Jump to content

Վաղ հղիության արյունահոսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղ հղիության արյունահոսություն
Տեսակհիվանդություն
ՀՄԴ-10O20

Վաղ հղիության արյունահոսություն, արյունահոսություն, որն ի հայտ է գալիս մինչև 24 շաբաթական հղիության գեստացիոն հասակը[1]։ Բարդությունները ներառում են հիպովոլեմիա։ Սրա հետ կարող են առնչվել նրանք, ում մոտ ուղել է ուշագնացություն, հևոց կամ ցավ ուսագոտում։

Ընդհանուր պատճառներ կարող են հանդիսանալ արտաարգանդային հղիությունը և վիժումը[1]։ Վիժում կարող է լինել մինչև 12 շաբաթական գեստացիոն հասակը[1]։ Այլ պատճառներ կարող են լինել իմպլանտացիոն արյունահոսությունը, գեստացիոն տրոֆոբլաստիկ հիվանդությունը, պոլիպը և արգանդի վզիկի քացկեղը[1]։ Թեստերը, որոնց միջոցով հայտնաբերվում են հիմնական պատճառները, սովորաբար ներառում են հեշտոցային, ուլտրաձայնային և մարդու խորիոնային գոնադոտրոպին հետազոտություններ։

Բուժումը կախված է հիմնական պատճառից։ Եթե արգանդի պարանոցի խոռոչում տեսանելի է հյուսվածք, ապա այն պետք է հեռացվի։ Այն հղիները, որոնց հղիությունը անցնում է արգանդում, լսելի է պտղի սրտի հնչյունները, նրանց հղիությունն ավելի ապահով է[2]։ Rho(D) իմունոգլոբուլին սովորաբար խորհուրդ է տրվում նրանց, որոնց ռեզուս գործոնը բացասական է[3]։ Երբեմն պահանջվում է վիրահատություն։

Կանանց մոտ 30%-ը հղիության առաջին եռամսյակում ունենում են արյունահոսություն (0-12 շաբաթ գեստացիոն հասակից)[4]։ Երկրորդ եռամսյակում (12-24 շաբաթ գեստացիոն հասակ) արյունահոսությունն ավելի քիչ է[5]։ Կանանց մոտ 15%-ը, ովքեր գիտակցում են, որ հղի են՝ վիժում են[4]։ Արտաարգանդային հղիությունը տեղի է ունենում 2%-ից ավելի քիչ դեպքերում[4]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եռամսյակի հղիության արյունահոսության պատճառներ կարող են լինել

  • Աբորտ (ինքնաբուխ), նաև կոչվում է վիժում։ Ուսումնասիրություններից մեկի արդյունքում պարզվել է, որ հղիության առաջին եռամսյակի ընթացքում վիժման վտանգը կազմել է 9%, իսկ քիչ արյունահոսության՝ 12%։ Հղիության առաջին եռամսյակում առանց արյունահոսության դեպքերը կազմել են 12%։ Սակայն գնահատվել է, որ առաջին եռամսյակում վիժման ռիսկը կազմում է 24%[6]։
  • Գեստացիոն տրոֆոբլաստիկ հիվանդություն
  • Արտաարգանդային հղիություն, երբ հղիությունը արգանդից դուրս է, որը սովորաբար լինում է արգանդափողերում, ինչը կարող է հանգեցնել ներքին արյունահոսության, որը կարող է լինել մահացու, եթե չկանխվի։ Եթե լինում է ուժեղ արյունահոսություն, ապա ուլտրաձայնային հետազոտությունն օգնում է ախտորոշել հղիության տեղակայման վայրը (ներարգանդային հղիության տեսանելի բացակայություն), ախտորոշվել է, որ դրանց մոտ 6%-ի մոտ արտաարգանդային հղիություն է[7]։
  • Իմպլանտացիոն արյունահոսություն
  • Խորիոն հեմատոմա
  • Միզասեռական համակարգի պատճառով
  • Հեշտոցային արյունահոսություն
  • Արգանդի վզիկի արյունահոսություն

Հղիության վաղ արյունահոսության այլ պատճառներ կարող են լինել

  • Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն, երբ հեշտոցային արյունահոսություն կարող է լինել սեռական հարաբերությունից հետո, որը հղիության ժամանակ կարող է նորմալ լինել
  • Յաթրոգենիկ արյունահոսություն, որի պատճառ կարող է լինել բժշկական միջամտությունը, ինչպիսիք են սեռական ստերոիդները, հակակոագուլանտները կամ ներարգանդային հակաբեղմնավորիչ սարքերը[8]
  • վարակներ[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Stables, Dorothy; Rankin, Jean (2010). Physiology in Childbearing: With Anatomy and Related Biosciences (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 423. ISBN 978-0702044113.
  2. Deutchman, M; Tubay, AT; Turok, D (2009 թ․ հունիսի 1). «First trimester bleeding». American Family Physician. 79 (11): 985–94. PMID 19514696.
  3. Coppola, PT; Coppola, M (August 2003). «Vaginal bleeding in the first 20 weeks of pregnancy». Emergency Medicine Clinics of North America. 21 (3): 667–77. doi:10.1016/S0733-8627(03)00041-5. PMID 12962352.
  4. 4,0 4,1 4,2 Breeze, C (May 2016). «Early pregnancy bleeding». Australian Family Physician. 45 (5): 283–6. PMID 27166462.
  5. Beebe, Richard; Myers, Jeffrey (2010). Professional Paramedic, Volume II: Medical Emergencies, Maternal Health & Pediatrics (անգլերեն). Cengage Learning. էջ 704. ISBN 9781285224909.
  6. Hasan, R.; Baird, D. D.; Herring, A. H.; Olshan, A. F.; Jonsson Funk, M. L.; Hartmann, K. E. (2009). "Association Between First-Trimester Vaginal Bleeding and Miscarriage". Obstetrics & Gynecology. 114 (4): 860–867. doi:10.1097/AOG.0b013e3181b79796
  7. Kirk, E.; Bottomley, C.; Bourne, T. (2013). "Diagnosing ectopic pregnancy and current concepts in the management of pregnancy of unknown location". Human Reproduction Update. 20 (2): 250–61. PMID 24101604. doi:10.1093/humupd/dmt047
  8. Brenner, Paul (September 1996). «Differential diagnosis of abnormal uterine bleeding». American Journal of Obstetrics and Gynecology. 175 (3): 766–769. doi:10.1016/s0002-9378(96)80082-2.
  9. Gómez R, Romero R, Nien JK, Medina L, Carstens M, Kim YM, Chaiworapongsa T, Espinoza J, González R (July 2005). «Idiopathic vaginal bleeding during pregnancy as the only clinical manifestation of intrauterine infection». The Journal of Maternal-Fetal and Neonatal Medicine. 18 (1): 31–7. doi:10.1080/14767050500217863. PMID 16105789.