Սևակ Ավանեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևակ Ավանեսյան
Ծնվել էմարտի 17, 1989(1989-03-17)[1] (35 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Երկիր Բելգիա և  Հայաստան
Մասնագիտությունթավջութակահար
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան

Սևակ Սամվելի Ավանեսյան (մարտի 17, 1989(1989-03-17)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), Բելգիայում բնակվող հայ թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, Triomphe de l’Art և ՀԲԸՄ-ի մրցույթների ժյուրիի մշտական անդամ, «Avanesyan Trio»-ի համահիմնադիր[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1989 թվականին, Սպիտակի երկրաշարժից (1988 թվական) հետո Երևան տեղափոխված երաժշտի ընտանիքում։ Հինգ տարեկան հասակում սովորել է անվանի թավջութակահար Մեդեա Աբրահամյանի թավջութակի դասարանում։ 2003 թվականին ուսումը շարունակելու նպատակով ընդունվել է Երևանի Պ․Ի․Չայկովսկու անվան մասնագիտացված երաժշտական դպրոց։ Հենց այդ տարի ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է Բելգիա, Բրյուսել, որտեղ մասնակցել է Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայում անցկացվող հայտնի թավջութակահարուհի, պրոֆեսոր Վիվիան Սպանոգեի դասերին։ 2010 թվականին գերազանցությամբ ավարտելով Թագավորական կոնսերվատորիան, ընդունվում է Բեռլինի Hanns Eisler Hochschule, սովորելով հայտնի թավջութակահար Կլաուդիո Բոհորկեսի դասարանում։ Կանոնավոր դասերին զուգահեռ Ավանեսյանը մասնակցել է նաև Յանոս Սթարկերի, Սթիվեն Իսսերլիսի, Մարիա Քլիգելի, Լյուիս Քլարեթի, Փիթեր Բրունսի, Գարի Հոֆմանի, Վոլֆգանգ Բոյտչերի և Իգոր Օիստրախի վարպետության դասերին[4]։ Դեռ մանուկ հասակից թավջութկահարը թե՛ որպես մենակատար, թե՛ որպես կամերային նվագախմբի կատարող, համերգներով հանդես է եկել տարբեր երկրներում․ ԱՄՆ, Կանադա, Չինաստան, Բելգիա, Ֆրանսիա և այլն։ 2014 թվականին թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը հաղթահարելու արդյունքում դարձել է Բրյուսելի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին թավջութակահարը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարտին թավջութակահարը դարձել է «Belgische Stichting Roeping» առաջին մրցանակակիրը։ Սևակ Ավանեսյանը տարբեր միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ «Gerardmer» (France) միջազգային թավջութակի մրցույթ, Երիտասարդ մենակատարների եվրոպական մրցույթ (Լյուքսեմբուրգ), Sint-Pieters-Woluwe թավջութակի մրցույթում, ինչպես նաև վերջերս մասնակցելով Lions Club International թավջութակի միջազգային մրցույթին՝ արժանացավ առաջին մրցանակի։ Այժմ Սևակ Ավանեսյանը նվագում է հրեա հայտնի թավջութակահար Միշա Մայսկիի նվիրած՝ 1689 թվականին ստեղծված Մատեո Գոֆֆելերիի առաջին իսկ թավջութակի վրա։ 2010 թվականին Սևակ Ավանեսյանը եղբոր՝ Հրաչյա Ավանեսյանի հետ ստեղծել է տրիո՝ որը հենց այդպես էլ կոչվում է «Avanesyan Trio»[5]:

Ելույթը Արցախի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշիի հրետակոծված Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Սևակ Ավանեսյանը կատարել է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը[6][7][8][9][10]։ Եկեղեցին երկու անգամ հրետակոծվել է հակառակորդի կողմից Հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմի ընթացքում[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Սևակ Ավանեսյան
  2. 2,0 2,1 2,2 Հայ թավջութակահարը դարձել է Բրյուսելի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստերը
  3. «Սևակ Ավանեսյան, թավջութակ (Բելգիա) – Armenian National Philharmonic Orchestra». Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. «Sevak Avanesyan on medici.tv». medici.tv (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. «29ème Festival des nouveaux talents et invités : Trio Avanesyan Calvados Tourisme». Calvados Tourisme (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  6. «All Sevak-Avanesyan articles». The Strad (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  7. «Музыка Комитаса прозвучала в разрушенном соборе Шуши - ее исполнил виолончелист из Бельгии Севак Аванесян (ВИДЕО)».
  8. ««Нельзя обстреливать церкви, это просто ненормально»: бельгийский виолончелист Севак Аванесян сыграл в разрушенном соборе Казанчецоц в Шуши - RadioVan.fm». www.radiovan.fm (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  9. «Нагорный Карабах: Севак Аванесян сыграл на виолончели в разрушенном шушинском соборе | Video Ruptly». www.ruptly.tv (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  10. «Бельгийский музыкант сыграл в разрушенном соборе Шуши в Карабахе». www.kommersant.ru (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  11. «Բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը նվագել է Շուշիի հրետակոծված Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում. «Կոմերսանտի» անդրադարձը (տեսանյութ)». Live News (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]