Վարդան Խաչատրյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Խաչատրյան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Խաչատրյան
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր ապրիլի 6, 1959(1959-04-06) (65 տարեկան)
Ծննդավայր Ջերմուկ, Հայաստան
Քաղաքացիություն  Հայաստան

Վարդան Ժորայի Խաչատրյան (ապրիլի 6, 1959(1959-04-06), Ջերմուկ, Հայաստան), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Նախագահի նախկին խորհրդական։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980-1983 թթ. - աշխատել է Հայաստանի «Հանքային ջրեր» արտադրական միավորումում որպես ինժեներ։
  • 1983-1985 թթ. - աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում որպես ինժեներ։
  • 1985-1990 թթ. - աշխատել է Հայաստանի հրուշակեղենի և հացաթխման արդյունաբերական միավորուման տեխնիկական բաժնի ավագ ինժեներ, բաժնի վարիչ, արտադրատեխնիկական բաժնի վարիչ։
  • 1990-1992 թթ. - ՀԽՍՀ սննդարդյունաբերության նախարարության «Զովք» արտադրական միավորման արտադրամասի պետ, «Զովք» գործարանի տնօրեն։
  • 1992-1995 թթ. - ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման հանձնաժողովի անդամ։
  • 1998-1999 թթ. - ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության պետ։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 թ. հուլիսի 5-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր «Հանրապետություն» միավորման համամասնական ընտրացուցակով։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ «Հանրապետություն» խմբակցության անդամ։ ՀՔԴՄ անդամ։
  • 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ «Միասնություն» խմբակցության անդամ։
  • 1999 թ. հունիսի 17-ին ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
  • 2000 թ. նոյեմբերի 11-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար[1]։
  • 2003 թ. հունիսի 11-ին ՀՀ նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար։
  • 2007 թ. ապրիլի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար[2]։
  • 2007 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար[2]։
  • 2008 թ. մայիսի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական[3]։ 2018 թվականին ազատվել է պաշտոնից։
  • 2006 թվականից ՀՀԿ անդամ է։
  • 2006 թվականից ՀՀԿ խորհրդի անդամ է։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Նախորդող
-
ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վարդան Խաչատրյան

17 հունիսի 1999 թ. - 11 նոյեմբերի 2000 թ.
Հաջորդող
Գագիկ Մինասյան
Նախորդող
Լևոն Բարխուդարյան
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Վարդան Խաչատրյան

11 նոյեմբերի 2000 թ - 21 ապրիլի 2008 թ.
Հաջորդող
պաշտոնը վերանվանվել է, Տիգրան Մավրի Դավթյանը որպես ՀՀ ֆինանսների նախարար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]