուսումնական ձեռնարկ), «ՎԱՎ-ՊՐԻՆՏ», Երևան, 2006 թ.
- MS ACCESS Տվյալների բազան (ուսումնա-օժանդակ ձեռնարկ) «ՎԱՎ-ՊՐԻՆՏ» , Երևան, 2007, համահեղինակ՝ Մ. Սահրադյան
- C++ Ծրագրավորման լեզու(ուսումնական ձեռնարկ) «ՎԱՎ-ՊՐԻՆՏ», Երևան, 2007 թ.
- TURBO PASCAL FOR WINDOWS Ծրագրավորման լեզուն (ուսումնական ձեռնարկ)“ՎԱՎ-ՊՐԻՆՏ” , Երևան, 2008 թ. Համահեղինակներ՝ Մ. Սահրադյան, Ռ. Մազմանյան