Վազգեն Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վազգեն Պողոսյան
Ծնվել էնոյեմբերի 1, 1951(1951-11-01) (68 տարեկան)
ԾննդավայրԳեղհովիտ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունշինարար և քաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցությունՀայոց Համազգային Շարժում
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ և Անանիա Շիրակացու մեդալ

Վազգեն Վոլոդյայի Պողոսյան (նոյեմբերի 1, 1951(1951-11-01), Գեղհովիտ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), հայ շինարար: Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազգեն Պողոսյանը ծնվել է 1951 թվականի նոյեմբերի 1-ին, Գեղահովիտ (ՀՀ Գեղարքունիքի մարզ) գյուղում: 1958-1968 թվականներին ավարտել է Գեղահովիտի միջնակարգ դպրոցը: 1974-1979 թվականներին ավարտել է Դնեպրոպետրովսկի (Ուկրաինա) ճարտարագիտաշինարարական ինստիտուտը, ինժեներ-շինարարի մասնագիտությամբ: 1979-1984 թվականներին աշխատել է Դնեպրոպետրովսկի, 1984-1993 թվականներին՝ Երևանի շինարարական կազմակերպություններում, 1993-1995 թվականներին՝ Հայշինմեքենայացում հատուկ պետական ձեռնարկության, 1995 թվականից՝ Երևանշին արտադրական շինմոնտաժային միավորման գլխավոր տնօրեն, 1998-2008 թվականներին «Երևանշին» ԲԲԸ գլխավոր տնօրեն[1], 2008 թվականից՝ խորհրդի նախագահ: 2002 թվականից միաժամանակ դասավանդում է Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում: 1993-2005 թվականներին եղել է Հայաստանի շինարարների միության նախագահ, 2005 թվականից՝ պատվավոր նախագահ: Եղել է ՀՀ ԳԽ (1990-1995) և ԱԺ (1995-1999) պատգամավոր[2]:

Ղեկավարել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու կառուցման, Երևանի օպերայի և բալետի թատրոնի, Հայֆիլհարմոնիայի մեծ համերգասրահի, Հանրապետության հրապարակի վերակառուցման և նորոգման աշխատանքները, զբաղվել տեղական հումքի վրա կոնստրուկտիվ ջերմամեկուսիչ բետոնների մշակմամբ[3]:

Հեղինակ է գիտական հոդվածների, մեկ մենագրության, ուսումնական ձեռնարկների: Համահեղինակ է բուհական ուսումնական ձեռնարկի:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճարտարապետների միջազգային միության պատվավոր անդամ
  • Հայկական տեխնոլոգիաների ակադեմիայի անդամ, 2004

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ Պետական մրցանակ, 2001
  • Անանիա Շիրակացու մեդալ, 2004
  • ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալ
  • ՀՀ շինրարաների միության ոսկե մեդալ
  • ԵՃՇՊՀ-ի ոսկե մեդալ
  • Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալ
  • ՌԴ «Հայաստանում երկրաշարժի 15-ամյակի» հուշամեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Երևանշին» ընկերություն»։ www.yerevanshin.com։ Վերցված է 2019-04-09 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 347:
  3. «Պողոսյան Վազգեն Վոլոդյայի»։ nuaca.am։ Վերցված է 2019-04-09