Ռեյտերի համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյտերի համախտանիշ
Գոնորեայից հետո առաջացած ծնկահոդի հոդաբորբ
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունռևմատոլոգիա
ՀայտնաբերողՀանս Ռայտեր
Անվանվել էՀանս Ռայտեր
 Reactive arthritis Վիքիպահեստում

Ռեյտերի համախտանիշ (անգլ.՝ Reiter's syndrome), գրականության մեջ հայտնի է նաև որպես միզակնաձուսպային (ուրոօկուլո-սինովիալ) համախտանիշ։ Բնորոշվում է ախտանիշների եռյակով՝ հոդերի, միզատար ուղիների և աչքերի ախտահարումներով։

Առաջացման պատճառ և ախտածագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջացման պատճառը և ախտածագումը բացահայտված չեն։ Ռեյտերը (Hans Conrad Julius Reiter) այն նկարագրել է դիզինտերիա կրած հիվանդի մոտ, իսկ այլ հեղինակներ՝ ռևմատիզմի, պալարախտի, սիֆիլիսի, ոչ սպիցիֆիկ խոցային կոլիտի ժամանակ։

Կլինիկորեն նշված եռյակից առավել հաճախ նկատվում են մեծ հոդերի ախտահարումները` համեմատաբար բարենպաստ ընթացքով։ Հոդային արտահայտությունները խիստ տարբեր են, թեթև ցավազգացողությունից մինչև ծանր ձևափոխությունները՝ այտուցվածությամբ, ջլերի և ոսկրաշապիկի ախտահարումներով, հոդերի շարժունակության երկարատև խանգարումներով։ Ընթացքը համառ է, հաճախ սրացման հակումով։ Ռենտգենաբանորեն հայտնաբերվում են չափավոր օստեոպորոզ, հոդաճեղքի նեղացում։

Միզատար ուղիների ախտահարումներն արտահայտվում են միզուկի, միզապարկի, երիկամի ավազանի բորբոքումներով։ Նկարագրված են պիելոնեֆրիտներ՝ խրոնիկական երիկամային անբավարարության զարգացումով։

Տեսողական օրգաններում կարող են նկատվել շաղկապենու թեթև բորբոքումներից մինչև կուրության հասնող ախտահարումներ։

Հնարավոր են նաև կպչուն պլևրիտ, միոկարդիտ, պերիկարդիտ, քթի և բերանի լորձաթաղանթի բորբոքումներ՝ անցավ խոցոտումներ, մաշկի բշտիկային ցանավորումներ և այլն։

Հիվանդության սուր շրջանում ջերմությունը բարձր է (38-39 աստիճան), ուղեկցվում է լեյկոցիտոզով և ԷՆԱ-ի նշանակալի բարձրացմամբ։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը հանգում է միջին դեղաչափերով հակաբիոտիկների, կորտիկոստերոիդների և հակաբորբոքային միջոցների համատեղ կիրառմանը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ներքին հիվանդություններ, հատոր առաջին, Երևան, «Լույս», 1988.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]