Շավարշ Քոսյան
Ծնվել է | 1925 |
---|---|
Ծննդավայր | Մեծ Պարնի, Հայաստան |
Մահացել է | 1994 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | հիգիենիստ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1969) |
Շավարշ Արզումանի Քոսյան (1925, Մեծ Պարնի, Հայաստան - 1994, Երևան, Հայաստան), հայ հիգիենիստ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1970):
Վաղարշակ Քոսյանի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շավարշ Քոսյանը ծնվել է 1925 թվականին Մեծ Պարնի (այժմ՝ Հայաստանի Լոռու մարզում) գյուղում։ 1951 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1963-1966 թվականներին աշխատել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում, եղել աշխատանքի հիգիենայի դասընթացի ղեկավար, 1966-1970 թվականներին՝ Աշխատանքի հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։ 1970-1971 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայում, 1971 թվականից՝ աշխատանքի հիգիենայի (1971-1983 թվականներին՝ վարիչ), 1983 թվականից՝ հիգիենայի ամբիոններում, 1983-1990 թվականներին, միաժամանակ՝ սանհիգիենային և ստոմատոլոգիական ֆակուլտետների դեկան[1]։
Աշխատանքները վերաբերում են ֆենիլ կարբոնաթթվի հերբիցիդների թունաբանությանն ու աշխատանքի հիգիենային՝ դրանց արտադրության և օգտագործման ժամանակ[1]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սնդիկը որպես պրոֆեսիոնալ թույն։ Քոսյան Շավարշ Արզումանի, Առողջապահության մինիստրություն ՀԽՍՌ, Երևան, Հայպետհրատ, 1959[2]։
- Արտադրական սանիտարիան և աշխատանքի հիգիենան։ Քոսյան Շավարշ Արզումանի, Երևան, Հայպետհրատ, 1964[3]։
- Գիտատեխնիկական առաջընթացը և ազգաբնակչության առողջությունը։ Քոսյան Շավարշ Արզումանի, ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, Ա. հ., 1973[4]:
- Գիտատեխնիկական առաջընթացը և ազգաբնակության առողջությունը։ Քոսյան Շավարշ Արզումանի, ՀՍՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, Ա. հ., 1974[5]:
- Հանուն սթափ և առողջ ապրելակերպի։ (Հակաալկոհոլային դաստիարակություն), Անջելյան Բորիս Հովհաննեսի, Քոսյան Շավարշ Արզումանի, ՀԽՍՀ, Երևան, «Գիտելիք», 1988[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 671։
- ↑ Քոսյան, Շավարշ Արզումանի (1959). Սնդիկը որպես պրոֆեսիոնալ թույն. Առողջապահության մինիստրություն ՀՍՍՌ. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Քոսյան, Շավարշ Արզումանի (1964). Արտադրական սանիտարիան և աշխատանքի հիգիենան. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Քոսյան, Շավարշ Արզումանի (1973). Գիտատեխնիկական առաջընթացը և ազգաբնակչության առողջությունը. Օգնություն դասախոսին. ՀՍՍՀ "Գիտելիք" ընկերություն. Երևան: Ա.հ.
- ↑ Քոսյան, Շավարշ Արզումանի (1974). Գիտատեխնիկական առաջընթացը և ազգաբնակության առողջությունը. Օգնություն դասախոսին. ՀՍՍՀ «Գիտելիք» ընկերություն. Երևան: Ա. հ.
- ↑ Անջելյան, Բորիս Հովհաննեսի (1988). Քոսյան, Շավարշ Արզումանի (ed.). Հանուն սթափ և առողջ ապրելակերպի։ Հակաալկոհոլային դաստիարակություն. "Գիտելիք" ընկերություն ՀՍՍՀ. Երևան: Գիտելիք.