Jump to content

Կոսմետիկայի քաղաքականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
11:06, 11 Հունիսի 2024 տարբերակ, Arianasahakyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ռուսաստանում պահեստի կին աշխատողները դիմահարդարմամբ (2021թ․,դեկտեմբեր ).

Կոսմետիկայի քաղաքականություն (անգլ.՝ Cosmetics policy) կոսմետիկայի օգտագործման քաղաքականություն, որը կարող է պահանջվել կամ արգելվել տարբեր վայրերում և հանգամանքներում: Որոշ քննադատներ գենդերային խտրականության ձևերից մեկը համարում են կոսմետիկայի քաղաքականությունը, որը վերաբերում է միայն մեկ սեռին, ինչպես օրինակ՝ կանանցից շրթներկ կրել պահանջող քաղաքականությունը կամ եղունգների լաք կրելն արգելող քաղաքականությունը: Մեկ սեռին հատուկ կոսմետիկայի քաղաքականությունը կարող է ծանրաբեռնել աշխատող կանանց, Ինչպես նաև դժվարություններ առաջացնել տրանսգենդերների և ոչ երկուական (անգլ.՝ non-binary) մարդկանց համար: Մեկ սեռին հատուկ կոսմետիկայի քաղաքականությունը օրինական է բազմաթիվ իրավասություններում։

Քաղաքականության մասին

Թեև շատ ընկերություններ ունեն կին աշխատողների համար պարտադիր կոսմետիկայի քաղաքականություն,այն ակնկալիքը, որ կանայք աշխատավայրում դիմահարդարում են օգտագործում, հաճախ մնում է «չասված»։ Աշխատավայրում գենդերային «խնամքի բացը» կարող է բացասական հետևանքներ ունենալ կին աշխատողների համար, որոնք կարող են ավելի շատ գումար և ժամանակ ծախսել կոսմետիկայի վրա, քան տղամարդիկ։ Կին աշխատողները եթե աշխատավայրում կոսմետիկ միջոցներ չեն կրում կարող են կարգապահական պատասխանատվության ենթարկվել, աշխատանքից ազատվել կամ ավելի քիչ վարձատրվել[1]: Պաշտոնական քաղաքականություն ունեցող ընկերություններին Միացյալ Նահանգների դաշնային դատարանները պատմականորեն թույլ են տվել թույլատրել կամ արգելել կանանց և տղամարդկանց դիմահարդարումը՝ հաշվի առնելով գենդերային գործոնը[2][3]։

Ըստ իրավասության

Ճապոնիա

Ճապոնիայում պարտադիր կոսմետիկայի քաղաքականությունը կին աշխատողների համար սովորական է: Որոշ ընկերություններ արգելել են գեղեցկության ոլորտում աշխատող կանանց ակնոցներ կրել, քանի որ հաճախորդներին ակնոցները կարող են խանգարել հստակ տեսնել դիմահարդարումը: Ճապոնացի կանայք սոցիալական ցանցերում բողոքել են ակնոց կրելու արգելքի, դիմահարդարման և բարձրակրունկների պահանջների դեմ, սակայն այդ քաղաքականությունը ճապոնիայում դեռ մնում է օրինական[4]։

Միացյալ Թագավորություն

2019 թվականին (անգլ.՝ Virgin Atlantic) ավիաընկերությունը հայտարարեց, որ այլևս չի պարտավորեցնում աշխատողներին կոսմետիկա օգտագործել[5]։

2022 թվականին Բրիտանական ավիաուղիները փոխեցին համազգեստի քաղաքականությունը՝ այն դարձնելով հասանելի երկու սեռերին։ Այժմ կանայք և տղամարդիկ կարող են օգտագործել դիմահարդարում և եղունգների լաքը ըստ ցանկության[6]։

Միացյալ Նահանգներ

20-րդ դար

Կալիֆոռնիայի Բըրբանք քաղաքում գտնվող «Վեգա» ավիաշինական կորպորացիայի կին ավիաշինարարը ստուգում է էլեկտրական կայանքը (1942 թվականի հուլիս)։ Աշխատակցուհին շուրթերին կարմիր շրթներկ ունի։

1941 թվականին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգների բանակին միացած կանանց համար պարտադիր դարձավ կարմիր շրթներկ կրելը [7]:

21-րդ դար

2005 թվականին մի կին աշխատակցուհի ասաց, որ իրեն հեռացրել են Harrah ' s Entertainment-ից Այն բանից հետո, երբ նա ընդդիմացել է ընկերության քաղաքականությանը, ըստ որի կին աշխատողները պետք է դիմահարդարում օգտագործեն: Նրա գործը քննվել է Միացյալ Նահանգների Իններորդ շրջանի Վերաքննիչ դատարանում [8]։ Դատարանը վճռել է, որ նա "արդարացիորեն է հեռացվել " աշխատանքից[9]։

2014 թվականին տրանսգենդեր դեռահասին հանձնարարվել էր հեռացնել դիմահարդարումը, վարորդական իրավունքի լուսանկարի համար: Հարավային Կարոլինայի ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների դեպարտամենտի դեմ դատական ​​հայցը հանգեցրեց համաձայնության, որը թույլ տվեց նրան դիմահարդարվել իր լուսանկարում [10]:

