Սագեր և կարապներ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սագեր և կարապներ
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Հիմնված էՍագեր և կարապներ
ՌեժիսորԻվան Իվանով-Վանո և Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
ՍցենարիստԻվան Իվանով-Վանո և Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
Բեմադրող նկարիչԼև Միլչին
ԵրաժշտությունՅուրի Նիկոլսկի
ՕպերատորՆիկոլայ Վոինով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1949

Վայրի կարապներ (ռուս.՝ Гуси-лебеди), խորհրդային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1949 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից, ըստ ռուսական ժողովրդական համանուն հեքիաթի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկա գնալիս ծնողները հանձնարարում են իրենց աղջկան` Մաշային, հոգ տանել իր եղբոր` Վանյայի համար։ Աղջիկը թեթևամտորեն թողնում է նրան բակում, իսկ ինքը գնում է ընկերուհիների հետ խաղալու։ Հանկարծ գալիս են վայրի կարապները, գողանում են Վանյային բակից և տանում են իրենց տիրուհու` Բաբա Յագայի մոտ։

Մաշային այլ ելք չի մնում, քան փրկել եղբորը, և քույրիկը գնում է անտառ` փնտրելու հավի ոտքերով խրճիթը։ Ճանապարհին նա օգնում է վառարանին, խնձորենուն և գետակին, որոնք իրենց հերթին օգնում են աղջկան, երբ նա Վանեչկայի հետ փախչում է Բաբա Յագայից և վայրի կարապներից։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ` Իվան Իվանով-Վանո[1], Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
  • Երգի բառերի հեղինակ` Ալեքսանդրա Կովալենկովա
  • Ռեժիսորներ` Իվան Իվանով-Վանո, Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
  • Բեմադրող նկարիչ` Լև Միլչին, Նադեժդա Ստրոգանովա
  • Կոմպոզիտոր` Յուրի Նիկոլսկի
  • Օպերատոր` Նիկոլայ Վոինովա
  • Հնչյունային օպերատոր` Նիկոլայ Պրիլուցկի
  • Տեխնիկական օգնականներ` Վ. Սվեշնիկովա, Վ. Շիլինա
  • Նկարիչ-դեկորատորներ`
    • Վալենտինա Նեչաևա
    • Գալինա Նևզորովա
    • Վերա Ռոջերո
    • Իրինա Տրոյանովա
    • Դմիտրի Անպիլով
  • Մոնտաժող` Նինա Մայորովա
  • Նկարիչ մուլտիպլիկատորներ`
  • Դերերը հնչյունավորել են`
    • Մարիա Բաբանովա` գետակ
    • Ֆաինա Շևչենկո
    • Գալինա Նովոժիլովա` Մաշա
    • Լեոնիդ Պիրոգով
    • Ի. Վինոկուր
    • Միխայիլ Խոլոդով
    • Ալեքսանդրա Դենիսովա
    • Գեորգի Միլյար` ոզնի
  • Դերերը հնչյունավորած դերասանները նշված չեն լուսագրերում, սակայն թվարկված են նկարահանող ընդհանուր խմբի հետ «Ֆիլմ-հեքիաթներ. նկարված ֆիլմերի սցենարներ. 1-ին թողարկում (1950)» գրքի հավելվածի 203 էջում։

Վերահնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թվականի վերահնչյունավորում` Վիտալի Օվանեսով, Իրինա Մալկովա, Ժաննա Բալաշովա, Տատյանա Կանաևա։
  • 2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է և կրկին վերահնչյունավորվել է «Ստուդիա ԱՍ« և «Մանկական սեանս 1» ընկերությունների կողմից։ Նոր տարբերակում ամբողջապես փոխվել էր ֆոնոգրաման, վերահնչյունավորմանը միացել են ժամանակակից դերասաններ, լուսագրերում փոխվել են հնչյունային ռեժիսորի և հնչյունավորող դերասանների մասին տվյալները։ Վերահնչյունավորումը չափազանց բացասաբար է ընդունվել ինչպես հեռուստադիտողների մեծ մասի[2][3], այնպես էլ պրոֆեսիոնալ հանրության անդամների կողմից[4][5]։ Պատկերի վերականգնման որակը նույնպես երբեմն քննադատվել է։

1949 թվականի սկզբնական տարբերակաը վերականգնվել է 2005 թվականին։

Բարոյախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը սովորեցնում է երեխաներին, որ բարին միշտ բարությամբ է վերադարձվում։ Վառարանը, խնձորենին և գետը, որոնց Մաշան օգնել էր խղճահարությունից, վերադարձի ճանապարհին փրկում են նրան վայրի կարապներից։

