Jump to content

Վաղարշակ Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաղարշակ Սարգսյան
Ի ծնեՎաղարշակ Բագրատի Սարգսյան
Ծնվել է1924, հունիսի 27
ԾննդավայրՆախիջևան
Վախճանվել է2004
Մահվան վայրԵրևան
ԱզգությունՀայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ

Վաղարշակ Բագրատի Սարգսյան (հունիսի 27, 1924(1924-06-27) - 2004, Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1980

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղարշակ Սարգսյանը ծնվել է 1924 թվականին Նախիջևանում։ 1926 թվականին ընտանիքով տեղափոխվել է Երևան։ կրթություն ստացել է Երևանի Էռնեստ Թելմանի անվան դպրոցում։ Ավարտելով ութերորդ դասարանը՝ 1939-1940 ուսումնական տարում ընդունվում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան։ 1941 թվականին ընդհատում է ուսումը՝ Խորհրդային բանակ զորակոչվելու պատճառով։ Հայրենական պատերազմն ավարտվելուց և զորացրվելուց հետո շարունակում է ուսումը Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, որը և ավարտում է 1947 թվականին։ 1949 թվականին ընդունվում է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչական բաժանմունքը։ Դեռևս ուսանողական տարիներից՝ 1953 թվականից մասնակցում է հանրապետական ցուցահանդեսներին։ 1955 թվականին գերազանցիկի դիպլոմով ավարտում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականից Վաղարշակ Սարգսյանը դառնում է Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1967 թվականին Չեխոսլովակիա-խորհրդային բարեկամության կոմիտեի կողմից հրավիրվում է չեխոսլովակյան Օլոմոուց և Պրահա քաղաքները՝ իր գրաֆիկակական աշխատանքների անհատական ցուցահանդեսով։ Ցուցահանդեսի կազմակերպման առթիվ պարգևատրվում է Չեխոսլովակիա-սովետական բարեկամության կոմիտեի կողմից «Պատվո նշանով»։ 1971 թվականին ԽՍՀՄ նկարիչների միության հրավերով մեկնում է Ենիսեյով՝ ստեղծագործական գործուղման։ 1973 թվականին ծաղիկների միջազգային ցուցահանդեսի, «Ֆլորա-73»-ի տնօրինության կողմից կրկին հրավիրվում է Օլոմոուց քաղաք՝ անհատական ցուցահանդեսով (թեման՝ ծաղիկներ և բնություն) մասնակցելու «Ֆլորա-73» միջազգային ցուցահանդեսին։ Ցուցահանդեսին ներկացված էին նաատյուրմորտներ, բնանկարներ և Հայաստանի պատմական ճարտարապետական հուշարձանները պատկերող կտավներ։ Ցուցահանդեսին ներկայացրած նատյուրմորտների շարքի համար արժանացել է Մեծ ոսկե մեդալի։ Հետագայում Վաղարշակ Սարգսյանի ցուցահանդեսը Օլոմոուց քաղաքից տեղափոխվում է Չեխոսլովակիայի խոշորագույն արդյունաբերական կենտրոն՝ Օստրավա քաղաք։ Հետագա տարիներին նրա ստեղծագործությունների ցուցադրումը լայն տարածում է գտնում ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ արտասահմանում։ 1976 թվականին հունվարին կազմակերպվում է նրա ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը Հայաստանի կինոյի տանը։ Նույն թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ստեղծագործությունները ցուցադրվում են Բյուրականի աստղադիտարանում։ Միևնույն ժամանակ Մոսկվայում «Կոմյսոմոլսկայա պրավդա» թերթի խմբագրությունը կազմակերպում է նրա անհատական ցուցահանդեսը։ Հուլիս-օգոստոս ամիսներին նկարիչը ստեղծագործական խմբի հետ մասնակցում է «Սպիտակ ծովով» ցուցահանդեսին։ 1977 թվականին նա մասնակցում է Նկարչի օրվան նվիրված ցուցահանդեսին։ 1980 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչմանը։

1989 թվականին նրա ստեղծագործություններըի անհատական ցուցահանդեսներն ամիսներ շարունակ հյուրընկալվում են ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում և այլուր։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել նաև Երևանում (1974, 1976) և Մոսկվայում (1976)։ Նրա ուշագրավ աշխատանքներ ցուցադրվել են նաև Լեհաստանում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և մի շարք Աֆրիկյան երկրներում։ Վաղարշակ Սարգսյանի լավագույն աշխատանքներից են՝ «Խաղաղ բակ» (1956), «Հայաստան», «Աշխատանք», «Խաղաղություն», «Երջանկություն» եռանկարը (1962), «Առավոտ» (1964), Ֆիզիկոս Է. Բարսեղյանի դիմանկարը (1970) և «Հորատանցքի առջև։ Երևանյան մետրո»-ն (1978)։

Ստեղծագործական ժանր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղարշակ Սարգսյանը հիմնականում ստեղծագործել է թեմատիկ նկարի, բնապատկերի, նատյուրմորտի և դիմանկարի ժանրերում։ Նրա ստեղծագործության վաղ շրջանը կազմել են հարազատ քաղաքին նվիրված գործերը՝ նշմարելի փողոցները, նրբանցքները, կամուրջները, թեմատիկ նկարներն ու նատյուրմորտները։ 60-ական թվականներին նկարիչը հատուկ ուշադրություն է հատկացնում ժանրային գեղանկարչությանը և թեմատիկ նկարին։ Նկարչի գործերում հատուկ տեղ է գրավում նեգրերի, ճոպոնացիների, եթովպացիների, չեխերի, գերմանացիների դիմանկարների շարքը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վաղարշակ Սարգսյան, «Ոսկան Երևանցի» տպարան, 1998, Երևան
  • Հայկական սովետական հանրագիտարան, 1984, Երևան