Վաղենակ
| Վաղենակ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
| Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
| Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
| Վերնատրիբա | Calendulodae |
| Տրիբա | Calenduleae |
| Ցեղ | Վաղենակ (Calendula) L., 1753 |
Վաղենակ (լատիներեն՝ Calendula), նարգիզ, կալենդուլա, աստղածաղկազգիներ (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 30 տեսակ, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ պարսկական (լատիներեն՝ calendula persica)։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է Սյունիքի մարզում (Ներքին Հանդ, Շվանիձոր, Նռնաձոր գետի մերձակայքում, Ծավ գետի ափին)։ Աճում է չոր, քարքարոտ, խճոտ լանջերին, երբեմն՝ որպես մոլախոտ՝ մշակաբույսերի ցանքերում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Մշակության մեջ բոլոր մարզերում տարածված է վաղենակ դեղայինը (լատիներեն՝ calendula officinallis)։ Լավ աճում է բոլոր տիպի հողերում, վատ խնամքի դեպքում վայրիանում է։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցողունը կանգուն է, կողավոր, պարզ կամ ճյուղավորվող, բարձրությունը՝ 5(10)-20(30) սմ։ Տերևները հերթադիր են, երկարավուն հակադիր ձվաձևից մինչև երկարավուն-նշտարաձև, թավոտ։ Ծաղկաբույլը զամբյուղ է, մեկական, երկար ծաղկակիրների վրա։ Լեզվակավոր ծաղիկները դեղին են, առէջքային, պտղաբերող, կենտրոնականները՝ խողովակավոր, երկսեռ, անպտուղ։
Ծաղկում է հուլիս-նոյեմբերին։ Պտուղը տարբեր չափերի, աղեղնաձև ծռված սերմիկ է։
Քիմիական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, թթուներ, խեժեր, սապոնիններ, աղաղանյութեր, ճարպեր, ալկալոիդներ, միկրո- և մակրոտարրեր և այլն։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատրաստուկներն օգտագործում են վերքերի և խոցերի, ստամոքսի, 12-մատնյա աղիքի, լյարդի և լեղապարկի, սրտային հիվանդությունների, արյան բարձր ճնշման, ուռուցքների, շնչուղիների բորբոքման և այլ դեպքերում։ Թուրմն ունի հականեխիչ և հակաբորբոքային հատկություններ։ Գեղազարդիչ է։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաքսոնոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասը մտնում է Բարդածաղկավորներ (Asteraceae ) ընտանիքի և Աստղածաղկազգիներ (Asterales ) կարգի մեջ.
| ևս 12 ընտանիք | մոտ 70 տեսակ | |||||||||||||||
| Կարգ Բարդածաղկավորներ | ցեղ Վաղենակ |
Calendula maroccana | ||||||||||||||
| Բաժին կամ Ծածկասերմեր | ընտանիքԱստղածաղկազգիներ | Calendula stellata | ||||||||||||||
| ծաղկավոր բույսեր 44 կարգ | ևս 900-1000 դաս | Calendula suffruticosa | ||||||||||||||


Ներկայացուցիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի են 12-20 տեսակ, նրանցից մի քանիսը[1].
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ По данным сайта GRIN (см. карточку растения).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Васильченко И. Т. Род 1565. Календула — Calendula L. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1961. — Т. XXVI. — С. 857—861. — 938 с. — 2400 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Flora Europaea: Calendula
- Germplasm Resources Information Network: Calendula Արխիվացված 1999-05-01 Wayback Machine
- Botanical.com: Calendula
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղենակ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղենակ» հոդվածին։ |
| ||||||||||
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 201)։ |