Jump to content

Արմենիա (Կինդիո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը քաղաքի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Արմենիա (այլ կիրառումներ)։
Բնակավայր
Արմենիա
իսպ.՝ Armenia
Դրոշ Զինանշան

4°32′20″N 75°40′21″W / 4.53889°N 75.67250°W / 4.53889; -75.67250
ԵրկիրԿոլումբիա Կոլումբիա
ՀամայնքQuindío Department?
Հիմնադրված էհոկտեմբերի 14, 1889 թ.
Մակերես140 կմ²
ԲԾՄ1387 մետր
Բնակչություն301 226 մարդ (2018)
Ժամային գոտիUTC-5
Պաշտոնական կայքarmenia.gov.co
Արմենիա (Կինդիո) (Կոլումբիա)##
Արմենիա (Կինդիո) (Կոլումբիա)

Արմենիա (իսպ.՝ Armenia), քաղաք Կոլումբիայում։ Կինդիո նահանգի վարչական կենտրոնը Կորդիլերների արևմտյան լանջին։ Կլիման մերձարևադարձային է։ 1999 թվականի հունվարի 25-ին քաղաքի զգալի մասը ավերվեց 6,2 բալ (ըստ Ռիխտերի սանդղակի) ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով։ Մահացան 1230 մարդ, իսկ մոտ 200000-ը մնացին անօթևան։

Կոլումբիական Արմենիա քաղաքը իր անունը ստացել է 1880 թվականին մի կալվածքի անունով, որի տերերը եղել են հայեր, որոնք եկել էին Հարավային Ամերիկա։ Քաղաքի կարգավիճակ ստացել է իր հիմնադրումից 9 տարի անց։ Բնակիչների թիվը արագ ավելանում էր և իշխանությունները 1889 թվականի հոկտեմբերի 14-ին Արմենիան ճանաչեցին որպես գործող քաղաք։ Սկզբնական շրջանում նոր բնակավայրը անվանեցին Վիլլա Հոլդուին (իսպ. Villa Holguín) այդ ժամանակ գործող նախագահի` Կարլոս Օլգին Մալյարինոյի պատվին։ Ամբողջ աշխարհը ողողած Համիդյան կոտորածի և, այնուհետև, Թուրքիայում 1915 թվականին հայերի ցեղասպանության մասին լուրերի տպավորության տակ շուտով քաղաքը վերանվանեցին Արմենիա` նահատակված հայերի պատվին։ 1989 թվականին քաղաքի 100-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությանը մասնակցելու համար Հայաստանից պաշտոնական պատվիրակություն հրավիրվեց։

Քաղաքի նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես այլ կոլումբիական քաղաքներ, որոնք ավանդույթի համաձայն ունեին կրկնակի անուններ, Արմենիան նույնպես ունի երկրորդ անունը՝ «հրաշքների քաղաք» (ciudad de los milagros), որը նա ստացել է արտասովոր, արագ զարգացման համար, որին օժանդակել են քաղաքի բնակիչները։ Սուրճի համաշխարհային հռչակը Կոլումբիայի համար դարձավ իսկական տնտեսական հրաշք, և հատկապես այն շրջանների համար, որտեղ աճում էր սուրճը։ Արմենիայում գործնականում գրեթե բացակայում է աղքատությունը, չնայած տեղի բնակիչները չեն սիրում չափից ավելի շքեղություն։ Ներկայումս Արմենիան կոլումբիական բոլոր նահանգների մայրաքաղաքներից ամենաերիտասարդն է, երկրի տնտեսապես ամենաբարգավաճ շրջանի կենտրոնն է։ Կլոր տարվա մեղմ, տաք կլիման ստեղծում է իդեալական պայմաններ այդ շրջանում սուրճի էլիտար տեսակների աճեցման համար։ Պատահական չէ, որ Արմենիան անվանում են Կոլումբիայի «սուրճի մայրաքաղաք» (Capital cafetera)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմենիա (Կինդիո)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 94