Ստեփան Շչիպաչով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեփան Շչիպաչով
Bundesarchiv Bild 183-14809-0001, Berlin, Besuch Stepan Stschipatschew.jpg
Ծնվել էդեկտեմբերի 26 1898 (հունվարի 7 1899)
ԾննդավայրQ4211970?, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 1, 1980(1980-01-01) (81 տարեկանում)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ
Ժանրերպոեզիա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներՍտալինյան մրցանակ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ
Stepan Petrovich Schipachev Վիքիպահեստում

Ստեփան Պետրովիչ Շչիպաչով (ռուս.՝ Степа́н Петро́вич Щипачёв, դեկտեմբերի 26 1898 (հունվարի 7 1899), Q4211970?, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 1, 1980(1980-01-01), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային բանաստեղծ։ ԽՄԿԿ անդամ 1919 թվականից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տիեզերական» պաթոսով ու դեկլարատիվությամբ հատկանշվող առաջին ժողովածուներին հաջորդել են քնարական երանգ ունեցող գրքերը («Իմ հայրենիքի երկնքի տակ», 1937 թվական, «Քնարերգություն», 1939 թվական)։ Հայրենական մեծ պատերազմի շրջանի պոեմներում ու բանաստեղծություններում Շչիպաչովը քնարականը միահյուսել է հերոսականի հետ («Ճակատային բանաստեղծություններ», 1942 թվական), վերստեղծել է Հայրենիքի ու Լենինի կերպարները («Տնակը Շուշենսկոյում», 1944 թվական, հայ․ հրատարակություն 1953 թվական)։ Ետպատերազմյան շրջանում հրատարակել է «Բանաստեղծություններ» (1948 թվական, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949 թվական) ժողովածուն, «Պավլիկ Մորոզով» (1950 թվական, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951 թվական, հայ․ հրտ․ 1953) պոեմը։ Հեղինակ է «Ժառանգորդը» (1965 թվական), «Երգ Մոսկվայի մասին» (1968), «12 ամիս Արևի շուրջը» (1969 թվական) պոեմների։ Շչիպաչովի 1970-1980-ական թվականների բանաստեղծությունները նույնպես հագեցած են քաղաքացիական մոտիվներով, մարդու ներաշխարհի նկատմամբ սուր հետաքրքրությամբ («Կյանքի ընկերներին», 1972 թվական, «Հայրենիքի մասին եմ մտածում», 1974 թվական)։ Պարգևատրվել է Լենինի և ժողովուրդների բարեկամության շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 552 CC-BY-SA-icon-80x15.png