Jump to content

Շահրամ Ջազայերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահրամ Ջազայերի
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 11, 1972(1972-09-11) (51 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունձեռնարկատեր և գործարար
 Shahram Jazayeri Վիքիպահեստում

Շահրամ Ջազայերի (պարս.՝ شهرام جزایری عرب, սեպտեմբերի 11, 1972(1972-09-11), Թեհրան, Իրան,) իրանցի օլիգարխ է, որը ներգրավված է եղել աղմկահարույց կոռուպցիոն գործի մեջ[1]։

Վաղ տարիք և կրթություն

Ջազայերին իր բիզնեսը սկսել է երիտասարդ տարիներին պաղպաղակ վաճառելով։ Ջազայերին ուսանել է Քերմանի բժկական համալսարանում՝ ստանալով ատամնաբույժի մասնագիտություն[2]։

Կարիերա

Ջազայերին «2000-ականներին կարճ ժամանակում աներևակայելի հարստություն է կուտակել կոռուպցիայի և ազդեցիկ պաշտոնյաների հետ կապերի միջոցով»[3]։ Նա ուներ մոտ 500 ներմուծող-արտահանող ընկերություններ և օգտվում էր կորպորացիաներից՝ դժվարացնելով իր գործունեության մոնիտորինգը։ Նա միաժամանակ կապեր է հաստատել Իրանի խորհրդարանում, որտեղ որոշ լսումներում ներկայացվել է որպես տնտեսական փորձագետ[2]։

Դատավարություն և ազատազրկում

Ջազայերին ձերբակալվել է 2001 թվականին Արաբական Միացյալ Էմիրություններ առևտրային չվերթ նստելիս։ Նա քրեական հետապնդման էր ենթարկվել Աֆղանստանի քաղաքացու համար կեղծ անձնագիր տրամադրելու համար[2]: Նրա դեմ առաջադրված մեղադրանքները ներառում էին կաշառակերություն՝ ընդհանուր 38 միլիարդ ռիալի (4,75 միլիոն դոլար), խարդախություն՝ 811 միլիարդ ռիալի (101 միլիոն դոլար) փոխառություններ ստանալու նպատակով և կեղծ ընկերությունների ստեղծում[4]:

2002 թվականի նոյեմբերի 18-ին Ջազայերին դատապարտվեց 27 տարվա ազատազրկման[5]։ 2004 թվականի սեպտեմբերին Գերագույն դատարանը մասնակիորեն բեկանեց վժիռը[6] և նրա գործը հետ ուղարկեց ստորադաս դատարան՝ սպասելով դատավարությանը[7]։ Վերաքննիչ դատարանը 2008 թվականին նվազեցրեց նրա պատիժը մինչև 14 տարի և որոշեց, որ նա պետք է վճարի 145 միլիոն դոլար Իրանի կառավարությանը, այդ թվում՝ 48 միլիոն դոլարը, որը պարտք է պետական Melli Iran բանկին[1]:

2007 թվականին իրանական թերթերից մեկը տեղեկացրեց, որ, ի տարբերություն Իրանի սովորական բանտարկյալների, Ջազայերին մուտք ուներ նոութբուք և երկու բջջային հեռախոս և ապրում էր շքեղ բանտախցում՝ շարունակելով իր բիզնես գործունեությունը արտերկրում[8]:

Փախուստ բանտից

Ջազայերին 2007 թվականի փետրվարի 20-ին տեղափոխության ժամանակ փախել է պահակներից և, ըստ տեղեկությունների, դրանից հետո փախել է երկրից[9]: Նա ձերբակալվել է Հետախուզության նախարարության կողմից 2007 թվականի մարտի 18-ին «Պարսից ծոցի երկրներից մեկում»[10]։ Իրանական լրատվամիջոցները հաղորդում էին, որ նրա փախուստի համար աշխատանքից ազատվել են դատական համակարգի չորս բարձրաստիճան պաշտոնյաներ[1]։

Ազատում բանտից և ավելի ուշ ձերբակալություններ

Ջազայերին ազատ է արձակվել 2014 թվականի հոկտեմբերի 3-ին[11]: Ջազայերին կրկին կալանավորվել է Մաշհադում 2016 թվականի օգոստոսի 6-ին՝ «հասարակական անդորրը խախտելու» մեղադրանքով[12]։ 2018 թվականի հուլիսի 29-ին նա կրկին ձերբակալվել է ոսպի խմբաքանակում թաքնված լինելու համար, երբ փորձում էր ապօրինի հատել Բազարգանի սահմանը: Դատախազն ասել է, որ 2019 թվականի հունվարին նրան կարող է սպառնալ «համեմատաբար երկարաժամկետ ազատազրկում»[13][14]։

Խաբեություն բանտում

Շահրամ Ջազայերին Թեհրանի Բոզորգ բանտում սկսել է վաճառել կեղծ Token (կրիպտոարժույթ) Power Cash անունով[15]։ Նա թողարկել է նաև Շահրամբանկի մետաղադրամ և շահրամքոյն։

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահրամ Ջազայերի» հոդվածին։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Jaseb, Hossein; Kalantari, Hashem (26 May 2008), Evans, Catherine (ed.), «Iran businessman must pay $145 mln in graft case», Reuters, Վերցված է 3 May 2020-ին
  2. 2,0 2,1 2,2 Adelkhah, Fariba (2015), The Thousand and One Borders of Iran: Travel and Identity, Routledge, էջ 91, ISBN 9781317418979
  3. Khosravi, Shahram (2017), Precarious Lives: Waiting and Hope in Iran, University of Pennsylvania Press, էջեր 238–239, doi:10.9783/9780812293692, ISBN 9780812248876
  4. «Corruption Watch», Radio Free Europe/Radio Liberty, vol. 2, no. 4, 31 January 2002
  5. «Iran Report», Radio Free Europe/Radio Liberty, vol. 5, no. 43, 25 November 2002
  6. «Newsline», Radio Free Europe/Radio Liberty, 27 September 2004
  7. «Newsline», Radio Free Europe/Radio Liberty, 4 October 2004
  8. [https://m.washingtontimes.com/news/2007/mar/27/20070327-121437-3332r/ Washingtontimes: Financial criminal captivates Tehran
  9. «Newsline», Radio Free Europe/Radio Liberty, 27 February 2007
  10. «Newsline», Radio Free Europe/Radio Liberty, 19 March 2007
  11. Niayesh, Umid (3 October 2014), «Iranian multi-billionaire released after 11 years in prison», Trend News Agency
  12. «The Rough Road to Stockholm: Iranian tycoon Shahram Jazayeri is detained once again», Iranian Diplomacy, 11 August 2016
  13. «Shahram Jazayeri may face long-term imprisonment», Tehran Times, 5 January 2019
  14. «Iran arrests corrupt businessman before leaving the country», Mehr News Agency, 29 July 2018
  15. «خرید و فروش رمز ارز و کلاهبرداری ۴ میلیاردی در زندان شهرام جزایری دوباره محاکمه می شود؟», jamehnews, 29 July 2020