Վահրիճ Բախչանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Վահրիճ Բախչանյան
Vagrich Bakhchanyan.jpg
Ի ծնե Վահրիճ Հակոբի Բախչանյան
Ծնվել է մայիսի 23, 1938
Ծննդավայր Խարկով, Ուկրաինա
Վախճանվել է նոյեմբերի 12, 2009
Մահվան վայր Նյու Յորք, ԱՄՆ
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն նկարիչ և ծաղրանկարիչ
Vagrich Bakhchanyan Վիքիպահեստում

Վահրիճ Հակոբի Բախչանյան (ռուս.՝ Ва́грич Ако́пович Бахчаня́н; մայիսի 23, 1938 Խարկով, Ուկրաինա[1] - նոյեմբերի 12, 2009, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ազգությամբ հայ սովետական և ամերիկյան նկարիչ, գրող և արվեստագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հայ ընտանիքում, Խարկովում, որտեղ էլ սկսել է նկարել։ 1960-ականների կեսերին տեղափոխվել է Մոսկվա, աշխատել "Լիտերատուրնայա գազետայում"։ 1974-ին արտագաղթել է ԱՄՆ, այնտեղ տարել ակտիվ գործունեություն, համագործակցել Սերգեյ Դովլաթովի ու Ալեքսանդր Գենիսի հետ։ ԱՄՆ-ում Պյոտր Վայլի և Գենիսի հետ հրատարակել է "Յոթ օր" նեոդադաիստական հանդեսը:[3]

Հայաստանում չի եղել և հայերեն շատ քիչ է իմացել, սակայն մեծ հետաքրքրություն է ունեցել Հայաստանի հանդեպ։ Հայտնի են նրա խոսքերը Մարտիրոս Սարյանի մասին. «Ոչ ոք ինձնից բացի այդպես չի հասկանում Սարյանին»։[4]

Ինքնասպան է եղել 2009 թ., վերջին կամքի համաձայն նրա աճյունը ցրել են Գեղամա լեռներում։ [5][6]

2015 թ. Անդրեյ Զագդանսկին ստեղծեց "Վահրիճը և սև քառակուսին" ֆիլմ-կոլաժը։

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]