Սվետլանա Մորգունովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվետլանա Մորգունովա
Դիմանկար
Ծնվել էմարտի 7, 1940(1940-03-07)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 10, 2024(2024-03-10) (84 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական տարածաշրջանային համալսարան
Մասնագիտությունհաղորդավար, ռադիոհաղորդավար, հեռուստահաղորդավարուհի և հաղորդավար
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ
 Svetlana Morgunova Վիքիպահեստում

Սվետլանա Միխայլովնա Մորգունովա (ռուս.՝ Светла́на Миха́йловна Моргуно́ва, մարտի 7, 1940(1940-03-07), Մոսկվա, ԽՍՀՄ - մարտի 10, 2024(2024-03-10), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական ռադիո և հեռուստահաղորդավարուհի, ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսության հաղորդավարուհի (1961-1991), ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստուհի (1978)[1], Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի (2000)[2], «Բարեկամության» շքանաշանակիր (2011)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվետլանա Մորգունովան ծնվել է 1940 թվականի մարտի 7-ին Մոսկվայում, հրեաների ընտանիքում։ Ապրել է Արբատ փողոցում գտնվող Ե․ Վախթանգովի անվան թատրոնի հարևանությամբ, պատանեկության տարիներին երազել է կինոյի և արվեստի աշխարհի մասին[4]։ Սովորել է Մոսսովետի անվան թատրոնին կից թատերական ստուդիայում[5], ուսանողական տարիներին հանդես է եկել ներկայացումներում։

Որպես հաղորդավարուհի է 1961-1991 թվականներն աշխատել է ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունում, առաջնաելույթը տեղի ունեցել Յուրի Գագարինի առաջին տիեզերական թռիչքի օրը։

«Հիշում եմ իմ առաջին աշխատանքային օրը հայտնվեցի Կոնսերվատորիայի Փոքր դահլիճի բեմում, համերգ վարեցի այն օրը, երբ Գագարինը թռավ տիեզերք, բախտս բերեց, բախտ ունեցա շփվելու այնպիսի տաղանդավոր մարդկանց հետ, ինչպիսիք են Առնո Բաբաջանյանը, Մարկը Ֆրադկինը, Եվգենի Դոլմատովսկին, Միխայիլ Մատուսովսկին, Յուրի Գուլյաև»։
- [6]

Հաղորդավար աշխատելու ընթացքում Սվետլանա Միխայլովնան ընդունվել է համալսարան բանասիրական ֆակուլտետ։ Հեռուստատեսությամբ նա առաջին անգամ վարել է «Ժամանակ» հաղորդումը։ 1962 թվականից վարել է «Երկնագույն օգոնյոկ» երաժշտական ծրագրի բազմաթիվ թողարկումներ, ինչպես նաև «Առավոտյան փոստարկղ» հաղորդման մի քանի թողարկումներ։

1967 թվականին ծնվել է նրա որդին՝ Մաքսիմը, որն ավարտել է Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը, աշխատել է հեռուստատեսությունում, մահացել է 2020 թվականին՝ կորոնավիրուսից[7][8]։

Կենտրոնական հեռուստատեսության վերացումից հետո Սվետլանա Մորգունովան հեռարձակվել է «Օստանկինո» հեռուստաընկերությունում և հաճախ հայտնվել հեռուստատեսային շոուներում։

Սվետլանա Մորգունովան մահացել է Մոսկվայում, 2024 թվականի մարտի 10-ին, պոկված թրոմբի պատճառով[9], թաղվել է Տրոեկուրովյան գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Моргунова Светлана Михайловна
  2. Указ Президента Российской Федерации от 28.03.2000 г. № 589
  3. «Указ Президента Российской Федерации от 16.11.2011 г. № 1493». Президент России (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 21-ին.
  4. «Светлана Моргунова - биография, новости, личная жизнь, фото, видео». stuki-druki.com (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 21-ին.
  5. «Մահացել է ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսության հաղորդավար Սվետլանա Մորգունովան». Armenia Today. 2024 թ․ մարտի 10. Վերցված է 2024 թ․ մարտի 21-ին.
  6. "Ее постигло горе": биография и причина смерти диктора Моргуновой
  7. «Сын телеведущей Моргуновой умер от осложнений коронавируса». Гордон | Gordon (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 21-ին.
  8. МОРГУНОВ МАКСИМ ВАДИМОВИЧ
  9. https://www.eg.ru/showbusiness/4058172-uje-k-35-godam-svetlana-morgunova-trijdy-pobyvala-zamujem/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Մորգունովա» հոդվածին։