Սիմոն Բաբիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ս. Բաբիյանից)
Սիմոն Բաբիյան
Ծնվել է1878[1][2]
ԾննդավայրՍիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1950[1][2]
Վախճանի վայրՍամարղանդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Սիմոն Բաբիյան Վիքիդարանում

Սիմոն Առաքելի Բաբիյան (1878[1][2], Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն - 1950[1][2], Սամարղանդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սիմֆերոպոլ քաղաքում (Ղրիմ)։ Նրա առաջին բանաստեղծությունը տպվել է «Տարազ» պարբերականում։ Աշխատակցել է Ղրիմում լույս տեսնող «Կոմունայի զանգ» (1921) թերթին։ Կյանքի մեծ մասն ապրել է Ղրիմում։ 1944-ին տեղափոխվել և բնակություն է հաստատել Սամարղանդում (Ուզբեկստան), որտեղ էլ մահացել է[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բանաստեղծություններ, Ս. Պետերբուրգ, Պուշկինյան տպարան, 1904, 35 էջ։
  • Ակկորդներ (բանաստեղծությունների երկրորդ գրքույկ), Ալեքսանդրապոլ, տպարան «Շիրակ», 1911, 36 էջ։
  • Բանաստեղծություններ, Մոսկվա, Պետհրատ, հրատարակություն Յալթայի կենտրոնական հանձնաժողովի, 1924, 196 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Մաքսիմ Գորկի, Մակար Չուդրա, Թիֆլիս, տպարան Մն. Մարտիրոսյան, 1903, 30 էջ։
  • Լ. Ն. Անդրեև, Անդունդը, Ս. Պետերբուրգ, 1904, 33 էջ։
  • Ի. Ակուրատեր, Մինիատյուրներ, Նոր Նախիջևան, 1911, 16 էջ։
  • Ն. Լյաշկո, Զորացող թևեր (պատմվածք), Մոսկվա, ԽՍՀՄ ժողկենտհրատ, 1928, 47 էջ։
  • Յոհաննես Բեխեր, Գորշ շարքեր (բանաստեղծություններ), Երևան, Պետհրատ, 1933, 36 էջ։
  • Նեկսե Մարտին Անդերսեն, Պելլե Նվաճող (վեպ), Մոսկվա, 1933, 295 էջ։
  • Ալեքսանդր Ֆադեև, Ջախջախում (վեպ), Երևան, Պետհրատ, 1934, 268 էջ։
  • Ալեքսանդր Ֆադեև, Ջախջախում (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1950, 224 էջ։
  • Ալեքսանդր Ֆադեև, Ջախջախում (վեպ), Երևան, «Հայաստան», 1971, 202 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Հրանտ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 89.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 194
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Բաբիյան» հոդվածին։