Jump to content

Կոսմետիկայի քաղաքականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսաստանում պահեստի կին աշխատողները դիմահարդարմամբ (2021թ․,դեկտեմբեր ).

Կոսմետիկայի քաղաքականություն (անգլ.՝ Cosmetics policy) կոսմետիկայի օգտագործման քաղաքականություն, որը կարող է պահանջվել կամ արգելվել տարբեր վայրերում և հանգամանքներում։ Որոշ քննադատներ գենդերային խտրականության ձևերից մեկը համարում են կոսմետիկայի քաղաքականությունը, որը վերաբերում է միայն մեկ սեռին, ինչպես օրինակ՝ կանանցից շրթներկ կրել պահանջող քաղաքականությունը կամ եղունգների լաք կրելն արգելող քաղաքականությունը։ Մեկ սեռին հատուկ կոսմետիկայի քաղաքականությունը կարող է ծանրաբեռնել աշխատող կանանց, Ինչպես նաև դժվարություններ առաջացնել տրանսգենդերների և ոչ երկուական (անգլ.՝ non-binary) մարդկանց համար։ Մեկ սեռին հատուկ կոսմետիկայի քաղաքականությունը օրինական է բազմաթիվ իրավասություններում։

Քաղաքականության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև շատ ընկերություններ ունեն կին աշխատողների համար պարտադիր կոսմետիկայի քաղաքականություն,այն ակնկալիքը, որ կանայք աշխատավայրում դիմահարդարում են օգտագործում, հաճախ մնում է «չասված»։ Աշխատավայրում գենդերային «խնամքի բացը» կարող է բացասական հետևանքներ ունենալ կին աշխատողների համար, որոնք կարող են ավելի շատ գումար և ժամանակ ծախսել կոսմետիկայի վրա, քան տղամարդիկ։ Կին աշխատողները եթե աշխատավայրում կոսմետիկ միջոցներ չեն կրում կարող են կարգապահական պատասխանատվության ենթարկվել, աշխատանքից ազատվել կամ ավելի քիչ վարձատրվել[1]։ Պաշտոնական քաղաքականություն ունեցող ընկերություններին Միացյալ Նահանգների դաշնային դատարանները պատմականորեն թույլ են տվել թույլատրել կամ արգելել կանանց և տղամարդկանց դիմահարդարումը՝ հաշվի առնելով գենդերային գործոնը[2][3]։

Ըստ իրավասության[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայում պարտադիր կոսմետիկայի քաղաքականությունը կին աշխատողների համար սովորական է։ Որոշ ընկերություններ արգելել են գեղեցկության ոլորտում աշխատող կանանց ակնոցներ կրել, քանի որ հաճախորդներին ակնոցները կարող են խանգարել հստակ տեսնել դիմահարդարումը։ Ճապոնացի կանայք սոցիալական ցանցերում բողոքել են ակնոց կրելու արգելքի, դիմահարդարման և բարձրակրունկների պահանջների դեմ, սակայն այդ քաղաքականությունը ճապոնիայում դեռ մնում է օրինական[4]։

Միացյալ Թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին (անգլ.՝ Virgin Atlantic) ավիաընկերությունը հայտարարեց, որ այլևս չի պարտավորեցնում աշխատողներին կոսմետիկա օգտագործել[5]։

2022 թվականին Բրիտանական ավիաուղիները փոխեցին համազգեստի քաղաքականությունը՝ այն դարձնելով հասանելի երկու սեռերին։ Այժմ կանայք և տղամարդիկ կարող են օգտագործել դիմահարդարում և եղունգների լաքը ըստ ցանկության[6]։

Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիֆոռնիայի Բըրբանք քաղաքում գտնվող «Վեգա» ավիաշինական կորպորացիայի կին ավիաշինարարը ստուգում է էլեկտրական կայանքը (1942 թվականի հուլիս)։ Աշխատակցուհին շուրթերին կարմիր շրթներկ ունի։

1941 թվականին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգների բանակին միացած կանանց համար պարտադիր դարձավ կարմիր շրթներկ կրելը[7]։

21-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին մի կին աշխատակցուհի ասաց, որ իրեն հեռացրել են Harrah ' s Entertainment-ից Այն բանից հետո, երբ նա ընդդիմացել է ընկերության քաղաքականությանը, ըստ որի կին աշխատողները պետք է դիմահարդարում օգտագործեն։ Նրա գործը քննվել է Միացյալ Նահանգների Իններորդ շրջանի Վերաքննիչ դատարանում[8]։ Դատարանը վճռել է, որ նա "արդարացիորեն է հեռացվել " աշխատանքից[9]։