Տարբերություններ նախնական հեքիաթից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նախնական տարբերակում վայրի կարապներն արդեն իսկ վատ հանբավ ունեին։ Այսպիսով, գլխավոր հերոսուհին հայտնաբերում է առևանգումն արդեն այն ժամանակ, երբ նրանց նմարում է հեռվում և եզրակացնում է հանցագործության մասին։
  • Մուլտֆիլմում պատկերվում է սովորական գետակ, իսկ հեքիաթում այն կաթնային էր` կիսելային ափերով։
  • Հեքիաթում գլխավոր հերոսուհին մերժում էր բոլոր անցորդներին և միակ կերպարը, որ օգնում է նրան, ոզնին էր։ Իսկ ֆիլմու յուրաքանչյուր նոր հերոսը նպաստում է երջանիկ ավարտին։
  • Հեքիաթում Բաբա-Յագան շեղում է տղային` նրան տալով ոսկե խնձորներ, որոնցով տղան խաղում է, այլ ոչ թե պարզապես նստում նստարանին։ Ալեքսեյ Տոլստոյի մեկնաբանության մեջ խնձորն արծաթե էր։
  • Ֆիլմում գլխավոր հերոսուհին ինքն է վերցնում եղբորը։ Հեքիաթում (Ալեքսեյ Տոլստոյի վերամշակմամբ) նրան օգնում է մի մուկ։
  • Հեքիաթում գլխավոր հերոսուհին ստիպված է լինում խնդրել գետակին, խնձորենուն ու վառարանին, որ իրեն թաքցնեն վայրի կարապներից։ Ֆիլմում հակառակն է. նրանք բոլորն ուրախությամբ և երախտագիտությամբ են օգնում նրան։
  • Մուլտֆիլմում վայրի կարապներն ընկնում են Մաշայի կողմից պատրաստված ծուղակը և այրվում են վառարանում։ Հեքիաթում նրանք պարզապես չեն գտնում երեխաներին և դատարկաձեռն հեռանում են։
  • Ֆիլմում երեխաները որպես նվեր ստանում են կոնֆետներ, իսկ հեքիաթում նվերը փքաբլիթն էր։

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է VHS և DVD ձևաչափերով` ընդգրկվելով մուլտֆիլմերի հավաքածուներում.

  • Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր (Studio PRO Video, VHS 1990-ականներ)
  • Ռուսական ժողովրդական հեքաիաթներ, առաջին թողարկում, «Ոսկե հավաքածու» շարք (Սոյուզմուլտֆիլմ, DVD, ներկայացուցիչ` Խոշոր պլան ընկերություն)[6]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի տասնամյակ շարունակ Իվանով-Վանոն անդադրում մշակում է ռուսական հեքիաթների հիանալի, փայլուն ու անսպառ շերտը։ Հեքիաթները ժողովրդական են ու գրական, որոնք մոտ են ժողովրդականի ոգուն... «Ցար Դուրանդայի մասին հեքիաթում» մենք գտնում են Իվանով-Վանոյի ռուսական թեմայի կրկներգը։ Սրանք թեմաներ են, որոնք այսպես թե այնպես առկա են նրա ֆիլմերի մեծամասնությունում։ Այն կհնչի «Ձմեռային հեքիաթ» կարճ բանաստեղծական ֆանտազիայում, որը կազմված է ձյունից ու սուրբծննդյան անտառի անմեղ հրաշքից, կփայլատակի «Ձիուկ-Գորբունոկում», այս կամ այն չափով կարտացոլվի «Վայրի կարապներում», «Ձյունանուշիկում» և «12 ամիսներում»
- Ն. Աբրամով[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լուսագրերում նշված է Ի. Իվանով
  2. «Переозвучка наших старых мультфильмов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
  3. «Мы против переозвучки советских мультиков!!!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
  4. Директор «Союзмультфильма» Акоп Гургенович Киракосян отвечает на вопросы читателей «Ленты. Ру»
  5. НЕТ — фальсификации анимационного наследия!
  6. Русские народные сказки. Выпуск 1.
  7. Абрамова Н. Иван Иванов-Вано(չաշխատող հղում) Мастера советской мультипликации. М., 1972

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 1. — М.: Госкиноиздат, 1950. — 208 с. Содержание: И. Вано, А. Снежко-Блоцкая «Гуси-лебеди», стр. 157-166.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]