Սպիտակակուրծք աղավնի
Սպիտակակուրծք աղավնի | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Columba leuconota
Vigors, 1811
|
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
|
Սպիտակակուրծք աղավնի[1] (լատիներեն՝ Columba leuconota), աղավնիների ընտանիքի թռչուն։
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպիտակակուրծք աղավնին ունի 35 սմ երկարություն[2]։ Գլուխը մուգ մոխրագույնից սև։ Պարանոցը, ինչպես նաև կրծքավանդակը սպիտակ են։ Մեջքի և թևերի փետուրները բաց շագանակագույն են։ Թևերիի մնացած փետուրները բաց մոխրագույն են։ Պոչի փետուրները սև են՝ լայն սպիտակ շերտով։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպիտակակուրծք աղավնին ապրում է Արևելյան Ասիայում՝ Հիմալայներում։ Տարածման արեալը ձգվում է Աֆղանստանից՝ Նեպալով և Տիբեթով մինչև Չինաստան և Արևմտյան Բիրմա։ Ամռանը նրան կարելի է հանդիպել նաև Թուրքմենստանի հարավ-արևմուտքում։ Տարածման արեալը զբաղեցնում է մոտավորապես 2.7 միլիոն կմ²[3]։
Բնակավայրերը հիմնականում լեռներն են։ Նեպալում սպիտակակուրծք աղավնին բնադրում է, օրինակ, ծովի մակարդակից 4000-ից 5000 մ բարձրության վրա։ Տիբեթում սպիտակակուրծք աղավնին ամեն օր ուղղահայաց թռիչքներ էր կատարում 2000 մ բարձրության վրա[4]։ Սպիտակակուրծք աղավնիների քնելու տարածքները գտնվում են ծովի մակարդակից 4600-ից 5000 մ բարձրության վրա։ Սննդի որոնումը, ընդհակառակը, տեղի է ունենում ծովի մակարդակից մոտ 2600 մ բարձրության վրա։ Առավոտյան աղավնիները մեծ խմբերով թռչում են ժայռերի լանջերը, իսկ կեսօրին նրանք կրկին վեր են թռչում։ Սննդի որոնման վայրերում նրանց հաճախ կարելի է տեսնել քարե աղավնիների հետ։
Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպիտակակուրծք աղավնին սնվում է սերմերով և հատապտուղներով[5]։
Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպիտակակուրծք աղավնին բույնը կառուցում է ժայռերի խորշերում և քարանձավներում։ Նրանք հաճախ բնադրում են գաղութներով։ Բնում դնում է 2 ձու։ Ինկուբացիոն շրջանը 18 օր է[6]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Beme, R. L. (Ri︠u︡rik Lʹvovich), Беме, Р. Л. (Рюрик Львович)։ Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh. Ptit︠s︡y : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ : 11060 nazvaniĭ։ Sokolov, V. E. (Vladimir Evgenʹevich), Flint, V. E. (Vladimir Evgenʹevich), Соколов, В. Е. (Владимир Евгеньевич), Флинт, В. Е. (Владимир Евгеньевич)։ Moskva։ ISBN 5-200-00643-0։ OCLC 32830504
- ↑ Rösler, S. 78
- ↑ «Columba leuconota: BirdLife International»։ IUCN Red List of Threatened Species։ 2012-05-01։ Վերցված է 2020-10-25
- ↑ Dickinson Edward C. (2006)։ [916:bosatr2.0.co;2 «Birds of South Asia: The Ripley Guide»]։ The Auk 123 (3): 916։ ISSN 0004-8038։ doi:10.1642/0004-8038(2006)123[916:bosatr]2.0.co;2
- ↑ Laubmann A. (2008-04-03)։ «Additions and Corrections to the Synonymy of the Alcedinidae in the ‘Fauna of British India, Birds,’ Vol. VII. (2nd Edit.), by E. C. Stuart Baker (London, 1930)»։ Ibis 73 (2): 308–319։ ISSN 0019-1019։ doi:10.1111/j.1474-919x.1931.tb01520.x
- ↑ Gibbs, David, 1958- (2001)։ Pigeons and doves : a guide to the pigeons and doves of the world։ Barnes, Eustace., Cox, John, 1967-։ Robertsbridge: Pica։ ISBN 978-1-4081-3555-6։ OCLC 701718514
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Gerhard Rösler: Die Wildtauben der Erde — Freileben, Haltung und Zucht, Verlag M. & H. Schaper, Alfeld-Hannover 1996, ISBN 3-7944-0184-0
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սպիտակակուրծք աղավնի կատեգորիայում։ |
|