2014 թվականին տրանսգենդեր դեռահասին հանձնարարվել էր հեռացնել դիմահարդարումը, վարորդական իրավունքի լուսանկարի համար։ Հարավային Կարոլինայի ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների դեպարտամենտի դեմ դատական ​​հայցը հանգեցրեց համաձայնության, որը թույլ տվեց նրան դիմահարդարվել իր լուսանկարում[10]։

2017 թվականին Նյու Ջերսիում տեղի ունեցած դատավարությունը պնդում էր, որ Կուպերի համալսարանի հիվանդանոցի աշխատակիցը աշխատանքից հեռացվել է դիմահարդարմամբ աշխատանքի գալու համար։ Նա պնդում էր, որ գործադիրն իրեն ասել է, որ "տղամարդիկ չպետք է դիմահարդարում օգտագործեն" աշխատավայրում։ Գեյ տղամարդ աշխատողը հայտարարել է սեռական կողմնորոշման և գենդերային անհամապատասխանության հիմքով խտրականության մասին[11]։

2018-ին Փիրլենդ նահանգի (անգլ.՝ Shadow Creek )ավագ դպրոցի աշակերտը պատժվեց դպրոց դիմահարդարված ներկայանալու համար:Տարաձայնություններից հետո դպրոցը վերանայեց իր հագուստների ցանկը, որում ասվում էր, որ «տղաներին արգելվում է դիմահարդարում օգտագործել»[12]։

ԱՄՆ բանակի վերապատրաստման և դոկտրինի հրամանատարության կողմից թողարկված «զինվորի Կապույտ գիրքը» ասում է, որ բանակում տղամարդկանց արգելվում է դիմահարդարում օգտագործել առանց բժշկական անհրաժեշտության, բայց կանանց թույլատրվում է կոսմետիկա կրել, պայմանով, որ կոսմետիկան կիրառվի «համեստ և պահպանողական»։ Բանակում ծառայող կանայք, ովքեր կրում են կոսմետիկա, պետք է կիրառեն այնպիսի կոսմետիկա, որը «լրացնում է և՛ դեմքը, և՛ համազգեստը»,ակնկալվում է, որ ընկերության ղեկավարությունը «ողջախոհություն կցուցաբերի» կոսմետիկայի ոլորտում քաղաքականություն վարելիս։ Կանանց արգելվում է օգտագործել շրթներկ, որը «ակնհայտորեն» տարբերվում է իրենց շուրթերի երանգից, ինչպես նաև արգելվում է ցանկացած տեսակի կոսմետիկա, որը արտաքին տեսքով «էքսցենտրիկ, չափազանցված կամ հնաոճ է»:Մշտական ​​կոսմետիկան, ներառյալ աչքերի մատիտի (անգլ.՝ eyeliner) և հոնքերի դիմահարդարումը (անգլ.՝ eyebrow makeup), կարող է թույլատրվել, քանի դեռ այն կհամապատասխանի կոսմետիկայի օգտագործման առաջարկություններին[13]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելբուռնի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Շեյլա Ջեֆրիսը քննադատել է դիմահարդարման պարտադիր քաղաքականությունը՝ պնդելով, որ կանանց կողմից դիմահարդարումը հաճախ «ոչ միայն աշխատավայրում ընտրության խնդիր է, այլ ուժային հարաբերությունների համակարգի արդյունք»[14]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Grooming Gap: What "Looking the Part" Costs Women». In These Times. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
  2. «Sexism and Fashion in the Workplace: What You Should Know». Women in Technology International. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. «When Do Dress Codes That Perpetuate Gender Stereotypes Cross the Line?». Society for Human Resource Management. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
  4. «'Don't Tell Us What To Wear': Japanese Women Protest Workplace Glasses Ban». Forbes Magazine. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
  5. «Virgin Atlantic drops mandatory makeup for female cabin crew». The Guardian. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
  6. «British Airways will let male staff wear makeup and piercings». CNN. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 24-ին.
  7. «Empowering, alluring, degenerate? The evolution of red lipstick». CNN. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
  8. «Woman fired for not wearing lipstick». CNN. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
  9. «Court Rules Bartender Was Justly Fired for Refusing to Wear Makeup». Los Angeles Times. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
  10. «Transgender Teen Chase Culpepper Wins Right To Wear Makeup In DMV Photo; LGBT Lawsuit Settled». International Business Times. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
  11. «Hospital fired gay man for wearing makeup, lawsuit claims». NJ.com. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
  12. «A Texas School District Is Reevaluating Its Dress Code After a Male Student Was Suspended for Wearing Makeup». Teen Vogue. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
  13. «The Soldier's Blue Book» (PDF). United States Army Center for Initial Military Training. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 28-ին.
  14. «Makeup is compulsory». The Sydney Morning Herald. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.

Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]