Jump to content

Սրնգենի սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրնգենի սովորական
Սրնգենի սովորական
Սրնգենի սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ձիթենազգիներ (Oleaceae)
Ցեղ Կիպրոս (Ligustrum)
Տեսակ Սրնգենի սովորական (L. vulgare)
Միջազգային անվանում
Ligustrum vulgare

Սրնգենի սովորական (լատիներեն՝ Ligústrum vulgáre), ձիթազգիների ընտանքից սերված թուփ է։

Խոշոր, մինչև 3 մ բարձրությամբ, մերկ ընձյուղներով, նշտարաձև տերևներով, 3-7 սմ երկարությամբ, թեթևակի ոլորված եզրերով թուփ։ Ունեն սպիտակ և հոտավետ ծաղիկներ։ Պտուղը սև է, փայլուն և հյութալի 5-10 սմ երկարությամբ։ Ծաղկում են ամառվա վերջին։

Տարածված է Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում, Եվրոպայում և Կովկասում։ Մեզ մոտ սրնգենին աճում է ծովի մակերևույթից 1100մ բարձրության վրա գտնվող անտառներում, թփապատ վայրերում և մացառուտներում։

Սրնգենու տերևները և պտուղները հարուստ են վիտամին C-ով և կարոտինով, որոնցից էլ պատրաստում են դեղամիջոցներ սրտի աշխատանը կարգավորելու համար։ Օգտագործվում է դեկորատիվ տնկարկներում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Միրզոյան Ս.Ա, Ստեփանյան Ա.Ս, Միրզոյան Ա.Վ- Հայաստանի դեղատու և բուժիչ ծառերն ու թփերը, Երևան 1994 թվական