Ստեփան Խանամիրյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խանամիրյան (այլ կիրառումներ)
| Ստեփան Խանամիրյան | |
|---|---|
| նոյեմբերի 26, 1926[1][2] - փետրվարի 22, 1975[1][2] (48 տարեկան) | |
| Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
| Մահվան վայր | Խմելնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
| Գերեզման | Երևան[1][2] |
| Քաղաքացիություն | |
| Զորատեսակ | ցամաքային զորքեր |
| Կոչում | գեներալ-մայոր[1][2] |
| Հրամանատարն էր | 40-րդ գվարդիական կրակային դիվիզիյա |
| Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
| Կրթություն | Բաքվի հետևակային ուսումնարան (1946)[1] և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1961)[1] |
| Պարգևներ | |
Ստեփան Հակոբի Խանամիրյան (նոյեմբերի 26, 1926[1][2], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - փետրվարի 22, 1975[1][2], Խմելնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2], թաղված է Երևանում), սովետական ռազմական առաջնորդ, գեներալ-մայոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Բաքվի հետևակային ուսումնարանը (1946), Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1961) և դրան կից բարձրագույն ակադեմիական դասընթացները (1969)։ 1946 թվականից ծառայել է Թամանյան հայկական հրաձգային դիվիզիայում՝ որպես գնդացրային դասակի հրամանատար, 1961-1969 թվականներին՝ զորքերի Հյուսիսային խմբում։ Այնուհետև 1967 թվականից խորհրդային բանակում վարել է մի շարք ղեկավար պաշտոններ։ 1969-1971 թվականներին ծառայել է Անդրկովկասյան կարմրադրոշ օկրուգում, 1971 թվականից՝ Մերձկարպատյան զինվորական օկրուգում։ Եղել է գնդի և դիվիզիայի հրամանատար, կայազորի պետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 490.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Խանամիրյան» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 11)։ |
- Նոյեմբերի 26 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Փետրվարի 22 մահեր
- 1975 մահեր
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Երևան քաղաքում թաղվածներ
- Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանի շրջանավարտներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ ԶՈՒ հայ գեներալ-մայորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