Token (կրիպտոարժույթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Token, հաշվի միավոր, որը կրիպտոարժույթ չէ և նախատեսված է որոշ ակտիվներում թվային հաշվեկշիռը ներկայացնելու համար[1], այլ կերպ ասած՝ թվային աշխարհում հանդես է գալիս որպես «արժեթղթերի փոխարինող»[2]։ Token-ները գրառումներ են գրանցամատյանում, որոնք բաշխված են բլոկչեյն շղթայում։ Token-ների կառավարումը սովորաբար իրականացվում է սմարթ-պայմանագրի միջոցով, որը գրանցում է token-ների սեփականատերերի հաշիվների մնացորդների արժեքները և որը հնարավորություն է տալիս փոխանցել դրանք մի հաշվից մյուսը։ Token մուտք գործել կարելի է հատուկ հավելվածների միջոցով, որոնք օգտագործում են էլեկտրոնային ստորագրության սխեմաներ։ Այսօր գոյություն ունեցող token-ների մեծ մասը ձևավորվում է Ethereum-ի Blockchain արձանագրության վրա` ERC-20 ստանդարտի համաձայն։ Այսօր token-ների բազմաթիվ տեսակներ կան, նույնիսկ կա մարտի 8-ին նվիրված token[3]:

Token-ների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավելվածների token-ներ կամ token-ներ-ժետոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավելվածի token-ները, որոնք կոչվում են նաև Ապկոինսներ (Appcoins), ուտիլիտար token-ներ[4], օգտագործողի token-ներ[5], նախատեսված են բաշխված ցանցի կողմից մատուցվող ծառայություններին հասանելիություն ստանալու համար։ Օրինակ, Ethereum ցանցում հավելվածներ ստեղծելու համար Ձեզ անհրաժեշտ է ձեռք բերել Եթեր (անգլ.՝ ether) token-ը։ Emercoin ապակենտրոնացված ցանցային ծառայությունների վճարման համար կպահանջվեն նույնանուն token-ներ։

Token-ներ-բաժնետոմսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Token-ներ-բաժնետոմսերը նախատեսված են ներդրումներ ներգրավելու համար, որոնք անհրաժեշտ են գոյություն ունեցող զարգացման նախագծերի մշակման կամ զրոյից ցանց կառուցելու համար[6]։ Ի տարբերություն token-ներ-ժետոնների` դրանք չեն օգտագործվում ցանցային հավելվածներ մուտք գործելու համար, դրանք հանդես են գալիս որպես ընկերության թվային բաժնետոմսեր։ Token-ներ-բաժնետոմսերը դասական բաժնետոմսային շուկայի թվային անալոգն են. ներդրողները, token-ների սեփականատերերը շահաբաժիններ ստանալու նպատակով գնում են token-ներ, որոնք հանդիսանում են եկամտի տոկոսը կամ ցանցային գործարքների համար միջնորդավճարների մի մասը։ Օրինակ, Sia-ն վճարում է token-ների սեփականատերերին եկամտի 3,9%-ը տեղեկատվության պահպանման համար։ Ապակենտրոնացված ինքնավար կազմակերպությունում, օրինակ, Token-ներ-բաժնետոմսերը հանդես են գալիս որպես ընկերության բաժնեմաս։

Վարկային token-ներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկային token-ներն այն token-ներն են, որոնք օգտագործվում են կարճաժամկետ փոխառության նպատակով` վարկի գումարի հետագա տոկոսների վճարմամբ։ Վարկային token-ներ օգտագործող առաջին նախագծերից մեկը Steemit ցանցն էր, որն օգտագործում էր SD token-ներ (Steam Dollar)[7]: Գնելով այս token-ը` օգտագործողը պետք է ստանա տարեկան 10 տոկոս, իսկ վճարումները կատարվում են նույն SD token-ի տեսքով[8]։

Եզակի token-ներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզակի token-ներն (Non-fungible token) այն token-ներն են, որոնք չունեն փոխանակելիության հատկություն։ Դրանք կարող են օգտագործվել խաղային օբյեկտների, թվային արվեստի օբյեկտների, շարժական և անշարժ գույքի սեփականության մասին բլոկչեյնում տեղեկատվություններ գրանցելու համար[9]։

Ինչո՞վ է token-ը տարբերվում կրիպտոարժույթից[խմբագրել | խմբագրել կոդը]

Token-ը և կրիպտոարժույթը նույն բանը չեն։ Ի տարբերություն կրիպտոարժույթների` token-ները կարող են թողարկվել և կառավարվել ամբողջովին կենտրոնացված։ Ստորև ներկայացված են token-ի և կրիպտոարժույթների միջև եղած տարբերությունները բիթքոյնի ստեղծող Սատոշի Նակամոտոյի ըմբռնմամբ։

Տարբերությունները token-ի և կրիպտոարժույթի միջև.

  • token-ների էմիսիան[Ն 1] կարող է լինել կենտրոնացված և ապակենտրոնացված, կրիպտոարժույթներինը` միայն ապակենտրոնացված,
  • token-ների գործարքների ստուգումը կարող է լինել կենտրոնացված և ապակենտրոնացված, կրիպտոարժույթներինը՝ միայն ապակենտրոնացված,
  • token-ների գնի վրա կարող է ազդել գործոնների շատ լայն ցանկը` բացի առաջարկից և պահանջարկից (լրացուցիչ token-ների թողարկում, այլ ակտիվների հետ կապ), կրիպտոարժույթների գինը լիովին կարգավորվում է շուկայի կողմից,
  • պարտադիր չէ, որ token-ները գործարկվեն իրենց սեփական բլոկչեյնով, մինչդեռ կրիպտոարժույթները միշտ ունեն իրենց սեփական բլոկչեյնը[10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արժեթղթերի կամ թղթադրամների թողարկում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Что такое токен?». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  2. «Что такое цифровые токены?». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  3. «Токен имени 8 марта: в мире появилась первая женская криптовалюта | Технологии | Forbes.ru» (անգլերեն). www.forbes.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  4. «ВИДЫ ТОКЕНОВ. УТИЛИТАРНЫЕ ТОКЕНЫ И ЦЕННЫЕ БУМАГИ». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  5. «Классификация токенов: виды цифровых активов в мире криптовалют». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  6. «Что такое токен ICO?». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  7. «ICO вместо IPO: классификация цифровых токенов». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  8. «Что такое ICO и токены в криптовалютах: обзор видов и как на этом заработать». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  9. «Уникальные токены NFT — Non Fungible Tokens». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  10. Что такое токен Արխիվացված 2021-08-19 Wayback Machine, Forklog.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]