Սևան Նագգաշյան
Սևան Նագգաշյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 27, 1968 |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Վախճանվել է | հոկտեմբերի 13, 2016 (47 տարեկան) |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարչուհի և մուլտիպլիկատոր |
Հայր | Q21201330? |
Սևան Նագգաշյան Վիքիքաղվածքում |
Սևան Հայկի Նագգաշյան (նոյեմբերի 27, 1968, Բեյրութ, Լիբանան - հոկտեմբերի 13, 2016), հայ նկարիչ, մուլտիպլիկատոր: Սփյուռքահայ գրող, մտավորական, ՌԱԿ գործիչ Հայկ Նագգաշյանի դուստրը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սևան Նագգաշյանը սերում է միջնադարյան բանաստեղծ, նկարիչ, աշուղ Նաղաշ Հովնաթանի տոհմից: Մորական պապը Ջերմուկից է եղել, տատը՝ Մարաշից, մայրական կողմը՝ Սեբաստիայից: Նախքան ցեղասպանությունը պապիկի հայրը Սեբաստիայում ուսուցիչ է եղել, ում թուրքերը կախել են, իսկ պապիկը կարողացել է փախչել Երուսաղեմ, հետո հետ է վերադարձել Սեբաստիա, որտեղ հանդիպել է ապագա կնոջը, ում հետ միասին հաստատվել են Բեյրութում:
Սևան Նաղաշը ծնվել է 1968 թվականին Բեյրութում: Նկարել է դպրոցական տարիքից, նկարչության ուսուցիչն է եղել Վազգեն Թութունջյանը:
![]() |
Հայրս ապրել է Եթովպիայում, ուր շատ ժամանակ է անցկացրել բնության մեջ, Շալա կոչվող լճում ունեցել է լավ հուշեր, որի հմայքով տարված ուզել է ինձ անվանել Շալա, բայց մայրս ուզել է, որ հայկական անուն ունենամ, նամանավանդ որ Սևանն էլ է գեղեցիկ լիճ, այնպես որ ես երկու անուն ունեմ՝ Սևան, Շալա[1]: | ![]() |
Սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, ուսմանը զուգընթաց աշխատել է«Հայֆիլմ» ստուդիայի մուլտֆիլմերի բաժնում: 1995 թվականին ինստիտուտն ավարտելուց հետո մեկնել է Մոնրեալ, աշխատել Սիլվեն Շոմեի «Ծեր կինն ու աղավնին» մուլտֆիլմի վրա: 2001 թվականին առաջին անգամ ցուցահանդեսի է մասնակցել Կանադայում, այնուհետև Անգլիայում, Հոլանդիայում, Գերմանիայում[2][3]:
![]() |
Հենց բավարար գումար էի վաստակում, գալիս էի Հայաստան, որոշ ժամանակ մնում ու էլի վերադառնում: Էդպես տարիներ շարունակ: | ![]() |
Երկու տարի բնակվել է Եվրոպայում, զբաղվել հետազոտությամբ, ընդլայնել եվրոպական արվեստի մասին պատկերացումները:
Աշխատել է Նարեկացի արվեստի միությունում, եղել վիզուալ արվեստների գեղարվեստական ղեկավար, ցուցահանդեսների պատասխանատու, հրատարակությունների նկարիչ-ձևավորող և էջադրող, համադրել և կազմակերպել է բազմաթիվ ցուցահանդեսներ, Նարեկացի արվեստի միության գլխավոր միջոցառումների հետ կապված բոլոր տեսողական նյութերը (պաստառներ, հրավիրատոմսեր, բուկլետներ) գեղարվեստական ձևավորում են ստացել Սևանի կողմից:
Սևան Նաղաշի ստեղծագործությունները գտնվում են տարբեր երկրների մասնավոր ու պետական հավաքածուներում[4]:
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Նարեկացի» արվեստի միության նկարչական խմբակը կոչվում է Սևան Նագգաշյանի անունով
- Տավուշի մարզի Վազաշեն գյուղի դպրոցում բացվել է Սևան Նաղաշի անվան նկարչական սենյակ, 2017 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մահացել է նկարչուհի Սևան Նագաշյանը»։ www.panorama.am։ Վերցված է 2016-10-21
- ↑ «RepatArmenia - Sevan Naghashyan»։ repatarmenia.org։ Վերցված է 2016-10-21
- ↑ «Մահացել է բեյրութահայ նկարչուհի Սևան Նագգաշյանը»։ Hayern Aysor։ 2016-10-14։ Վերցված է 2016-10-21
- ↑ ««Եթե Հիսուս Քրիստոսը հիմա էլ ապրեր, կխաչեին նրան» - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ»։ Վերցված է 2016-10-21