Սևիլյայի գեղարվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևիլյայի գեղարվեստի թանգարան
Տեսակթանգարան, հուշարձան, Կուսանոց և թանգարան
Երկիր Իսպանիա[1][2]
ՏեղագրությունՍևիլյա[1][2]
ՎայրՍևիլյա
Մասն էSeville old town?[2]
Ղեկավարության նստավայրConvent, Mother House of Santa María de la Merced in Seville, Սևիլյա, Իսպանիա
ՀասցեPlaza del Museo, 941001
Հիմնադրվել էսեպտեմբերի 16, 1835
Մակերես7775 քառակուսի մետր
Այցելուներ177 541 մարդ
Կայքmuseosdeandalucia.es/web/museodebellasartesdesevilla(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ

Սևիլյայի գեղարվեստի թանգարան (իսպ.՝ Museo de Bellas Artes de Sevilla), գեղարվեստի թանգարան Սևիլյայում (Իսպանիա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը, որտեղ ներկայումս գտնվում է թանգարանը, ի սկզբանե պատկանել է Մերսեդ Կալսադա դե լա Ասունսիոն վանքին, որը հիմնադրվել է Պեդրո Նոլասլկոյի կողմից[3] Ֆերդինանդ III թագավորի ժամանակաշրջանում։ Քաղաքի գրավումից հետո 1248 թվականի նոյեմբերի 22-ին թագավորը հողատարածք հատկացրեց վանքի շինարարության համար։ Շենքը սկսեց կառուցել ճարտարապետ Խուան դե Օվյեդոն մուդեհար ոճով, 1668 թվականին շինարարությունը ավարտվեց։ Ֆրանսիական օկուպացիայի ընթացքում 1810 թվականին շենքը հրդեհի հետևանքով զգալիորեն վնասվեց։

Թանգարանի ճակատային հատված

1835 թվականի սեպտեմբերի 16-ին շենքի վերականգնումից և վերակառուցումից հետո, այնտեղ բացվեց թանգարան։ 1868-1869 թվականներին շենքը կրկին վերակառուցվեց, որից հետո շենքի ճակատը ստացավ դասական ոճավորում։ Նույն ոճով վերակառուցվեց կենտրոնական սանդուղքը, որը զարդարված էր քառանկյուն հարթ որմնասյուներով և վերնաճակատով։ Շենքի ամենահետաքրքիր մասը ներքին բակի ձևավորումն է, որը դարերի ընթացքում բնորոշ է եղել Սևիլյայի բազմաթիվ շինությունների։ Թանգարանի պատկերասրահի, ներքին բակի և նախասրահի ձևավորման համար օգտագործվել է սևիլյան կերամիկան։ Դել Ալխիբեսի ներքնահարկում գտնվում է մի հրաշալի քանդակազարդ մեծանկար դոմինիկյան վանականների հովանավոր Մադոննայի պատկերով, որը ստեղծվել է Քրիստափոր Աուգուստի կողմից 1577 թվականին և նախկինում գտնվել է Մադրե-դել-Դյուս վանքում։ Կերամիկայի մյուս նմուշները վերաբերվում են 16-րդ դարի առաջին երրորդին, բայց հայտնի չէ դրանք նախապես որ շենքի համար են պատրաստված եղել[4]։

Շքամուտքի և ներքնահարկի ձևավորման ժամանակ օգտագործվել են սուրբ Պավելի վանքի հախճասալիկները։ Շենքի ճակատային մասը ուղղված է դեպի Պլասա դել Մուսեո հրապարակ (թանգարանի հրապարակ), որտեղ 1864 թվականին կանգնեցվել է քանդակագործ Մեդինայի կողմից պատրաստված Մուրիլիոյի հուշարձանը։ Որպես թանգարանի տարածք օգտագործվում է նաև վանքի շենքը, որն առանձնապես վերակառուցման չի ենթարկվել, բացի լուսավորության բարելավման նպատակով պատուհանները մեծացնելուց։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ներքին հարդարանքներ
Թանգարանի ներքին բակը

Թանգարանի նախնական հավաքածուն ձևավորվել է մոտակա եկեղեցիների և վանքերի գեղանկարներից և քանդակներից, այդ իսկ պատճառով էլ այստեղ լայնորեն ներկայացված է կրոնական գեղանկարչությունը, ընդ որում գերակշռում են սևիլյան գեղանկարիչների կողմից բարոկկո ոճով ստեղծված աշխատանքները[5][6][7]։ Հավաքածուում լայնորեն ներկայացված են այնպիսի գեղանկարիչների աշխատանքներ ինչպիսիք են Մուրիլյոն, Վելասկեսը, Սուրբարան, Խուան դե Վալդես Լեալը, Ֆրասիսկո Էրրերա Ավագը, Լուկաս Վալդեսը, Գոնսալո Բիլբաոն։ Թանգարանում ներկայացված են նաև Լուկաս Կրանախ Ավագը, Էլ Գրեկոն (Խորխե Մանուելի որդու դիմանկարը) և Մարտին դե Վոսը։ Ներկայումս թանգարանը ունի 14 դահլիճ 7775 մ2 ընդհանուր մակերեսով[8]։

  • Դահլիճ I: Իսպանական Միջնադարյան արվեստ։
  • Դահլիճ II: Վերածննդի ժամանակաշրջանի արվեստ։
  • Դահլիճ III: Ֆրանսիսկո Պաչեկոն և իր դպրոցը։
  • Դահլիճ IV: Փոքրիկ գլուխ-գործոցներ։
  • Դահլիճ V: Սևիլյայի Մեծ վարպետները (վանքի նախկին եկեղեցում)։
  • Դահլիճ VI: Սևիլյայի Բարոկկոն։
  • Դահլիճ VII: Մուրիլյոն և իր աշակերտները։
  • Դահլիճ VIII: Խուան դե Վալդես Լեալ։
  • Դահլիճ IX: Եվրոպական բարոկկո գեղանկարչություն։
  • Դահլիճ X: Ֆրանսիսկո դե Սուրբարանի գեղանկարչություն։ Քանդակը վանքերից։
  • Դահլիճ XI: Տասնյոթերորդ դարի գեղանկարչություն։
  • Դահլիճ XII: 19-րդ դարի սևիլյան գեղանկարչություն, անցում ռոմանտիզմից ռեալիզմին։
  • Դահլիճ XIII: Գեղանկարչություն ռոմանտիզմի ոճով։
  • Դահլիճ XIV: 20-րդ դարի առաջին կեսի սևիլյան գեղանկարչություն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 Անդալուսիայի մշակութային ժառանգության թվային ուղեցույց (իսպ.)
  3. Matilde Fernández Rojas (2009). Patrimonio artístico de los conventos masculinos desamortizados en Sevilla durante el siglo XIX. Trinitarios, franciscanos, mercedarios, cartujos, jerónimos, mínimos, clérigos menores, obregones y filipenses. Secretariado de Publicaciones de la Diputación de Sevilla. p. 243. ISBN 978-84-7798-273-9.
  4. «Visitando el Museo de Bellas Artes de Sevilla». sevilla (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  5. Página oficial del Museo de Bellas Artes de Sevilla: Colecciones
  6. «La colección Bellver, al Pabellón Real». ELMUNDO (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  7. EP (2016 թ․ նոյեմբերի 8). «El pleno aprueba la compra de la Casa Fabiola para la colección Bellver». Cadena SER (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  8. El Bellas Artes dobla su zona expositiva, Calvo anuncia que las obras de ampliación del museo sevillano comenzarán en 2008
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևիլյայի գեղարվեստի թանգարան» հոդվածին։