Վազգեն Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վազգեն Մնացականյան
Ծնվել է հոկտեմբերի 15, 1915(1915-10-15)
Ծննդավայր Գետաշէն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է հոկտեմբերի 10, 1998(1998-10-10) (82 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայաստան
Ազգություն հայ
Գիտական աստիճան բանասիրական գիտությունների թեկնածու (1962)
Մասնագիտություն գրականագետ
Աշխատավայր ՀՀ ԱԳՆ, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերություն, Հայաստանի գրողների միություն և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան
Անդամություն ԽՍՀՄ Գրողների միություն

Վազգեն Միքայելի Մնացականյան (հոկտեմբերի 15, 1915(1915-10-15), Գետաշէն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 10, 1998(1998-10-10), Երևան, Հայաստան[1]), հայ խորհրդային գրականագետ, քննադատ։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1962ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից: ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ Հանդես է եկել նաև Վազգեն Դարբնի գրական անունով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազգեն Մնացականյանը ծնվել է 1915 թվականին, Ադրբեջանական ԽՍՀ Խանլարի շրջանի Գետաշեն գյուղում: 1933 թվականին ավարտել է Կիրովաբադի մանկավարժական տեխնիկումը և մինչև 1935 թվականը որպես հայոց լեզվի ուսուցիչ աշխատել է հայրենի գյուղում: 1939 թվականին ավարտել է Լենինգրադի օտար լեզուների ինստիտուտի ֆրանսերենի ֆակուլտետը։ Ապա սովորել է նույն ինստիտուտի ասպիրանտուրայում: 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1946-1947 թվականներին աշխատել է ՀԽՍՀ արտաքին գործերի նախարարությունում, 1947-1948 թվականներին՝ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում: 1953-1958 թվականներին աշխատել է Հայաստանի գրողների միությունում որպես ավագ խորհրդական: 1948-1953 թվականներին եղել է «Գրական թերթ»-ի, 1958-1961 թվականներին՝ «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիրը։ 1962 թվականին «Գեղամ Սարյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1971 թվականից եղել է ԽՍՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի տեղակալ։ Մնացականյանի ուսումնասիրությունների ասպարեզը սովետահայ գրականության արդիական խնդիրներն են։ 1958 թվականին տպագրվել է նրա «Գրական հարցեր» գիրքը։ «Գեղամ Սարյանի պոեզիան» (1963, ռուսական հրատարակչություն «Գեղամ Սարյան», 1964) աշխատությամբ Մնացականյանն արժեքավորել է բանաստեղծի գրական վաստակը։ Հրատարակել է «Ժամանակի հետ» (1968), «Տարիներ և ճակատագրեր» (1978), «Քննադատի աշխարհը» (1981) քննադատական, գրականագիտական հոդվածների ժողովածուները[2][3]։ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը 1975 թվականին բեմադրել է նրա «Նյուրնբերգյան վերջաբան» դրաման (հեղինակակից Հրաչիա Ղափլանյան):

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Կարմիր աստղի 2 շքանշանով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրական հարցեր, Երևան, Հայպետհրատ, 1958, 286 էջ:
  • Գեղամ Սարյանի պոեզիան, Երևան, 1963, 259 էջ:
  • Ժամանակի հետ (քննադատական հոդվածներ), Երևան, 1968, 411 էջ:
  • Իլիկ Մուկուչը (հեքիաթ), Երևան, «Հայաստան», 1972, 30 էջ:
  • Տարիներ և ճակատագրեր, Երևան, «Սովետական գրող», 1978, 375 էջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Վազգեն Մնացականյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-02-08 
  2. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:
  3. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»: 1986: էջ 324:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 652 CC-BY-SA-icon-80x15.png