Սպոնդիլոարթրոպաթիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպոնդիլոարթրոպաթիա, սպոնդիլոարթրիտ, ողնաշարի հոդային հիվանդություն է։ Որպես այդպիսին, այն հիվանդությունների դաս կամ կատեգորիա է, այլ ոչ թե մեկ, կոնկրետ, առանձին հիվանդություն։ Այն տարբերվում է սպոնդիլոպաթիայից, որն ինքնին ողնաշարի հիվանդություն է, բայց կան շատ առանձնահատկություններ, որոնք վերաբերում են և՛ սպոնդիլոպաթիային, և՛ սպոնդիլոարթրոպաթիային։

Սպոնդիլոարթրոպաթիա
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունՌևմատոլոգիա
ՀՄԴ-9720, 721, 722, 723 և 724
ՀՄԴ-10M40 և M54

Ողնաշարի և սակրոիլեալ հոդերի բորբոքումով պայմանավորված սպոնդիլոարթրոպաթիան կոչվում է առանցքային, աքսիալ սպոնդիլոարթրիտ[1]։ Սպոնդիլոարթրոպաթիա տերմինը վերաբերում է ողնաշարի հոդերի ցանկացած տեսակի հոդային հիվանդությանը, ներառյալ ռևմատոիդ արթրիտը և օստեոարթրիտը, բայց տերմինը հաճախ օգտագործվում է որոշակի ընդհանուր հատկանիշներով խանգարումների համար, որոնց հաճախ անվանում են սերոնեգատիվ սպոնդիլարտրոպաթիաներ։ Սերոնեգատիվ սպոնդիլարտրոպաթիաներին բնորոշ է կապը HLA-B27 գենի հետ, ինչպես նաև բացասական ռևմատոիդ գործոնն ու հակակորիզային հակամարմինները (ANA):

Ապոնդիլոարթրոպատիաներին բնորոշ է ասիմետրիկ ծայրամասային (դիստալ) արթրիտը (որը տարբերվում է ռևմատոիդ արթրիտից), ոտքի մատների միջֆալանգեալ հոդերի արթրիտը, նրբերշիկանման մատները, աքիլեսի ջլի բորբոքումը (տենդինիտ), պլանտար ֆասցիտը, ոսկրաճառաբորբը, իրիտը և լորձաթաղանթային վնասվածքները։ Մեջքի ստորին ցավը սպոնդիլոարթրոպաթիաների ամենատարածված կլինիկական դրսևորումն է, այն յուրահատուկ նշան է, քանի որ նվազում է հիվանդության ակտիվության նվազմանը զուգահեռ։

Սերոնեգատիվ սպոնդիլոարթրոպաթիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերոնեգատիվ սպոնդիլոարթրոպաթիանները կամ սերոնեգատիվ սպոնդիլոարթրիտները հիվանդությունների խումբ են, որոնց դեպքում դիտվում է առանցքային կմախքի՝ ողնաշարի, ախտահարում[2] և ունեն սերոնեգատիվ ստատուս։ Այս հիվանդությունները սերոնեգատիվ են քանի որ չունեն ռևմատոիդ գործոն[3], ինչպես նաև տարբերվում են ռևմատոիդ արթրիտից իրենց զարգացման պաթոֆիզիոլոգիական մեխանիզմներով։

Պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ պայմանները սովորաբար ներառվում են սերոնեգատիվ սպոնդիլարթրոպաթիաների խմբում․

Պայման Մարդկանց տոկոսը, ում մոտ HLA-B27-ը դրական է
Աքսիալ սպոնդիլոարթրիտ (ներառյալ անկիլոզացնող սպոնդիլիտ)[4][5]
  • կովկասցիներ 92%[6]
  • աֆրոամերիկացիներ50%
Ռեակտիվ արթրիտ[4][5] 60–80%
Էնտերոպաթիկ արթրոպաթիա կամ սպոնդիլիտ՝ կապված աղիների բորբոքային հիվանդություններիհետ[4][5](օրինակ Կրոնի հիվանդություն և ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ) 60%
Փսորիատիկ արթրիտ[4][5] 40–50%
Մեկուսացված սուր առաջային ուվեիտ 50%
Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտ (ենթատեսակ՝ ուշ առաջացած օլիգոարտիկուլյար յուվենիլ իդիոպաթիկ արթրիտ)
Չտարբերակված սպոնդիլոարթրոպաթիա 20–25%

