Սվալբարդի օդանավակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սվալբարդի օդանավակայան

Longyearbyen Hotellneset IMG 3003-rot.jpg

IATA: EVN – ԻԿԱՕ: UDYZ
Ամփոփում
Օդանավակայանի տեսակ Քաղաքացիական
Սեփականատեր Avinor AS
Օպերատոր Զվարթնոց միջազգային օդանավակայան ԲԸ
Ծառայում է Լոնգյիր
Տեղագրություն Լոնգյիր, Նորվեգիա Նորվեգիա
Կոորդինատներ 78°08′41″ հս․. լ. 15°16′32″ ավ. ե. / 78.1446° հս․. լ. 15.2756° ավ. ե. / 78.1446; 15.2756Կոորդինատներ: 78°08′41″ հս․. լ. 15°16′32″ ավ. ե. / 78.1446° հս․. լ. 15.2756° ավ. ե. / 78.1446; 15.2756
Կայք www.avinor.no
Թռիչքի ուղի
Ուղղություն Երկարություն Ծածկ
մ ֆտ
10/28 2483 x 45 ---- Ասֆալտ
Վիճակագրություն (2009)
Ճամփորդների թիվը 138,934[1]

Սվալբարդի օդանավակայան, Լոնգյիր (նորվ.՝ Svalbard lufthavn, Longyear), Նորվեգիայի Շպիցբերգեն արշիպելագը սպասարկող հիմնական օդանավակայան, որը գտնվում է արշիպելագի վարչական կենտրոն և ամենախոշոր բնակավայր հանդիսացող Լոնգյիր բնակավայրում՝ Պլատոբերգե (նորվ.՝ Platåberget) լեռան լանջին, վարչական կենտրոնից 3 կմ հյուսիս-արևմուտք: Համարվում է ամենահյուսիսային քաղաքացիական օդանավակայանը: Սեփականատերն ու շահագործողը նորվեգական «Avinor» ընկերությունն է:

2009 թվականին օդանավակայանի ուղևորափոխադրումը կազմել է 138,934 մարդ[1]: «SAS» ավիաընկերությունը իրականացնում է ամենօրյա չվերթեր դեպի Օսլո, Թրոմսյո: Norwegian ավիաընկերությունը իրականացնում է չվերթներ դեպի Գարդերումեն: «Lufttransport» ավիաընկերության Dornier Do 228 ինքնաթիռները Նյու-Օլեսուն և Սվեագրուպա չվերթներ է իրականացնում: Ռուսական «Արկտիկուգոլ» ավիաընկերությունը իրականացնում է ուղղաթիռային ամենօրյա թռիչքներ Լոնգյիր-Բարենցբուրգ երթուղով: Վերջին հանգամանքը օդանավակայանը դարձնում է միջազգային[2]: Չնայած այն հանգամանքին, որ Նորվեգիան մտնում է Շենգենյան գոտու մեջ, ռուսական անձնագրերով երթևեկողները ունեն ազատ մուտք Սվալբարդի օդանավակայան[3]:

Ենթակառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվալբարդի օդանավակայանը հանդիսանում է Շպիցբերգեն արշիպելագի ամենախոշոր կառույցը: Օդանավակայանի տարածքում առկա է 200 տեղանոց կայանատեղի[4]: Գործում է ավտոմեքենաների վարձույթի գրասենյակ և տաքսի ծառայության կայանատեղի: Օդանավակայանից դեպի Լոնգյիր և Նուբուեն կարելի է հասենլ ավտոբուսով[5]: «SAS» ընկերությունը իրականացնում է ինքնաթիռների ցամաքային ամբողջական սպասարկումը:

Սվալբարդի օդանավակայանը հագեցած է մեկ թռիչքուղով, որի չափսերն են 10/28 (2483 х 45 մ), ասֆալտե ծածկույթով:

Վթարներ և պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվալբարդի օդանավակայանում տարբեր տարկներին տեղի են ունեցել արտակարգ պատահարներ և վթարներ:

1986 թվականի հոկտեմբերի 10-ին «Antarctax» ավիաընկերության Cessna 185 (Skywagon) ինքնաթիռը, որը իրականացնում էր Լոնգյիր-Նյու-Օլեսուն չվերթը, օդանավակայանից թռչելուց անմիջապես հետո վթարի ենթարկվեց: Օդանավում գտնվող բոլոր վեց ուղևորները զոհվեցին[6]:

1996 թվականի օգոստոսի 29-ին «Vnukovo airlines» ավիաընկերության Ту-154 ինքնաթիռը, որը իրականացնում էր Մոսկվա-Լոնգյիր չվերթը, վայրէջքի ժամանակ բախվեց օդանավակայանի թռիչքուղուց 3.7 կմ հեռավորության վրա գտնվող Օպերա լեռանը: Ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվեցին (141 մարդ): Այդ պատահարը դարձավ Նորվեգիայի պատմության ընթացքում մարդկային զոհերի քանակով ամենախոշոր աղետը[7]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Avinor. Årsrapport Passasjerer.
  2. Tjomsland and Wilsberg, 1996: 155–158
  3. Governor of Svalbard (28 January 2008)։ «Innreise og opphold» (Norwegian)։ Վերցված է 9 September 2009 
  4. Avinor։ «Parkering» (Norwegian)։ Վերցված է 9 September 2009 
  5. Scandinavian Airlines System։ «Longyearbyen» (Norwegian)։ Վերցված է 9 September 2009 
  6. Seks omkom da privatfly styrtet ved Longyearbyen. Norwegian News Agency, 10 October 1986.
  7. 29 AUG 1996. Flight Safety Foundation.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]