Վահրամ Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վահրամ Ռաֆիկի Այվազյան (սեպտեմբերի 5 [27], 1989, Լոռու մարզ, ք. Սպիտակ, ՀՀ), Ցանցային պետության հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ, միջազգային հարաբերությունների մասնագետ, ցեղասպանագետ։

Ցանցային պետության հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահրամ Այվազյանը ծնվել է 1989 թվականին, Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ 2006 – 2010 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ֆակուլտետում գերազանց առաջադիմությամբ։ Նա Տորոնտոյի համալսարանի և Զորյան ինստիտուտի Ցեղասպանության և մարդու իրավունքների համալսարանի ծրագրի շրջանավարտ է (2012 թվական)։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահրամ Այվազյանը 2021 թվականի փետրվարի 24-ին հիմնադրել է Ցանցային պետություն համահայկական շարժումը` The Armenian Mirror-Spectator պարբերականում տպագրելով Ցանցային պետություն․ նոր Հայաստանի տեսլականը վերտառությամբ հոդվածը[1]։ Մեկ տարի գործունեություն ծավալելուց և Ցանցային պետություն համահայկական շարժման ակտիվ քաղաքացիների հետ երկարատև քննարկումներից հետո Այվազյանը 2022 թվականի մարտի 4-ին հիմնադրել է Ցանցային պետություն համահայկական հիմնադրամը։ 2016 թվականի դեկտեմբերի 7-ին կոլումբիացի ընկերների հետ համահիմնադրել է I-Fourth տեխնոլոգիական ստարտափը՝ HyperGenerator նախագծով[2]։ Վահրամը Այվազյանը «Climate Reality»[3] ծրագրի առաջնորդ է և մենթոր, վերապատրաստվել է ԱՄՆ նախկին փոխնախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալ Գորի կողմից։ Նախկինում Այվազյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդում «Խաղաղության երիտասարդ դեսպաններ» նախագծին, որտեղ նա կենտրոնացել է Հարավային Կովկասում և Բալկաններում հակամարտություններից տուժած տեղական համայնքներում հակամարտությունների կարգավորման և խաղաղության կառուցման վրա։ Բացի այդ, նա կամավոր աշխատել է որպես մարդու իրավունքների հարցերով մասնագետ միջազգային մի քանի հիմնադրամներում և պետական կառույցներում, որոնք աշխատում են տարաբնույթ նախագծերի վրա՝ սկսած բնիկ ժողովուրդների իրավունքներից մինչև խաղաղության համաձայնագրի իրականացում։ Վահրամ Այվազյանը նաև աշխատել է որպես մանկավարժ և ուսուցիչ՝ Կոլումբիայի և Էկվադորի՝ հակամարտություններից և աղետներից տուժած շրջաններում։ Նա մասնակցել է հարյուրավոր կոնֆերանսների երեք տասնյակ երկրներում, տպագրել է բազմաթիվ հոդվածներ միջազգային հրատապ խնդիրների վերաբերյալ հայտնի լրագրերում և ամսագրերում և բազմաթիվ մրցանակների է արժանացել իր հետազոտությունների և հրապարակումների համար։ Եղել է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի անդամ։ Այժմ էլ հանդիսանում է մի շարք միջազգային գիտական և հասարակական կազմակերպությունների անդամ։

Վահրամ Այվազյանը դպրոցական տարիքում զբաղվել է պրոֆեսիոնալ շախմատով, 2003թ․-ին դարձել է Հայաստանի շախմատի պատանիների կիսաեզրափակիչ մրցաշարի հաղթող։ Վերջին անգամ շախմատային մրցաշարի մասնակցել է Կոլումբիայի Արմենիա քաղաքում (ՖԻԴԵ համար- 13303090[4]

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]