Նուբուեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նուբուեն
նորվ.՝ Nybyen, հայերեն՝ Նոր քաղաք
Nybyen2 (js).jpg
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Ինքնավար կղզիՇպիցբերգեն
Հիմնադրված է1947թ. թ.
Մակերես0,3 կմ²
ԲԾՄ100±1 մետր
Կլիմայի տեսակԱրկտիկական
Խոսվող լեզուներՆորվեգերեն
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ47
Փոստային ինդեքս9171
Պաշտոնական կայքgjestehuset102.no/en/om-oss-2/
##Նուբուեն (Նորվեգիա)
Red pog.png

Նուբուեն (նորվ.՝ Nybyen, հայերեն՝ Նոր քաղաք), փոքր բնակավայր Շպիցբերգեն բևեռային արշիպելագի Արևմտյան Շպիցբերգենում։ Տեղակայված է Լոնգյիր վարչական կենտրոնի մոտ և գործնականում վերջինիս արվարձանն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1946-1947 թվականներին «2Բ հանքավայրի» (հետագայում վերանվանվել է «Սանտա Կլաուսի հանքավայր») աշխատողների կողմից։ 20-րդ դարի երկրորդ կեսին դարձել է Լոնգյիրի կարևոր հատվածը, քանի որ այստեղ է տեղակայված եղել միակ պարենային խանութը։

Նուբուենը հանդիսանում է Շպիցբերգենի մշակութային և զբոսաշրջային կենտրոնը։ Բնակավայրի տարածքում տեղակայված է երկու հյուրանոց[1][2], շպիցբերգյան գեղարվեստական պատկերասրահը և ստեղծագործական կենտրոնը[3], ռեստորան[4] գիշերային ակումբ, կինոթատրոն, ինչպես նաև Սվալբարդի միջազգային համալսարանի կամպուսը[5]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուբուենը տեղակայված է «Սարկոֆագ» (նորվ.՝ Sarkofagen) լեռան լանջին՝ Լոնգյիրից 2,5 կմ հեռավորության վրա։ Կենտրոնական փողոցի երկարությունը 100 մետր է։

2002 թվականից գյուղը ընդգրկված է Լոնգյիբուրգեն համայնքի կազմում՝ չնայած համարվում է առանձին բնակավայր։ Նուբուենի և Լոնգյիրի միջև տեղակայված է դպրոցը, իսկ Սվալբարդի օդանավակայանը գտնվում է գյուղից 6 կմ հեռու։ Օդանավակայանից դեպի գյուղ և հակառակ ուղղությամբ գործում է ավտոբուսային երթուղի։

Նուբուենից արևմուտք՝ Սվերդրուպբյուեն գետի ափին, գտնվում են գյուղի հին բնակատեղին, որը կոչվել է Էիներ Սվերդրուպի անունով։ Վերջինս հանդիսանում էր «Store Norske» ընկերության ինժեներ, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ղեկավարել է բրիտանական զինուժի աջակցությամբ իրականացվող «Ֆրիտամ» ռազմագործողությունը։ Այդ կապակցությամբ երբեմն Նուբուենը երբեմն անվանում են արևելյան Սվարդրուպբյուեն (նորվ.՝ Østre Sverdrupbyen):

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]