Ստեփան Ավանեսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Ավանեսով
Ծնվել էսեպտեմբերի 20, 1921(1921-09-20)
Փառակա, Նախիջևանի գավառ, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 16, 1964(1964-10-16) (43 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան և թուրքագետ
Հաստատություն(ներ)ՀԿԿ, Գոլոս Արմենիի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Պաշտոն(ներ)գիտաշխատող
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1950)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
ԿուսակցությունԽՄԿԿ

Ստեփան Սիմոնի Ավանեսով (սեպտեմբերի 20, 1921(1921-09-20), Փառակա, Նախիջևանի գավառ, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - հոկտեմբերի 16, 1964(1964-10-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1921 թվականի սեպտեմբերի 20-ին Նախիջևանի Փառակա գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1941 թվականին մեկնում է Կարմիր բանակ, ուր ծառայում է մինչև 1945 թվականի վերջերը։ Զորացրվելով բանակից՝ ընդունվում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որն ավարտում է 1950 թվականին։ 1950-1952 թվականներին աշխատանքի է անցնում ՀԿԿ Կենտկոմում նախ որպես դասախուս, այնուհետև կուլտուր-լուսավորական հիմնարկների բաժնի վարիչ։ 1955 թվականին ավարտում է ԽՄԿԿ Կենտկոմին կից հասարակական գիտությունների ակադեմիան և պաշտպանում թեկնածուական ատենախոսությունը։ Այնուհետև բաժնի վարիչ է աշխատել «Կոմունիստ» թերթում։ 1957 թվականից սկսում է աշխատել ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում, ապա արևելագիության բաժնում՝ որպես ավագ գիտաշխատող։

Գրել է «Թուրքիան հյուսիս-ատլանտյան պակտի սիստեմում 1951-54 թթ.», «Ազգային փոքրամասնությունների վիճակը Թուրքիայում», «Թուրքական կառավարության արտաքին քաղաքականության պրոամերիկյան կողմնորոշումը 1950-60 թթ.», ինչպես նաև Մերձավոր և Միջին արևելքին նվիրված բազմաթիվ հոդվածներ[1]։ ԽՄԿԿ անդամ՝ 1944 թվականից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երեկոյան Երևան, 1964, թիվ 251։