Ստանիսլավա Լեշչինսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիսլավա Լեշչինսկայա
լեհ.՝ Stanisława Leszczyńska
Դիմանկար
Ծնվել էմայիսի 8, 1896(1896-05-08)
ԾննդավայրԼոձ, Լեհաստան
Մահացել էմարտի 11, 1974(1974-03-11) (77 տարեկան)
Մահվան վայրԼոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանChurch of the Assumption of the Blessed Virgin Mary in Łódź
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունբժիշկ, մանկաբարձ և գերի
Պարգևներ և
մրցանակներ
Auschwitz Cross
 Stanisława Leszczyńska Վիքիպահեստում

Ստանիսլավա Լեշչինսկայա (լեհ.՝ Stanisława Leszczyńska, մայիսի 8, 1896(1896-05-08), Լոձ, Լեհաստան - մարտի 11, 1974(1974-03-11), Լոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ մանկաբարձուհի Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում, որն ընդունել է ավելի քան 3000 երեխայի ծնունդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիսլավա Զամբժիցկայան (լեհ.՝ Stanisława Zambrzycka) ծնվել է 1896 թվականին Լոձ քաղաքում։ 1916 թվականին ամուսնացել է Բրոնիսլավ Լեշչինսկու հետ։ Ունեցել են երկու որդի և մեկ դուստր։ 1922 թվականին Լեշչինսկայան ավարտել է մանկաբարձուհիների դասընթացները և սկսել աշխատել Լոձի ամենաաղքատ շրջաններից մեկում։ Այդ ժամանակ Լեհաստանում ծննդաբերությունը, որպես կանոն, ընդունվում էր տանը, և Լեշչինսկայան ստիպված էր ոտքով երկար հեռավորություններ հաղթահարել, որպեսզի օգնի ծննդկաններին։ Ավելի ուշ նրա երեխաները հիշում էին, որ նա հաճախ էր աշխատում գիշերը, բայց երբեք չէր քնում ցերեկը[1]։

1943 թվականի փետրվարի 18-ին Լեշչինսկայան ձերբակալվել է իր երեխաների հետ այն բանի համար, որ օգնել է հրեաներին սնունդ և կեղծ փաստաթղթեր բերել[2]։ Նրա որդիներն ուղարկվել են Մաուտհաուզեն համակենտրոնացման ճամբար՝ քարհանքերում աշխատելու համար։ Ստանիսլավային և նրա դստերը՝ Սիլվիային, ուղարկել են Օսվենցիմ, որտեղ նրանք եկել էին 1943 թվականի ապրիլի 17-ին։ Հաջորդ երկու տարվա ընթացքում Լեշչինսկայան՝ որպես մանկաբարձուհի, աշխատել է Օսվենցիմում՝ աշխատելով երեք տարբեր բարաքներում։ Ճամբարում հայտնված մեծ թվով կանանց մեջ եղել են շատ հղիներ, սակայն նրանց պահելու պայմանները խիստ դաժան են եղել։ Բարաքի ներսում եռաստիճան մահճակալներ էին, որոնցից յուրաքանչյուրի վրա պետք է տեղավորվեր երեք-չորս կին։ Բարաքի մեջտեղում տեղադրված էր 40 մետրանոց վառարան, սակայն այն վառում էին տարին մի քանի անգամ։ Երբեմն ստորին մասում գտնվող բարաքները հեղեղվում էին, և ջրի խորությունը հատակին կարող էր հասնել 5-8 սանտիմետր։ Հակասեպտիկ միջոցների և վիրակապման նյութերի լիակատար բացակայության պարագայում աղետալի հակասանիտարական պայմաններում (ճամբարում մշտապես մոլեգնում էին դիզենտերիան, տիֆը և ոջլոտությունը) և առանց որակյալ օգնության, քանի որ ճամբարային բժիշկները հրաժարվում էին օգնել այլ ազգության ներկայացուցիչներին իրենց գաղափարական համոզմունքների պատճառով, Լեշչինսկայան ինքնուրույն էր ընդունում բանտարկյալների ծննդաբերությունը[3]։ Ավելի ուշ նրան միացել են ճանաչված բժիշկներ Իռենա Կոնեչնայան և Իռենա Բյալուվնան, ընդ որում վերջինս Լեշչինսկայային փրկել է մահից, երբ նա հիվանդացել է որովայնային տիֆով[4]։

Արտաքին պատկերներ
«Ստանիսլավա Լեշչինսկու արձանը Վարշավայի Վիլյանովայի Սուրբ Աննա կոստյոլում».