2017 թվականին Նյու Ջերսիում տեղի ունեցած դատավարությունը պնդում էր, որ Կուպերի համալսարանի հիվանդանոցի աշխատակիցը աշխատանքից հեռացվել է դիմահարդարմամբ աշխատանքի գալու համար: Նա պնդում էր, որ գործադիրն իրեն ասել է, որ "տղամարդիկ չպետք է դիմահարդարում օգտագործեն" աշխատավայրում։ Գեյ տղամարդ աշխատողը հայտարարել է սեռական կողմնորոշման և գենդերային անհամապատասխանության հիմքով խտրականության մասին [11]։

2018-ին Փիրլենդ նահանգի (անգլ.՝ Shadow Creek )ավագ դպրոցի աշակերտը պատժվեց դպրոց դիմահարդարված ներկայանալու համար:Տարաձայնություններից հետո դպրոցը վերանայեց իր հագուստների ցանկը, որում ասվում էր, որ «տղաներին արգելվում է դիմահարդարում օգտագործել»[12]։

ԱՄՆ բանակի վերապատրաստման և դոկտրինի հրամանատարության կողմից թողարկված «զինվորի Կապույտ գիրքը» ասում է, որ բանակում տղամարդկանց արգելվում է դիմահարդարում օգտագործել առանց բժշկական անհրաժեշտության, բայց կանանց թույլատրվում է կոսմետիկա կրել, պայմանով, որ կոսմետիկան կիրառվի «համեստ և պահպանողական»: Բանակում ծառայող կանայք, ովքեր կրում են կոսմետիկա, պետք է կիրառեն այնպիսի կոսմետիկա, որը «լրացնում է և՛ դեմքը, և՛ համազգեստը»,ակնկալվում է, որ ընկերության ղեկավարությունը «ողջախոհություն կցուցաբերի» կոսմետիկայի ոլորտում քաղաքականություն վարելիս։ Կանանց արգելվում է օգտագործել շրթներկ, որը «ակնհայտորեն» տարբերվում է իրենց շուրթերի երանգից, ինչպես նաև արգելվում է ցանկացած տեսակի կոսմետիկա, որը արտաքին տեսքով «էքսցենտրիկ, չափազանցված կամ հնաոճ է»:Մշտական ​​կոսմետիկան, ներառյալ աչքերի մատիտի (անգլ.՝ eyeliner) և հոնքերի դիմահարդարումը (անգլ.՝ eyebrow makeup), կարող է թույլատրվել, քանի դեռ այն կհամապատասխանի կոսմետիկայի օգտագործման առաջարկություններին[13]։

Քննադատություն

Մելբուռնի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Շեյլա Ջեֆրիսը քննադատել է դիմահարդարման պարտադիր քաղաքականությունը՝ պնդելով, որ կանանց կողմից դիմահարդարումը հաճախ «ոչ միայն աշխատավայրում ընտրության խնդիր է, այլ ուժային հարաբերությունների համակարգի արդյունք»[14]:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «The Grooming Gap: What "Looking the Part" Costs Women». In These Times. Վերցված է 2023-09-23-ին.
  2. «Sexism and Fashion in the Workplace: What You Should Know». Women in Technology International. Վերցված է 2023-09-23-ին.
  3. «When Do Dress Codes That Perpetuate Gender Stereotypes Cross the Line?». Society for Human Resource Management. Վերցված է 2023-09-23-ին.
  4. «'Don't Tell Us What To Wear': Japanese Women Protest Workplace Glasses Ban». Forbes Magazine. Վերցված է 2023-09-23-ին.
  5. «Virgin Atlantic drops mandatory makeup for female cabin crew». The Guardian. Վերցված է 2023-09-23-ին.
  6. «British Airways will let male staff wear makeup and piercings». CNN. Վերցված է 2023-09-24-ին.
  7. «Empowering, alluring, degenerate? The evolution of red lipstick». CNN. Վերցված է 2023-09-23-ին.
  8. «Woman fired for not wearing lipstick». CNN. Վերցված է 2023-09-23-ին.
  9. «Court Rules Bartender Was Justly Fired for Refusing to Wear Makeup». Los Angeles Times. Վերցված է 2023-09-23-ին.
  10. «Transgender Teen Chase Culpepper Wins Right To Wear Makeup In DMV Photo; LGBT Lawsuit Settled». International Business Times. Վերցված է 2023-09-23-ին.
  11. «Hospital fired gay man for wearing makeup, lawsuit claims». NJ.com. Վերցված է 2023-09-23-ին.
  12. «A Texas School District Is Reevaluating Its Dress Code After a Male Student Was Suspended for Wearing Makeup». Teen Vogue. Վերցված է 2023-09-23-ին.
  13. «The Soldier's Blue Book» (PDF). United States Army Center for Initial Military Training. Վերցված է 2023-09-28-ին.
  14. «Makeup is compulsory». The Sydney Morning Herald. Վերցված է 2023-09-23-ին.

Արտաքին Հղումներ