Վաչագան Վլասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վաչագան Վլասով
Ծնվել էհոկտեմբերի 14, 1922(1922-10-14)
ԾննդավայրՇամախիի գավառ, ԱԽՍՀ
Մահացել էհուլիսի 8, 2003(2003-07-08) (80 տարեկանում)
Մահվան վայրԱլմաթի, Ղազախստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Մասնագիտությունռազմական առաջնորդ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Կարմիր Աստղի շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Վաչագան Հրաչյայի Վլասով (1922, հոկտեմբերի 14, գ. Սահյան, Ադրբեջանական ԽՍՀ - 2003, հուլիսի 8, Ալմա Աթա), խորհրդային բանակի գեներալ-մայոր։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բաքվի Ս․ Օրջոնիկիձեի անվան հետևակային ուսումնարանը (1942), Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1959), բարձրագույն ակադեմիական կուրսեր (19681942 թվականի փետրվարին զորակոչվել է կարմիր բանակ, սեպտեմբեր-դեկտեմբերին եղել Անդրկովկասյան ռազմաճակատի 45-րդ բանակի առանձին հրաձգային բրիգադի գնդացրային դասակի հրամանատար, 1943 թվականի մարտից 1945 թվականի հունիսը՝ 261-րդ հրաձգային դիվիզիայի 978-րդ գնդի գնդացրային վաշտի հրամանատար։ 1945-1956 թվականներին, որպես գումարտակի հրամանատարի տեղակալ, հրամանատար, գնդի դպրոցի պետ, շարունակել է ծառայությունը Անդրկովկասյան ռազմական օկրուգում։ 1959 թվականին փոխադրվել է Թուրքեստանյան ռազմական օկրուգ, եղել գնդի հրամանատար, ստորաբաժանման հրամանատարի տեղակալ։ 1970 թվականի հունվարից՝ հրամանատարական բարձրագույն ուսումնարանի պետ։ 1978 թվականի հոկտեմբերին զորացրվելուց հետո՝ Ղազախական ԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ի Կենտկոմի նախագահի տեղակալ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • Կարմիր Աստղի շքանշան
  • «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան
  • «Մարտական ծառայությունների» մեդալ
  • «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ
  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմաթիի Դոտիսկ պողոտայի թիվ 42 տանը, որտեղ Վլասովն ապրել է ավելի քան 30 տարի, 2010 թվականի սեպտեմբերին տեղադրվել է հուշատախտակ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Жорова Ю. В честь боевого генерала // Вечерний Алматы. — 2010, 9 сентября.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Казарян А. В. Ратный труд // война, люди, судьбы : Очерки. - Ереван, 1975.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 478 CC-BY-SA-icon-80x15.png