Վալենտին Վասյանովիչ
Արտաքին տեսք
Վալենտին Վասյանովիչ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 21, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Ժիտոմիր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Մասնագիտացում | օպերատոր-բեմադրիչ, մոնտաժող, կինոռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 5024832 |
Վալենտին Նիկոլաևիչ Վասյանովիչ (ուկրաիներեն՝ Васянович Валентин Миколайович, հուլիսի 21, 1971, Ժիտոմիր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, օպերատոր, մոնտաժող և կինոկոմպոզիտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալենտին Վասյանովիչը ծնվել է 1971 թվականի հուլիսի 21-ին Ժիտոմիրում (այժմ՝ Ուկրաինա)։ Ավարտել է Վիկտոր Կոսենկոյի անվան երաժշտական ուսումնարանը։ Կինոյի իր պրոֆեսիոնալ գործունեությունը սկսել է Ի. Կ. Կարպենկո-Կարիի անվան ԿԹԱՊԻ-ում, որն ավարտել է 1995 թվականին օպերատորի, իսկ 2000 թվականին՝ վավերագրական կինոյի ռեժիսորի դիպլոմով։ Սովորել է ուկրաինացի կինեմատոգրաֆիստներ Ալեքսեյ Պրոկոպենկոյի և Ալեքսանդր Կովալի ստեղծագործական արվեստանոցներում[1]։ 2006-2007 թվականներին սովորել է Լեհաստանի Անջեյ Վայդայի ռեժիսորական դպրոցում[2]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 - Արևի դիմաց
- 2012 - Սովորական գործ
- 2013 - Մթնշաղ
- 2013 - Կրեդենս
- 2016 – Սև մակարդակ
- 2019 - Ատլանտիդա
- 2021 – Անդրադարձ
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 - Սովորական գործ
- 2013 - Մթնշաղ
- 2019 - Ատլանտիդա
Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2014 - Ցեղ
- 2019 - Ատլանտիդա
Օպերատոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013 - Մթնշաղ
- 2014 - Ցեղ
- 2017 - Հաշտեցում / Zgoda
- 2019 - Ատլանտիդա
Մոնտաժող
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 - Սովորական գործ
- 2014 - Ցեղ
- 2019 - Ատլանտիդա
Կոմպոզիտոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 - Սովորական գործ
Պարգևներ ևմրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոսկե դյուցազն» միջազգային կինոփառատոնի երկրորդ մրցանակ՝ «Արծաթե դյուցազն» (1998),
- Միջազգային կինոփառատոնի Առաջին մրցանակ (2002, Բաքու)՝ լավագույն վավերագրական ֆիլմի համար,
- Ժյուրիի միջազգային մրցանակ կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում (2005, Կլերմոն Ֆերան, Ֆրանսիա),
- Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի մեծ մրցանակ (Նենսի, Ֆրանսիա, 2005),
- Գրան պրի «Տարեգրություն» միջազգային կինոփառատոնում (2005),
- «Կոնտակտ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի լավագույն կարճամետրաժ ֆիլմի դիպլոմ (2005),
- Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի Ժյուրիի մրցանակ (2005, Կանադա),
- IMAGO միջազգային կինոփառատոնի ժյուրիի մրցանակ (Պորտուգալիա, 2005),
- Ի. Վ. Միկոլայչուկի անվան «Կիև» մրցանակ (2005),
- Օդեսայի միջազգային կինոփառատոն, Դոն Կիխոտ (Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ (2012),
- Ուկրաինայի Ալեքսանդր Դովժենկոյի անվան պետական մրցանակ (2015)[3]՝ «Ցեղը» գեղարվեստական ֆիլմի ստեղծման գործում ակնառու ստեղծագործական ավանդի համար,
- Լավագույն ֆիլմի մրցանակ՝ Վենետիկի «Հորիզոններ» կինոփառատոնի ծրագրում«Ատլանտիդա» ֆիլմի համար[4],
- Ժյուրիի հատուկ մրցանակ Տոկիոյի կինոփառատոնում՝ «Ատլանտիդա» ֆիլմի համար (2019),
- «Վաստակի համար» III աստիճանի շքանշան (նոյեմբերի 9, 2020)՝ ազգային մշակույթի և արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի անձնական ավանդի, ստեղծագործական նշանակալի նվաճումների և մասնագիտական բարձր հմտությունների համար[5],
- Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակ (2021)՝ «Ատլանտիդա» գեղարվեստական ֆիլմի համար[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Конев, Виктор. «Кино — это мощный канал коммуникации с миром». Зеркало недели | Дзеркало тижня | Mirror Weekly. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Валентин Васянович // Сценарна майстерня
- ↑ Про присудження Державної премії України імені Олександра Довженка 2015 року
- ↑ «Українська «Атлантида» перемогла у Венеції». dergkino.gov.ua. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Указ Президент України від 9 листопада 2020 року № 491/2020 «Про відзначення державними нагородами України з нагоди Всеукраїнського дня працівників культури та майстрів народного мистецтва»
- ↑ Указ Президент України від 19 травня 2021 року № 199/2021 «Про присудження Національної премії України імені Тараса Шевченка»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտին Վասյանովիչ» հոդվածին։ |
|