Ճամբարի գլխավոր բժիշկ Յոզեֆ Մենգելեի հրամանով մինչև 1943 թվականի մայիսը բոլոր նորածին մանուկները մահացել են. նրանց տակառի մեջ են լցրել ճամբարի բուժքույրեր Կլարան (մանկաբարձուհի, որը դատապարտվել է երեխայի սպանության համար) և Ֆաննին (գերմանացի մարմնավաճառ), որից հետո մարմինները դուրս են նետել բարաքից[4]։ Լեշչինսկայան հրաժարվել է ենթարկվել Մենգելի հրամանին[2]։ Երբ Կլարան պահանջել է, որ Լեշչինսկայան բոլոր երեխաներին գրի առնի որպես մեռելածին և ինքը նրանցից ազատվի, նա կրկին հրաժարվել է, որի համար դաժան ծեծի է ենթարկվել։ Հետագայում մարդասպանների «արիական» արտաքինով երեխաներին սկսել են խնայել և ուղարկել նրանց Նակլո քաղաք՝ ապազգայնացնելու նպատակով[3]։ Նրանց տեղավորել են կացարաններում կամ որդեգրել են գերմանական ընտանիքները։ Որպեսզի ապագայում մայրերին օգներ իրենց երեխաներին գտնել, Լեշչինսկայան հնարամտել է երեխաներին կատարել նման դաջվածքներ, որի մասին թիկնապահները չգիտեին։ Ընդամենը Օսվենցիմում Լեշչինսկայայի մանկաբարձական աշխատանքի ընթացքում Կլարան և Ֆաննին խեղդել են շուրջ 1500 երեխաների, մի քանի հարյուր երեխաներ ուղարկվել են Նակլո, ևս շուրջ 1000-ը մահացել են սովից, ցրտից և հակասանիտարիայից[1]։

1945 թվականի հունվարին Լեշչինսկայան այլ բանտարկյալների հետ ազատ է արձակվել խորհրդային զորքերի կողմից։ Ազատվելով Լեշչինսկայան շարունակել է աշխատել մասնագիտությամբ՝ ծառայելով մինչև 1957 թվականը (ընդամենը՝ 35 տարի)։ Ստանիսլավայի ամուսինը սպանվել է 1944 թվականին՝ Վարշավայի ապստամբության ժամանակ։ Նրա երեխաները ողջ են մնացել։ Օսվենցիմում Լեշչինսկու գործունեության մասին հայտնի է դարձել 1957 թվականին նրա որդու խոսքերից[1]։ Անձամբ Ստանիսլավան Օսվենցիմում բանտարկության մասին իր հիշողություններով հրապարակավ կիսվել է միայն 1965 թվականին՝ երկար լռությունը բացատրելով «Լեհական հասարակությունում ծագող միտումների մտահոգվածությամբ»[4]։

1970 թվականին Լեշչինսկայան հանդիպել է Օսվենցիմի նախկին բանտարկյալների և նրանց երեխաների հետ, որոնք ծնվել են ճամբարում[2]։

1974 թվականին Ստանիսլավա Լեշչինսկայան մահացել է։ Նրա աճյունը տեղափոխվել է եկեղեցի, որտեղ Լեշչինսկայան մանուկ հասակում մկրտվել էր[2]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիսլավա Լեշչինսկայայի պատվին անվանվել են Օսվենցիմ քաղաքի գլխավոր փողոցը[5], Լոձի փողոցներից մեկը, մի քանի հիվանդանոցներ, դպրոցներ և բարեգործական կազմակերպություններ Եվրոպայում[1][6]։ Ստանիսլավան Լեհաստանի կաթոլիկ եկեղեցու սրբադասման թեկնածու է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Midwife at Auschwitz: The Story of Stanislawa Leszczynska». Seattle Catholic. 2005 թ․ հունվարի 4. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «"Stanisława Leszczyńska (1896–1974)» (լեհերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
  3. 3,0 3,1 «Акушерка концентрационного лагеря». WorldWar.ru. 2006 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
  4. 4,0 4,1 4,2 Олег Горюнов (2015 թ․ հունվարի 27). «Неизвестный Освенцим: о чем узники лагеря смерти молчали 70 лет». телеканал «Звезда». Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
  5. «ул. Станиславы Лещинской». Wikimapia. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
  6. «Krakowska Medyczna Szkoła Policealna im. Stanisławy Leszczyńskiej nr 1». Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավա Լեշչինսկայա» հոդվածին։