Վալենտին Հայուի
Վալենտին Հայուի ֆր.՝ Valentin Haüy | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 13, 1745[1][2] |
Ծննդավայր | Saint-Just-en-Chaussée |
Մահացել է | մարտի 19, 1822[3] (76 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Պեր Լաշեզ[4] և Grave of Haüy |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Մասնագիտություն | լեզվաբան և մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Վալենտին Հայուի (Ֆրանս. Valentin Haüy, նոյեմբերի 13, 1745[1][2], Saint-Just-en-Chaussée - մարտի 19, 1822[3], Փարիզ, Ֆրանսիա), 18-19-րդ դարերի ֆրանսիացի բարեգործ, մանկավարժ և նորարար, առաջին տիֆլոմանկավարժներից, ռելիեֆային այբուբենի հեղինակ, կույրերի դպրոցի առաջին հիմնադիր։ 1785 թվականին[5][6]։ Փարիզում հիմնել է Կույր Երիտասարդների Ինստիտուտը (Երիտասարդ Կույրերի Ազգային Ինստիտուտը, ԵԿԱԻ)։ 1819 թվականին Լուի Բրայլը ընդունվում է այս դպրոց։
Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայուին ծնվել է ջուլհակագործի ընտանիքում։ Նրա հայրը զբաղվում էր ջուլհակագործությամբ և միևնույն ժամանակ աշխատում էր տեղի Պրեմոնեստրանտ աբբայության զանգակատանը և հնչեցնում էր Տիրոջ Հրեշտակները աղոթքի զանգերը։ Վալենտինը կրթություն է ստանում այս աբբայության վանականների մոտ և դառնում հմուտ լեզվաբան։ Նա կարողանում է խոսել տասը տարբեր լեզուներով, սովորում է հին հունարեն և եբրայերեն։ 1783 թվականին Լուի XVI-ը նրան շնորհում է «թարգմանչության արքա» տիտղոսը։ 1786 թվականին նա թագավորի թարգմանիչն էր և աշխատում էր արտաքին գործերի նախարարությունում։ Նա նաև գրողների միության անդամ էր[7]։
Հայուի մոտ կույրերին օգնելու գաղափարը առաջանում է 1771 թվականին, երբ նա կանգ է առնում Փարիզի Կոնկորդի հրապարակում գտնվող սրճարանում։ Այնտեղ նա ականատես է լինում, թե ինչպես են Սուրբ Օվիդիուսին նվիրված կրոնական փառատոնի ժամանակ փողոցում ծաղրում Քենզ Ուեն ակնաբանական հիվանդանոցի կույրերին։ Նրանց հագցրել էին հիմարների գլխարկներ, տվել էին հսկայական ստվարաթղթե բաժակներ և հրամաjել խաղալ իրենց գործիքներով, որը առաջացնում էր անբարեհնչյուն աղաղակներ։ Նա Շառլ Միշել դե լ'Էպեի հետ որոշում է հիմնել կույրերի դպրոց։
Հայուին 1784 թվականի մայիսին Սեն Ժերմեն թաղամասում հանդիպում է երիտասարդ մուրացիկ Ֆրանսուա Լեսյուերին, ով դառնում է նրա առաջին աշակերտը։ Նա մշակում է ունցիալ-ուռուցիկ տառերի մեթոդ, որպեսզի Լեսուերին սովորեցնի կարդալ և նախադասություններ կազմել։ Լեսուերին արագ հաջողությունների է հասնում։ 1784 թվականի սեպտեմբերին Հայուին այդ հաջողությունները հրապարակում է «Ժուրնալ դե Պարի» թերթում,որից հետո ստանում է Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի աջակցությունը[7]։
Հայուի բարեգործական ընկերության օգնությամբ 1785 թվականի փետրվարին հիմնադրվում է Երիտասարդ Կույրերի Ինստիտուտը (Institution des jeunes aveugles)։ Ստանալով Լուի XVI-ի աջակցությունը նա կառուցում է բարեգործական մանող արհեստանոց նախատեսված կույրերի համար։ 1786 թվականի դեկտեմբերի 26-ին արհեստանոցը դարձել է կույր երեխաների թագավորական հաստատություն։ Արհեստանոցը նպատակ ուներ կրթելու ուսանողներին՝ սովորեցնել տեքստային տպատառեր, և ուսուցանել ձեռքի աշխատանքներ՝ մանել։ 1791 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, պետությունը զավթում է արհեստանոցը և վերածում կույր աշխատավորների ազգային ինստիտուտի՝ Սելեստինյան վանքում ։
Վալենտին Հայուին ակտիվ մասնակցություն է ունեցել իր ժամանակի քաղաքական կյանքում։ 1792 թվականի ընտրություններում ընտրվել է Ազգային Սահմանադրական ժողովի քարտուղար, ապա քաղաքացիական կոմիսար։ Նա ձերբակալվել է Պրերիալի 5-ին (1795 թվականի մայիսի 24-ին), իսկ 11-ին (մայիսի 30-ին) հասարակական փրկության կոմիտեն ազատ է արձակել,այնուհետև 20-րդ Ազգային կոնվենտ կրկին կալանավորել է։ Նա ազատ է արձակվում Ֆրուկտիդորի 19-ին (1795 թվականի սեպտեմբերի 5-ին) և միանում Պանտեոնի ակումբին, ֆրանսիական դիրեկտորիաի հսկողության տակ։ Ֆրանսիայի Հյուպատոսությունը նրան համարում է «ահաբեկիչ»։ 1802 թվականին նա ազատվում է կույրերի ապաստարանի կառավարչի պաշտոնից և անցնում թոշակի։ 1802 թվականի փետրվարին Սենտ Ավուա փողոցում բացում է մասնավոր դպրոց։ 1806 թվականի սեպտեմբերին Ալեքսանդր I-ի խնդրանքով տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգ՝ Ռուսաստանում կույրերի դպրոց հիմնելու համար։
1817 թվականին վերադառնում է Փարիզ իր եղբոր՝ Ռենե Ժյուստ Հաուի հետ ապրելու, ով համարվում է ժամանակակից հանքային միներալոգիաի հիմնադիր[7]։
Նրա հուղարկավորությունը կատարվում է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը, իր եղբոր՝ Ռենե Ժյուստ Հայուիի կողքին։
Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1889 թվականին Մորիս Դե Լա Սայզերանը ստեղծում է Հայուիի անվան բարեգործական ընկերություն՝ նվիրված կույրերին և տեսողական խանգարում ունեցողներին։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 https://pantheon.world/profile/person/Valentin_Haüy
- ↑ Bauer P. Deux siècles d'histoire au Père Lachaise (ֆր.) — Versailles: 2006. — P. 411. — ISBN 978-2-914611-48-0
- ↑ Weygand Zina (2009)։ «Les aveugles dans la société française, Abstract»։ Revue d'éthique et de théologie morale (ֆրանսերեն) (256): 65–85։ ISSN 1266-0078
- ↑ «Site par défaut - Historique - Valentin Haüy»։ www.inja.fr (fr-FR)։ Վերցված է 2017-10-18
- ↑ 7,0 7,1 7,2 Herbermann, 1913
Լրացուցիչ ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mellor C. Michael (2006)։ Louis Braille: A Touch of Genius։ National Braille Press։ ISBN 9780939173709։ «Louis Braille: A Touch of Genius.»
- Weygand, Zina (2009)։ The Blind in French Society From the Middle Ages to the Century of Louis Braille.։ Stanford, California: Stanford University Press։ ISBN 9780804757683
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|