Որոշ աղբյուրներ ներառում են նաև Բեհչետի հիվանդությունը և Ուիփլի հիվանդությունը[7]։

Ընդհանուր բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հիվանդություններն ունեն հետևյալ ընդհանուր նշանները՝

  • Սերոնեգատիվ սպոնդիլոարթրոպաթիաներ են (ռևմատոիդ գործոնը բացասական է)[5]
  • Դրանք ասոցածված են HLA-B27-ի հետ[8]
  • Բորբոքային աքսիալ սպոնդիլոարթրիտ, սակրոիլեիտ և սպոնդիլիտ[5]
  • Ասիմետրիկ օլիգոարթրիտ[5]
  • Էնթեզիտ[5] (էնթեզների՝ ջլերի ու կապանների ոսկրին կպնելու հանվածներ, բորբոքում[9][10]), օրինակ պլանտար ֆասցիտ, աքիլեսյան տենդինիտ, ոսկրաճառաբորբ
  • Ընտանեկան անամնեզ[5]
  • Արտահոդային դրսևորումներ, ինչպիսիք են աչքերի (առաջային ուվեիտ), մաշկի, միզասեռական համակարգի ախտահարումները[5] և աորտալ անբավարարությունը
  • Խաչաձև (overlap) հիվանդություն

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան սպոնդիլոարթրիտի միջազգային ընկերության (ASAS) գնահատման չափանիշներ, որոնք օգտագործվում են առանցքային սպոնդիլոարթրիտի դասակարգման համար։ Այդ չափանիշներն են 3 ամիս և ավել մեջքի ցավեըր, հիվանդության սկիզբ 45 տարեկանից փոքր տարիքում[11]։ Գոյություն ունեն 2 տիպի դասակարգումներ[12][13]։

  1. Սակրոիլեիտ և սպոնդիլոարթրիտի 1 ախտանիշ
  2. HLA-B27 և սպոնդիլոարթրիտի 2 ախտանիշներ

Սակրոիլեիտ[11]

  • Սպոնդիլոարթրիտի հետ կապված սակրոիլեիտ, ՄՌՏ-ով երևում է ակտիվ (սուր) բորբոքում
  • Հստակ ռադիոգրաֆիկ փոփոխություններով սակրոիլեիտ

Սպոնդիլոարթրիտի ախտանիշներ[11]

  • Բորբոքային բնույթի մեջքի ցավ
  • Արթրիտ
  • Էնթեզիտ
  • Առաջային ուվեիտ
  • Դակտիլիտ
  • Փսորիազ
  • Կրոնի հիվանդություն կամ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ
  • ՈՍՀԲԴ-ների նկատմամբ լավ ռեակցիա
  • Սպոնդիլոարթրիտի ընտանեկան անամնեզ
  • HLA-B27
  • CRP-ի բարձրացած մակարտակ

