Սրբո Իվանովսկի
Սրբո Իվանովսկի Србо Ивановски | |
---|---|
Ծնվել է | 1928 |
Ծննդավայր | Շտիպ, Հյուսիսային Մակեդոնիա |
Վախճանվել է | մարտի 12, 2014[1] |
Վախճանի վայր | Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, մանկագիր և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սկոպյեի համալսարան |
Սրբո Իվանովսկի (մակեդոներեն՝ Србо Ивановски, 1928, Շտիպ, Հյուսիսային Մակեդոնիա - մարտի 12, 2014[1], Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, մանկագիր։
Ծնվել է 1928 թվականին Շտիպ քաղաքում։ Սկոպյեի համալսարանում ստացել է բանասիրական կրթություն։ Հրատարակվել սկսել է Մակեդոնիայի ազատագրումից հետո։
Լույս են տեսել Իվանովսկու «Լիրիկա» (1950), «Հանդիպումներ և անջատումներ» (1953), «Սպիտակ ճիչեր» (1957) բանաստեղծությունների գրքերը, «Կինը պատուհանի մոտ» (1956), «Ափի դիմաց» (1969) խորագրերը կրող, պատմվածքների ժողովածուները, «Միայնակները» վեպը (1958):
Հետագայում հրատարակվել է «Փրփուր և լեռներ» (1971) բանաստեղծությունների գիրքը, իսկ 1976 թվականին Սարաևոյում սերբախորվաթերեն՝ «Կախարդված ճամփորդը» երգերի գիրքը։
Իվանովսկին հայտնի է որպես Սերգեյ Եսենինի թարգմանիչ, թարգմանել է նաև հարավսլավական շատ բանաստեղծների[2]։
Սրբո Իվանովսկին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հին կանաչ ֆորդը։ Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 98-108։ Թարգմ.՝ Գ. Խաչատրյան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 98։