Ոջլոտություն
Ոջլոտություն pediculus | |
---|---|
![]() Pediculus humanus capitis (♀) | |
Տեսակ | վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-9 | 132.0 |
ՀՄԴ-10 | B85.0 |
![]() |
Ոջլոտություն (լատին․՝ pediculosis, լատին․՝ pediculus - «ոջիլ» բառից), ոջիլներով[1][2] մարդու վարակվածություն։ Ոջիլներն արյունածուծ միջատներ են, մարդու և կաթնասունների մակաբույծներ, որոնց կյանքի ամբողջ շրջանն ընթանում է տիրոջ մարմնի վրա։ Հայտնի է ոջիլների ավելի քան 150 տեսակ։ Մարդուն մակաբուծում են հագուստի ոջիլը (Pediculus humanus corporis), գլխի ոջիլը (Pediculus humanus capitis) և ցայլքի ոջիլը (Phtyrus pubis)։ Տարբերում են դրանց զարգացման հետևյալ փուլերը՝ ձու (անիծ), թրթուր, հասուն առանձնյակ։ Ոջիլները սնվում են տիրոջ արյունով, իսկ ձուն ամրացնում են մազերին կամ գործվածքի մազմզուկներին[3]։
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոջլոտությունը կարող է առաջացնել երեք տեսակի ոջիլներ[4].
- Գլխի ոջիլ (Pediculus humanus capitis)
- Հագուստի ոջիլը (Pediculus humanus corporis)
- Ցայլքի ոջիլը (Phtyrus pubis)
Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձվադրման համար բարենպաստ է 28-30 °C ջերմաստիճանը։ Էգը ձուն ամրացնում է մազերին կամ գործվածքի մազմզուկներին։ Ձվից թրթուրի դուրս գալը և հետագա զարգացումը կախված է շրջապատի ջերմաստիճանից։ Զարգացման շրջանը տևում է մինչև 15 օր։
Հագուստի ոջիլն ապրում է մինչև 2 ամիս, գլխինը՝ 4 շաբաթ։ Ոջիլները կերպարանափոխության բոլոր փուլերում (բացի ձվից) սնվում են միայն արյունով։ Հագուստի ոջիլը սնվում է օրական 2-3 անգամ։ Ոջիլները բծավոր տիֆի, հետադարձ տիֆի, տենդի հարուցիչների փոխանցողներն են։
Ոջլոտության տարածվածությունը սովորաբար պայմանավորված է անբավարար սանհիգիենային պայմաններով, բնակչության բարեկեցության ցածր մակարդակով։ Ոջլոտության սոցիալական և բնական աղետների ուղեկիցն է։
Պաթոգենեզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխի մազածածկ մասի ոջլոտության ժամանակ առաջանում է ուժեղ քոր, որից մաշկը կարող է քերծվել, թարախակալել։
Հագուստի ոջիլները (ապրում և ձվադրում են հիմնականում սպիտակեղենի վրա և մաշկի վրա են անցնում սնվելու նպատակով) ախտահարում են առավելապես անութափոսերը, աճուկները, մեջքը և այլն՝ առաջացնելով քոր, հնարավոր են թարախակույտերով և ֆուրունկուլներով ուղեկցվող քերծվածքներ և այլն։ Երկարատև ոջլոտության հետևանքով տվյալ հատվածի մաշկը կոշտանում է և գունակավորվում։
Ցայլքի ոջիլն ախտահարում է ցայլքը և շեքը (վարակվում են սեռական ճանապարհով), երբեմն՝ անութափոսերը, հոնքերը և թարթիչները։
Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանխարգելումը, բնակչության բարեկեցության բարձրացում, բաղնիքա-լվացքային ծառայությունների ընդլայնում ու բարելավում։ Անհատ, կանխարգելման համար պետք է կանոնավոր լողանալ, հաճախակի փոխել ներքնաշորերը և անկողնու սպիտակեղենը, գլխի մազերը (հատկապես՝ երեխաների) սանրել խիտ սանրով, խուսափել ոջլոտ մարդկանց հետ շփվելուց։
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոջլոտությունից ազատվելու համար խորհուրդ է տրվում, գլխի ոջիլների դեպքում՝ խիտ սանրով սանրվել, տղամարդկանց և երեխաների մազերը կարճ կտրել, իսկ ոջիլների ոչնչացման համար օգտագործել նիտիֆոր, պեդիլին[6] (էմուլսիա կամ շամպուն), 10 %-անոց ջրա-օճառակերոսինային էմուլսիա, որը պատրաստվում է օճառակերոսինային էմուլսիայի խտանյութից (50 % տնտեսական օճառ և 50 % կերոսին). 100 մլ խտանյութին ավելացվում է 1 լ տաք ջուր, 5 %-անոց բորաքսուք, բենզիլբենզոատի 20 %-անոց ջրաօճառային կախույթ։
Մազերը մշակելու համար սովորաբար պահանջվում է 5-10 մլ ջրաօճառակերոսինային էմուլսիա, 5-25 գ բորաքսուք, բենզիլբենզոատի 10-30 մլ ջրաօճառային կախույթ։ Նշվածներից մեկը պետք է քսել մազերին, գլխաշորով փաթաթել, թողնել 20-30 ր, այնուհետև գլուխը լվանալ տաք ջրով ու օճառով (շամպունով), պարզաջրել քացախաթթվի 5-10 %-անոց լուծույթով կամ ջրով նոսրացրած քացախով և սանրել խիտ սանրով։
Հագուստի ոջիլների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է հաճախակի լողանալ տաք ջրով ու օճառով, հագուստը, ներքնաշորերը, սպիտակեղենը և անկողնու մյուս պարագաները միջատազերծել։ Ցայլքի ոջիլի առկայության դեպքում՝ սափրել ցայլքի և անութների մազերը, իսկ մաշկի ախտահարված հատվածին քսել սպիտակ սնդիկային 10 %-անոց քսուք։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Lice (Pediculosis)»։ The Merck Veterinary Manual։ Whitehouse Station, NJ USA: Merck & Co.։ 2008։ Վերցված է 2008-10-08
- ↑ journal = Proceedings of the Royal Institution of Great Britain (1983)։ 55։ London: Royal Institution of Great Britain։ էջեր 1–31
- ↑ Методические рекомендации. Вши человека. (диагностика, медицинское значение, меры борьбы) (утв. Минздравом СССР от 05.07.90 N 15/6-28)
- ↑ James, William D.; Berger, Timothy G. (2006)։ Andrews' Diseases of the Skin: clinical Dermatology։ Saunders Elsevier։ ISBN 0-7216-2921-0
- ↑ Goates BM և այլք:։ «An Effective Nonchemical Treatment for Head Lice: A Lot of Hot Air» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2011-08-22-ին։ Վերցված է 18 июля 2010
- ↑ Aditya S, Rattan A. Spinosad: An effective and safe pediculicide.(անգլ.) // Indian Dermatology Online Journal.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Head lice: Biology and Management at IdentifyUS LLC
- National Pediculosis Association
- Barbara L. Frankowski, Leonard B. Weiner (սեպտեմբերի 1, 2002)։ «Head Lice»։ Pediatrics 110 (3): 638–43։ PMID 12205271։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-13-ին։ Վերցված է 2015-10-07
- Morewitz H (2005)։ «A Brief History of Head Lice.»
- Speare R (2007)։ «Head Lice Information Sheet»։ James Cook University, N. Queensland, Australia։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-29-ին
- Pediculus humanus facts, life cycle and head lice treatment overview at MetaPathogen Archived 2015-07-15 at the Wayback Machine.