Վարդգես Թաթիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարդգես Թաթիկյան
Ծնվել է 1888
Ծննդավայր Տրապիզոն, Տրապիզոնի նահանգ, Թուրքիա
Վախճանվել է ապրիլի 6, 1973({{padleft:1973|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:6|2|0}})
Վախճանի վայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություն բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող և խմբագիր
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն
Աշխատավայր Մշակ (թերթ), Մոծակ, Մարտնչող անաստվածների միություն և Երևանի պատմության թանգարան
Վարդգես Թաթիկյան Վիքիդարանում

Վարդգես Թաթիկյան (1888 - 1973, ապրիլի 6), հայ բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ Կրել է նաև Ցոլակ, Մոծակ, Մկրատ, Վագր-Թաթ ծածկանունները։

Ծնվել է Տրապիզոն քաղաքում։ Ավարտել է տեղի ազգային դպրոցը։ 1907 թվականին աշխատել է Թիֆլիսում որպես «Մշակ» թերթի գրաշար։ 1910 թվականին նրա խմբագրությամբ Տրապիզոնում հրատարակվել է «Մոծակ» շաբաթաթերթը։ 1918 թվականին Հյուսիսային Կովկասում մասնակցել է քաղաքացիական կռիվներին, ապա Եսենտուկիում աշխատել է որպես ազգությունների հայկական գործերի կոմիսար։ 1925 թվականին աշխատել է ՀԿԿ Կենտկոմում իբրև մամուլի սեկտորի վարիչ։ Եղել է «Անաստված» միության պատասխանատու քարտուղար, հետո «Անաստված» ամսագրի խմբագիր, 1936-1952 թվականներին՝ Երևանի պատմության թանգարանի տնօրեն։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1909 թվականին, Կ. Պոլսի «Կոհակ» ամսագրում։ Մահացել է Երևանում[1]:

Վ. Թաթիկյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մտքեր և պատկերներ, Իզմիր, 1919, 15 էջ։
  • Կոլխոզի հաղթանակի (պիես), Երևան, Պետհրատ, 1930, 27 էջ։
  • Պատկերներ, Երևան, Պետհրատ, 1931, 64 էջ։
  • Դեպքեր և դեմքեր (հիշողություններ), Երևան, Հայպետհրատ, 1961, 138 էջ։
  • Փոթորկալի ճամփաներով, Երևան, «Հայաստան», 1970, 212 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 185