Կիպրոս (բույս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիպրոս (այլ կիրառումներ)
Կիպրոս
20130615Liguster Hockenheim2.jpg
Կիպրոս սովորականի ծաղիկը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Խլածաղկավորներ
Ընտանիք Ձիթենազգիներ
Ցեղ Կիպրոս
Լատիներեն անվանում
Ligustrum
Հայերեն տարանուններ

Սրնգենի

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 32973
NCBI 13596

Կիպրոս կամ սրնգենի (լատ.՝ Ligustrum), ձիթենազգիների ընտանիքի տերևաթափ և մշտադալար թփերի, հազվադեպ՝ ծառերի ցեղ։ Տերևները պարզ են, հակադիր, լայն նշտարաձև։ Ծաղիկները երկսեռ են, սպիտակ, բուրավետ։ Ծաղկաբույլը հուրան է կամ ողկույզ։ Պտուղը կլոր է, հատապտղանման կորիզապտուղ, կապույտ, մանուշակագույն, կանաչ, սև երանգներով։

Հայտնի 40 տեսակներն աճում են Արևելյան կիսագնդի արևադարձային, մերձարևադարձային և բարեխառն գոտիներում։ Սովորական Կիպրոսը (L. vulgare) տարածված է նաև Հայաստանում։

Տերևաթափ կամ կիսաձմռականաչ թուփ է, 2-5 մ բարձրությամբ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին և երկար ժամանակ մնում թփի վրա։ Աճում է ամենուրեք, թփուտների մեջ, անտառների եզրին։

Մշակության մեջ օգտագործվում է կենդանի ցանկապատեր ստեղծելու համար։ Բազմացվում է սերմերով, կտրոններով։ Հայաստանի Իջևանի, Նոյեմբերյանի շրջաններում մշակության մեջ հանդիպում են նաև փայլուն Կիպրոսի (L. lucidum) և ճապոնական Կիպրոսի (Լ. japonium) մշտադալար տեսակները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 443 CC BY-SA icon 80x15.png