Վագրիկն արևածաղկի վրա
| Տեսակ | մուլտֆիլմ |
|---|---|
| Ժանր | ֆիլմ-հեքիաթ |
| Ռեժիսոր | Լեոնիդ Նոսիրև |
| Սցենարիստ | Յուրի Կովալ |
| Երկիր | |
| Լեզու | ռուսերեն |
| Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
| Տևողություն | 10 րոպե[1] |
| Թվական | 1981 |
«Վագրիկն արևածաղկի վրա» (ռուս.՝ «Тигрёнок на подсолнухе»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված Լեոնիդ Նոսիրևի կողմից Յուրի Կովալի համանուն հեքիաթի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքրիկ ամուրյան վագր Ամբան, սաստիկ սառնամանիքից թաքնվելով ձյունակույտի մեջ, գտնում է արևածաղկի ծլած սերմ ու տաքացնում այն։ Հաջորդ առավոտյան տայգայի վերևում բարձրանում է հսկայական արևածաղիկ, իսկ նրա ամենակենտրոնում քնած է վագրիկը՝ ծածկված ծաղկաթերթիկներով։ Այդպես էլ Ամբան մնում է ապրելու արևածաղկի վրա։ Աշնան գալու հետ սկսում են փչել ուժեղ քամիներ, և արևածաղիկն ընկնում է գետնին։ Վագրիկը մտնում է ծաղկի տակ ու քնում։ Որոշ ժամանակ անց ծլում են այդ արևածաղկի սերմերը, վագրիկի շուրջն աճում են բազմաթիվ հսկայական ծաղիկներ, որոնք վրա իրենց համար տներ են պատրաստում տարբեր կենդանիներ։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ռեժիսոր | Լեոնիդ Նոսիրև |
| Սցենարիստներ | Յուրի Կովալ, Լեոնիդ Նոսիրև |
| Բեմադրող նկարիչ | Գալինա Շակիցկայա |
| Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Անատոլի Աբարենով, Ռենատա Միրենկովա, Մարինա Ռոգովա, Օլգա Օռլովա, Ալեքսեյ Բուկին, Ալեքսանդր Պանով, Գալինա Զոլոտովսկայա |
| Օպերատոր | Սվետլանա Կոշչեևա |
| Կոմպոզիտոր | Եվգենի Բոտյարով |
| Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
| Խմբագիր | Նատալյա Աբրամովա |
| Տնօրեն | Նինել Լիպնիցկայա |
| Դերերը հնչյունավորել են | Ալեքսեյ Պտիցին, Ալեքսանդր Բարանով |
| Տեքստը կարդում է | Եվգենի Լեոնով |
| Ֆիլմի վրա աշխատել են նաև | Վերա Կուդրյավցևա, Օ. Իսակովա, Նատալյա Ստեպանցևա, Տ. Ագաֆոնովա, Մ. Դրինկովա, Իննա Զարուբա, Նիկոլայ Միտրոխին, Ի. Նեֆեդովա, Ելենա Կարավաևա, Եվգենյա Բոգոմոլովա, Լյուդմիլա Կրուտովսկայա, Պյոտր Կորոբաև, Իրինա Սվետլիցա, Իրինա Տրոյանովա, Տ. Եգորովա |
- Ստեղծողների ցանկը կազմվել է ըստ մուլտֆիլմի տիտրերի։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1982 — 15-րդ համամիութենական կինոփառատոն (Տալլին) — 2-րդ մրցանակ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիային հետևյալ ծրագրային մուլտֆիլմերի համար՝ «Բիբիգոն», «Իվաշկան Պիոներների պալատից», «Երրորդ մոլորակի գաղտնիքը», «Վագրիկն արևածաղկի վրա», «Խալիֆ-արագիլ»[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, с.83.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мультфильмы про зверят. — М.: АСТ, 2013. — 97 с. — (СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет). — ISBN 978-5-17-081460-2. Иллюстрации по мультфильмам. Содержание: Коваль Ю. «Тигрёнок на подсолнухе», Карганова Е. «Песенка мышонка» и «Желторотик», Бианки В. «Муравьишка-хвастунишка».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վագրիկն արևածաղկի վրա» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Վագրիկն արևածաղկի վրա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Վագրիկն արևածաղկի վրա» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- Разговор с Леонидом Викторовичем Носыревым о мультипликации и не только Владимир Иткин (05/07/2005)