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ հիվանդներ ունեն սպոնդիլոարթրիտ հիվանդության մեկից ավելի դրսևորումներ։ Որոշ իմունոսուպրեսիվ դեղամիջոցներ արդյունավետություն են ցուցաբերել մեկից ավելի հիվանդությունների դեպքում, օրինակ՝ ուռուցք մեռուկացնող գործոնի (TNF) ինհիբիտորները։ Բայց որոշ իմունոպրեսիվ դեղամիջոցներ հատկապես արդյունավետ են որոշակի բորբոքված հյուսվածքների և օրգանների համար, և դրանց կիրառումը հաստատված են միայն մեկ կամ երկու հիվանդությոընների բուժման համար[14], ուստի պահանջվում է այդ դեղերի օգտագործման հսկողություն։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպոնդիլոարթրոպաթիայի տարածվածությունն ամբողջ աշխարհում կազմում է մոտավորապես 1,9%[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mosby's Medical Dictionary, 8th edition. © 2009
  2. Howe HS, Zhao L, Song YW, և այլք: (2007 թ․ փետրվար). «Seronegative spondyloarthropathy--studies from the Asia Pacific region» (PDF). Ann. Acad. Med. Singap. 36 (2): 135–41. doi:10.47102/annals-acadmedsg.V36N2p135. PMID 17364081.
  3. «Seronegative Spondyloarthropathies: Joint Disorders: Merck Manual Professional». Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Luong AA, Salonen DC (2000 թ․ օգոստոս). «Imaging of the seronegative spondyloarthropathies». Curr Rheumatol Rep. 2 (4): 288–96. doi:10.1007/s11926-000-0065-z. PMID 11123073. S2CID 21358459.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 Elizabeth D Agabegi; Agabegi, Steven S. (2008). Step-Up to Medicine (Step-Up Series). Hagerstwon, MD: Lippincott Williams & Wilkins. ISBN 978-0-7817-7153-5.
  6. Ankylosing Spondylitis and Undifferentiated Spondyloarthropathy Workup Author: Lawrence H Brent. Chief Editor: Herbert S Diamond. Updated: Apr 19, 2011
  7. Várvölgyi C, Bubán T, Szakáll S, և այլք: (2002 թ․ ապրիլ). «Fever of unknown origin with seronegative spondyloarthropathy: an atypical manifestation of Whipple's disease». Ann. Rheum. Dis. 61 (4): 377–8. doi:10.1136/ard.61.4.377. PMC 1754069. PMID 11874851.
  8. Shankarkumar U, Devraj JP, Ghosh K, Mohanty D (2002). «Seronegative spondarthritis and human leucocyte antigen association». Br. J. Biomed. Sci. 59 (1): 38–41. doi:10.1080/09674845.2002.11783633. PMID 12000185. S2CID 32666163.
  9. Maria Antonietta D'Agostino, MD; Ignazio Olivieri, MD (2006 թ․ հունիս). «Enthesitis». Best Practice. 20 (3): 473–486. doi:10.1016/j.berh.2006.03.007. PMID 16777577.
  10. The Free Dictionary (2009). «Enthesitis». Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.
  11. 11,0 11,1 11,2 Lipton, Sarah; Deodhar, Atul (2012). «The new ASAS classification criteria for axial and peripheral spondyloarthritis: promises and pitfalls». International Journal of Clinical Rheumatology. 7 (6): 675–682. doi:10.2217/ijr.12.61.
  12. Rudwaleit, M; Landewe, R; van der Heijde, D; Listing, J; Brandt, J; Braun, J; Burgos-Vargas, R; Collantes-Estevez, E; Davis, J; Dijkmans, B; Dougados, M; Emery, P; van der Horst-Bruinsma, I E; Inman, R; Khan, M A; Leirisalo-Repo, M; van der Linden, S; Maksymowych, W P; Mielants, H; Olivieri, I; Sturrock, R; de Vlam, K; Sieper, J (2009 թ․ մարտի 17). «The development of Assessment of SpondyloArthritis international Society classification criteria for axial spondyloarthritis (part I): classification of paper patients by expert opinion including uncertainty appraisal». Annals of the Rheumatic Diseases. 68 (6): 770–776. doi:10.1136/ard.2009.108217. PMID 19297345. S2CID 34185040.
  13. Rudwaleit, M; van der Heijde, D; Landewe, R; Listing, J; Akkoc, N; Brandt, J; Braun, J; Chou, C T; Collantes-Estevez, E; Dougados, M; Huang, F; Gu, J; Khan, M A; Kirazli, Y; Maksymowych, W P; Mielants, H; Sorensen, I J; Ozgocmen, S; Roussou, E; Valle-Onate, R; Weber, U; Wei, J; Sieper, J (2009 թ․ մարտի 17). «The development of Assessment of SpondyloArthritis international Society classification criteria for axial spondyloarthritis (part II): validation and final selection». Annals of the Rheumatic Diseases. 68 (6): 777–783. doi:10.1136/ard.2009.108233. PMID 19297344.
  14. Brüner, Mads; Dige, Anders; Loft, Anne Gitte; Laurberg, Trine Bay; Agnholt, Jørgen Steen; Clemmensen, Kåre; McInnes, Iain; Lories, Rik; Iversen, Lars; Hjuler, Kasper Fjellhaugen; Kragstrup, Tue Wenzel (2021). «Spondylitis-psoriasis-enthesitis-enterocolitis-dactylitis-uveitis-peripheral synovitis (SPEED-UP) treatment». Autoimmunity Reviews. 20 (2): 102731. doi:10.1016/j.autrev.2020.102731. PMID 33326852. S2CID 229300462.
  15. Hoving JL, Lacaille D, Urquhart DM, Hannu TJ, Sluiter JK, Frings-Dresen MH (2014). «Non-pharmacological interventions for preventing job loss in workers with inflammatory arthritis». The Cochrane Database of Systematic Reviews. 11 (11): CD010208. doi:10.1002/14651858.CD010208.pub2. PMID 25375291.