Jump to content

Վաղարշակ Քոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղարշակ Արզումանի Քոսյան
Ծնվել էհունիսի 15, 1927(1927-06-15) կամ 1927[1]
ԾննդավայրԲեկանդ Մեծ, Լենինականի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 12, 1992(1992-12-12)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1949)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1968)
Մասնագիտությունլեզվաբան
ԱշխատատուՀրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ և Հայկական պետական մանկավարժական համալսարան

Վաղարշակ Արզումանի Քոսյան (հունիսի 15, 1927, Բեկանդ Մեծ, Լենինականի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 12, 1992, Երևան, Հայաստան), հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970), ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1982):

Շավարշ Քոսյանի եղբայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղարշակ Քոսյանը ծնվել է 1927 թ. հունիսի 15-ին, Մեծ Պառնի (այժմ՝ Հայաստանի Լոռու մարզում) գյուղում։ 1949 թ. ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1971-1978 թթ.-ին եղել է ՀԽՍՀ ԳԱ Լեզվի ինստիտուտի փոխտնօրեն, 1978-1985 թթ.-ին՝ Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի լեզվի և գրականության ֆակուլտետի դեկան, 1985 թ.-ից՝ հայոց լեզվի ամբիոնի վարիչ։ Հեղինակ է «Ժամանակակից հայերենի բառակապակցությունները» (1975), «Ժամանակակից հայերենի նախադասության վերլուծության հարցեր» (1976), «Գրաբարի բառակապակցությունները» (1980), «Միջին հայերենի բառակապակցությունները» (1984), «Արևմտահայերենի բառակապակցությունները» (1986), «Բառակապակցական կաղապարների զարգացումը հայերենում» (1990) գրքերի։ Լույս են տեսել նաև «Հայոց լեզու. շարահյուսություն» (1975, համահեղինակ), «Հայոց լեզու» (մաս 1, պրակ 1, 1980, համահեղինակ) բուհական դասագրքերը, «Հայոց լեզվի գործնական աշխատանքների ձեռնարկը» (1989, համահեղինակ)[2][3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Deutsche Nationalbibliothek Record #12374511X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 671
  3. «Կոհա առցանց քարտարան, Քոսյան, Վաղարշակ Արզումանի». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  4. «Zarkfoundation - Վաղարշակ Քոսյան». zarkfoundation.com.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղարշակ Քոսյան» հոդվածին։