Վազգեն Ազիզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վազգեն Ազիզյան
Ծնվել էօգոստոսի 15, 1968(1968-08-15)
ԾննդավայրՄարտունի, Արցախ
Մահացել էփետրվարի 15, 1997(1997-02-15) (28 տարեկանում)
Ազգությունհայ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան
ԱնդամությունՄարտունու պաշտպանական շրջան

Վազգեն Բորիկի Ազիզյան (օգոստոսի 15, 1968, Մարտունի, Արցախ - փետրվարի 15, 1997, Մարտունիի 3-րդ դիրքեր), հայ ազատամարտիկ, հրամանատար, ՊԲ ավագ լեյտենանտ (1996)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986-1988 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1988-1994 թվականներին կամավորական ջոկատի, Մարտունու ՊՇ ստորաբաժանումների (3-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատար) կազմերում մասնակցել է Մարտունիի, Մարտակերտի, Հադրութի, Աղդամի, Ֆիզուլիի, Հորադիզի, Զանգելանի, Կուբաթլուի, Ջաբրայիլի, Քելբաջարի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Մարտունիում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան — 2004. — 865 p.