Վահրամ Կաժոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահրամ Կաժոյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 30, 1963(1963-05-30) (60 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Լիդսի համալսարան
Մասնագիտությունդիվանագետ

Վահրամ Ռոբերտի Կաժոյան (մայիսի 30, 1963(1963-05-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան[Նշում 1]։ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (2019)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահրամ Կաժոյանը ծնվել է 1963 թվականի մայիսի 30-ին, Երևանում։ 1981-1986 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժնում, 1992 թվականին՝ Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի միջազգային հետազոտությունների ինստիտուտում[1][2]։

1986-1991 թվականներին եղել է Արտասահմանյան զբոսաշրջության պետական կոմիտեի թարգմանիչ, 1989 թվականի օգոստոս ամսից՝ պայմանագրային հիմունքներով աշխատակցել է ՀԽՍՀ ԱԳՆ-ի հետ։ 1992 թվականի մարտի 2-ին անցել է աշխատանքի ՀՀ արտաքին գործերի նախարարության արարողակարգի վարչությունում, որպես երրորդ քարտուղար, 1992 թվականին եղել է ՀՀ ԱԳՆ ԱՄՆ և Կանադայի վարչության երրորդ քարտուղար, 1993 թվականին՝ ՀՀ ԱԳՆ ԱՄՆ և Կանադայի վարչության երկրորդ քարտուղար, 1994 թվականին՝ ՄԱԿ-ում (Նյու Յորք) ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար, 1996 թվականին՝ ՄԱԿ-ում (Նյու Յորք) ՀՀ մշտական ներկայացուցչության առաջին քարտուղար, 1997 թվականին՝ ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի վարիչ, 1998-2001 թվականներին՝ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ, 2001-2009 թվականներին եղել է Հունաստանում ՀՀ դեսպան, 2007-2009 թվականներին՝ Հունաստանում դիվանագիտական կորպուսի դուայեն, 2002-2009 թվականներին՝ Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2003-2009 թվականներին՝ Սլովենիայում, Ալբանիայում, Խորվաթիայում, Սերբիայում և Չեռնոգորիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[3], 2010-2019 թվականներին՝ ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ, միաժամանակ՝ Հայաստանի Հանրապետության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար[4]։ Նույն ժամանակահատվածում եղել է թրաֆիքինգի դեմ պայքարի ՀՀ միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար[5] և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ և ԵԽ հայաստանյան համակարգող։ 2012 թվականից ի վեր՝ ՀՀ Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի անդամ։ 2019 թվականի մայիսի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[6]։ 2020 թվականի հունվարի 10-ին Վահրամ Կաժոյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)[7]։ 2020 թվականի փետրվարի 21-ին, համատեղության կարգով, նշանակվել է Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)[8]։ 2020 թվականի հուլիսի 16-ին, համատեղության կարգով, նշանակվել է Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)[9]։

2022 թվականի փետրվարի 21-ի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրամանով Վահրամ Կաժոյանը նշանակվել է Միավորված Ազգերի Կազմակերպության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (https://www.unescap.org/):

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փյունիկի ուխտի մեծ խաչի շքանշանակիր ասպետ (Հունաստան), 2009
  • ՀՄԸՄ Ոսկե խաչ շքանշան (Հունաստան), 2009
  • Ալբերտ Շվայցերի հիմնադրամի պատվո խաչի մեդալ (Ավստրիա), 2008

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի դուստր և երկու որդի։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դեսպանի աստիճան է շնորհվել ՀՀ նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՆՀ-314-Ա հրամանագրով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վահրամ Կաժոյան
  2. «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ». despan.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. «Vahram Kazhoyan». Diversity of Cultural Expressions (անգլերեն). 2018 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.
  5. Counter-trafficking Response - UN in Armenia(չաշխատող հղում)
  6. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.
  7. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  8. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
  9. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.