Սիմոն Բաբիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիմոն Բաբիյան
Ծնվել է1878
ԾննդավայրՍիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1950
Վախճանի վայրՍամարղանդ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Սիմոն Բաբիյան Վիքիդարանում

Սիմոն Առաքելի Բաբիյան (1878 - 1950), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սիմֆերոպոլ քաղաքում (Ղրիմ)։ Նրա առաջին բանաստեղծությունը տպվել է «Տարազ» պարբերականում։ Աշխատակցել է Ղրիմում լույս տեսնող «Կոմունայի զանգ» (1921) թերթին։ Կյանքի մեծ մասն ապրել է Ղրիմում։ 1944-ին տեղափոխվել և բնակություն է հաստատել Սամարղանդում (Ուզբեկստան), որտեղ էլ մահացել է[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բանաստեղծություններ, Ս. Պետերբուրգ, Պուշկինյան տպարան, 1904, 35 էջ։
  • Ակկորդներ (բանաստեղծությունների երկրորդ գրքույկ), Ալեքսանդրապոլ, տպարան «Շիրակ», 1911, 36 էջ։
  • Բանաստեղծություններ, Մոսկվա, Պետհրատ, հրատարակություն Յալթայի կենտրոնական հանձնաժողովի, 1924, 196 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաքսիմ Գորկի, Մակար Չուդրա, Թիֆլիս, տպարան Մն. Մարտիրոսյան, 1903, 30 էջ։
  • Լ. Ն. Անդրեև, Անդունդը, Ս. Պետերբուրգ, 1904, 33 էջ։
  • Ի. Ակուրատեր, Մինիատյուրներ, Նոր Նախիջևան, 1911, 16 էջ։
  • Ն. Լյաշկո, Զորացող թևեր (պատմվածք), Մոսկվա, ԽՍՀՄ ժողկենտհրատ, 1928, 47 էջ։
  • Յոհաննես Բեխեր, Գորշ շարքեր (բանաստեղծություններ), Երևան, Պետհրատ, 1933, 36 էջ։
  • Նեկսե Մարտին Անդերսեն, Պելլե Նվաճող (վեպ), Մոսկվա, 1933, 295 էջ։
  • Ալեքսանդր Ֆադեև, Ջախջախում (վեպ), Երևան, Պետհրատ, 1934, 268 էջ։
  • Ալեքսանդր Ֆադեև, Ջախջախում (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1950, 224 էջ։
  • Ալեքսանդր Ֆադեև, Ջախջախում (վեպ), Երևան, «Հայաստան», 1971, 202 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրանտ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 89