Վանեսա Ալֆարո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վանեսա Ալֆարո
Դիմանկար
Ծնվել էհունիսի 1, 1983(1983-06-01) (39 տարեկան)
ԾննդավայրԿոչաբամբա, Բոլիվիա
ՔաղաքացիությունFlag of Bolivia (state).svg Բոլիվիա
Մասնագիտությունմոդել, նորաձևության դիզայներ և դերասանուհի

Վանեսա Ալֆարո (իսպ.՝ Vanessa Alfaro, հունիսի 1, 1983(1983-06-01), Կոչաբամբա, Բոլիվիա), բոլիվիական ծագմամբ դիզայներ, ձեռնարկատեր, մոդել և դերասանուհի Լոս Անջելեսից (Կալիֆոռնիա)[1][2]։ Ալֆարոն Sonne Global Inc. ընկերության ղեկավարն ու գլխավոր տնօրենն է, որը զբաղվում է ապրանքանիշների ստեղծմամբ և լիցենզավորմամբ, մարքեթինգով և գովազդով[3]։ Ալֆարոն պրետ-ա-պորտեի առաջին և միակ կանացի հագուստն է ստեղծել ՖԻՖԱ-ի համար Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնության ժամանակ։ Նա միակ դիզայներն էր, որը ՖԻՖԱ-ի հետ աշխատում էր կանանց գծի վրա՝ օգտագործելով ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական Պատկերանիշները[4][5]։

Ալֆարոն աշխատել է հագուստի դիզայնով, ապրանքների լիցենզավորմամբ և մարքեթինգով[6]։

Ալֆարոն 17 տարեկանում սկսել է Բոլիվիայում աշխատել որպես մոդելավորող։ Նա վարել է խմբագրական և պոդիումային մոդելի ակտիվ կարիերա, ինչպես նաև գեղեցկության մրցույթներում նշվել է տարբեր տիտղոսներով, այդ թվում՝ «Ամենաֆոտոգենիկը» և «Ամենագեղեցիկը մոդելներից»[3][6][7]։

19 տարեկանում Ալֆարոն Կոչաբամբայում, Բոլիվիայում, երբ դեռ սովորում էր Բոլիվիայի Կաթոլիկ համալսարանի ինժինիրինգի ֆակուլտետում ստեղծել է Sonne Images & Production[6]։ Նա ավարտել է ուսումը և ստացել է ֆինանսների մագիստրոսի աստիճան, նաև մասնագիտացել է գրաֆիկական և նորաձևության դիզայնում[2]։ Երբ Ալֆարոն 24 տարեկան էր, ամուսնացել է և տեղափոխվել ԱՄՆ։ Հայտնվելով ԱՄՆ-ում՝ շարունակել է աշխատել որպես դիզայներ, մոդել, դերասանուհի և երաժիշտ[3][4][6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանեսա Ալֆարո նորաձևության դիզայները

Ալֆարոն նկարահանվել է բազմաթիվ երաժշտական տեսահոլովակներում, հեռուստատեսությունում և ֆիլմերում, ներառյալ՝Աշերի «Hey Daddy» տեսանյութը և Nickelodeon-ի «ICarly» տեսահոլովակը դերասան Ջեք Բլեքի հետ[3][7][8]։

2013 թվականի վերջին ստեղծել է ՖԻՖԱ-ի լիցենզավորած կանացի հագուստի առաջին և միակ գիծը՝Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014-ի համար[6][7]։

Ալֆարոն Vanessa Alfaro Bridal & Couture-ի ղեկավարն ու գլխավոր տնօրենն է[9]։ Բացի այդ ստեղծել է նորաձևության CHIVANE ապրանքանիշը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rosa Rodriguez (June 22, 2014)։ «Bolivia in the World Cup in Brazil»։ ASI Magazine։ Վերցված է November 17, 2015 
  2. 2,0 2,1 «Vanessa Alfaro in Ecuador Fashion»։ El Tiempo։ July 7, 2014։ Վերցված է November 17, 2015 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Bolivian designer FIFA»։ El Dia։ July 4, 2014։ Վերցված է November 17, 2015 
  4. 4,0 4,1 Alejandra Montero Arnez (17 October 2014)։ «Brides Lizzie Mary offered a romantic evening»։ Sociales։ Վերցված է 17 November 2015 
  5. «Vanessa Alfaro came to Ecuador Fashion Week 2014»։ Ecuavisa։ 31 July 2014։ Վերցված է 17 November 2015 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Bolivian entrepreneurial triumphs in the world of fashion»։ Pagina Siete։ 21 August 2014։ Վերցված է 17 November 2015 
  7. 7,0 7,1 7,2 «FIFA official designer participate in the Ecuador Fashion Week 2014»։ El Mercurio։ 3 July 2014։ Արխիվացված է օրիգինալից 18 November 2015-ին։ Վերցված է 17 November 2015 
  8. Francisco Barberán (3 July 2014)։ «FIFA Official Designer Participates in Ecuador Fashion Week»։ Farras։ Վերցված է 17 November 2015 
  9. «Celebratión con moda nupcial»։ Mary Lizzie Novias։ Վերցված է 17 November 2015 
  10. Vanessa Alfaro (September 04, 2018)։ «Vanessa Alfaro, Founder at CHIVANE»